ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ ԴՐՎԱԾ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՆ. ՈՒՈՐՐԵՆ ԲԱՖՖԵԹԻ ՍԿԶԲՈՒՆՔԸ

Ուորրեն Բաֆֆեթի ամեն մի զրույց կամ ելույթ թանկարժեք ինֆորմացիայի իսկական գանձարան է: Այս անգամ նա պատմել է այն մասին, թե ինչպես է պետք հասնել նպատակներին առանց շեղվելու անկարևոր բաների վրա:

10105
Ինչպես հասնել նպատակներին

Բաֆֆեթն այնքան էլ հաճախ չի հարցազրույց տալիս, բայց նրա ամեն մի հարցազրույց հետագայում մաս-մաս բաժանվում է՝ դառնալով թևավոր խոսքերի, խորհուրդների ու գաղափարների իսկական հավաքածու: Իր ընկերներից մեկին, օրինակ, նա խորհուրդ էր տվել կիրառել հետևյալ սկզունքը նպատակներին հասնելու համար:

25 նպատակներից բաղկացած ցուցակ կազմեք, որոնք ուզում եք իրագործել առաջիկա մի քանի տարվա ընթացքում: Ընտրեք դրանցից ամենակարևոր 5-ը:

Իսկ ի՞նչ անել մնացած 20 նպատակների հետ: Մարդկանց մեծ մասը հավանաբար կպատասխաներ, որ արժե դրանց հատկացնել մնացած ազատ ժամանակը: Սակայն Բաֆֆեթն այդ կարծիքին չէ:

Այն ամենը, ինչը չի ընգրկվել այդ թոփ հնգյակի մեջ, հիմա արդեն տաբու է: Մոռացեք դրանց մասին, քանի դեռ իրականություն չեն դարձել առաջին հինգը:

Մարդկանց մեծ մասը անհաջողություն է կրում ոչ թե այն պատճառով, որ նրան չեն բավականացնում հմտությունները կամ գիտելիքները: Ամենից հաճախ դա տեղի է ունենում այն պատճառով, որ նրանք ցրում են իրենց ուշադրությունը մի քանի առաջադրանքների միջև ու ամենակարևոր գործին հատկացնում են շատ ավելի քիչ ուշադրություն քան պետք է:

Հետևեք Բաֆֆեթի խորհուրդին, ու ամեն բան լավ կլինի:

Աղբյուր

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին