10 ՄԻՋՈՑ ՍԵՓԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԳՏՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Երբեմն այնպես է պատահում, որ չգիտենք, թե որ ուղղությամբ շարժվել, ու դա մեզ ստիպում է կանգնած մնալ միևնույն տեղում և հրաժարվել զարգանալու ու առաջ գնալու հնարավորությունից: Սակայն բավական է ընդամենը մեկ քայլ քո երազանքի ուղղությամբ, և դա կարող է դառնալ սկիզն անհավանական ու հետաքրքրագույն մի ճամփորդության:

1787
Ինչպես գտնել սեփական առաքելությունը

Ահա 10 տարբերակ, թե որտեղից կարելի է սկսել սեփական առաքելության որոնումները:

1. ԴԱԴԱՐ ՎԵՐՑՐԵՔ

Կանգ առեք և մտածեք ձեր կյանքի մասին, նստեք լռության մեջ և ականջ դրեք ձեր ներքին ձայնին: Շատ կարևոր է հասկանալ, թե արդյոք համապատասխանում է այն, ինչով դուք զբաղվում եք, ձեր իրական ցանկություններին: Մի անհանգստացեք, եթե չեն համապատասխանում: Հենց այդպես են սկսվում որոնումները:

2. ՀԻՇԵՔ, ԹԵ ԻՆՉՆ Է ԹԱՆԿ ՁԵԶ ՀԱՄԱՐ

Դա կօգնի ձեզ ձեր առաքելության որոնումներում: Գրի առեք այն ամենը, ինչ համարում եք ճիշտ կամ առավել արժեքավոր ձեզ համար: Ինչպես նաև հարցրեք ինքներդ ձեզ, թե ինչը կարող է ձեր կյանքը իրական տոնի վերածել: Հենց այդ տոնը գտնելու համար ենք մենք սկսում մեր իրական առաքելության որոնումները:

3. ՍՈՎՈՐԵՔ ՆԵՐԵԼ ՈՒ ԲԱՑ ԹՈՂՆԵԼ

Ամեն նոր բան լավ է սկսել մաքուր էջից, այդ պատճառով փորձեք խաղաղությամբ բաց թողնել անցյալը, ներել վիրավորանքներն ու հետևում թողնել հիասթափությունները, սխալներն ու զղջումները: Այդպես դուք ավելի շատ էներգիա ու կենսական ուժեր կունենաք, որպեսզի կարողանաք ձեր առաքելությունն իրականություն դարձնել:

4. ՎՍՏԱՀԵՔ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ ՈՒ ՁԵՐ ԿՅԱՆՔԻՆ

Հիշեք, որ այս պահին ձեր լավագույն տարիքն է, և հիմա ճիշտ ժամանակն է ինչ-որ բան սկսելու համար: Պետք չէ համեմատել ինքներդ ձեզ այլոց հետ, ավելի լավ է՝ նկատեք տարբերությունը ինքներդ ձեր մեջ՝ երեկ և այսօր: Այդպես դուք կտեսնեք դրական փոփոխություններ:

5. ԵՂԵՔ ՁԵՐ ՆԱՎԻ ՆԱՎԱՎԱՐԸ

Ոչ ոք ձեզնից բացի չի կարող բացահայտել ձեր տաղանդներն ու կարողությունները: Եվ պատասխանատվությունն այդ կարևոր ու հետաքրքիր գործի համար պատկանում է միայն ձեզ: Այն պահին, երբ մենք գիտակցում ենք այդ փաստը, մեր առջև բացվում է գործողությունների և ուղղությունների մեծ ազատություն:

6. ՄԻ ՎԱԽԵՑԵՔ ՍԽԱԼՎԵԼՈՒՑ

Մեր սխալները կապիտալի յուրօրինակ տեսակ է, որը հետագայում վերածվելու է վարետության ու մեծ փորձառության: Ներողամիտ եղեք ինքներդ ձեր հանդեպ և ձեզ անսահմանափակ թվով սխալվելու հանարվորություն ընձեռեք: Հիշեք, որ անգամ արևի վրա բծեր կան:

7. ՀԱՃՈՒՅՔ ՍՏԱՑԵՔ ԸՆԹԱՑՔԻՑ

Կենտրոնացեք ընթացքի և տվյալ պահի վրա. միայն այդպես դուք կկարողանաք ուրախություն ու հագեցվածություն զգալ այն բանից, ինչ անում եք: Եվ այդպես արդյունքը ձեզ երկար չի սպասեցնի:

8. ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ԵՂԵՔ

Ստեղծագործ մոտեցում ցուցաբերեք ձեր առօրյա կյանքի հանդեպ: Սկզբում դա կարող է դժվար թվալ, բայց սկսեք ամենապարզ բաներից: Պատրաստեք անսովոր ընթրիք, անակնկալ պատրաստեք մտերիմներին ուրախացնելու համար և այլն: Շուտով դուք կտեսնեք, որ նոր գաղափարներ ձեզ ավելի ու ավելի հաճախ են այցելում:

9. ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՓՆՏՐԵՔ

Որքան էլ որ հաճելի լինի հարմարավետության գոտին, այն ձեզ չի կարող տալ, ինչ որոնում եք: Օգտագործեք ցանկացած հնարավորություն որևէ նոր բան անելու, որևէ բան սովորելու համար: Անգամ եթե ձեզ թվում է, թե դա բոլորովին չի համապատասխանում ձեր առաքելությանը, սովորելու ընթացքում դուք կարող եք շատ հետաքրքիր հուշումներ ստանալ, թե ինչպես այդ ամենը կարող է պետք գալ ձեզ հաջորդ քայլի համար:

10. ՊԱՏՐԱՍՏ ԵՂԵՔ ԱՆՍՊԱՍԵԼԻ ԲԱՆԵՐԻ

Երբեմն ձեր առաքելությունը կարող է հենց ձեր քթի տակ լինել: Գուցե դա շատ պարզ ու ակնհայտ մի բան է, և հենց այդ պատճառով էլ դուք չեք նկատում այն: Բայց եթե նույնիսկ սկզբում դուք չեք նկատել դա, ապա ակտիվ որոնումների փուլում անպայման կհայտնաբերեք այն:

In this article


Join the Conversation