13 ՄԻՋՈՑ GOOGLE-ՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՈՐՈՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Google-ում փնտրելու հիմնական կանոնները: Ինչպե՞ս հավաքել ճիշտ բառը և ի՞նչ նշան դնել` նույնիսկ ամենախորը պահված ինֆորմացիան ջրի երես հանելու համար:

1419
Ինչպես որոնել Google-ում

1. Որոնում բաց թողնված բառով

Մեջբերման մեջ որևէ բառ մոռանալու դեպքում ընդգրկեք միտքը չակերտներում և մոռացված բառի փոխարեն հավաքեք աստղանիշ՝ *: Օրինակ, «Իսկ ես * հողոտ, հողածին»

2. Ինչպես գտնել ցանկացածը

Թվարկելով բոլոր փնտրվող բառերը ուղղահայաց սլեշի նշանով՝ | , Google-ը կփնտրի բոլոր կայքերում: Օրինակ, մուտքագրելով բնակարան Երևանում|Աբովյանում, որոնողական հսկան կփնտրի բնակարաններ երկու վայրերում:

3. Բանալի բառեր

Մեկ նախադասության մեջ 2 բանալի բառ փնտրելու համար հարկավոր է բառերը միացնել իրար & նշանով: Օրինակ, Սուրբ Մարիամ Աստվածածին&Հրազդան

4. Ինչպես բացառել բառը

Որևէ բառ որոնումից բացառելու համար որոնման տողում պետք է գրել այդ բառը, դիմացը առանց բացատի դնելով մինուս (-) նշանը: Օրինակ, Սուրբ Մարիամ Աստվածածին –Հրազդան: Կստանանք այն տվյալները, որոնք չեն առնչվում Հրազդանի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցուն:

5. Որոնում կայքում Google-ի միջոցով

Կայքում փնտրվածը գտնելու համար կօգնի site գործառույթը: Որոնողական տողում հարցման մեջ պետք է նշել site բառը, որից հետո այն կայքը, որից ուզում եք գտնել տեղեկություն: site-ից հետո չպետք է մոռանալ վերջակետ դնել: Օրինակ, աշխատանք site:internest.am

6. Ինչպես փնտրել փաստաթղթեր

Փաստաթղթեր փնտրելու հարցում կօգնի mime գոծառույթը: Որոնման տողում պետք է գրել mime, վերջակետ և փաստաթղթի տեսակը` pdf կամ docx: Օրինակ, ռեզյումե mime:docx

7. Բառի նշանակություն

Google-ում define: հավաքելուց հետո որոնողական հսկան ցույց կտա բառի բացատրությունը: Օրինակ՝ define: էպոս

8. Փոխարկիչ

Մեկ մեծությունը մյուսով փոխարինելու համար անգլերենով պետք է որոնման տողում գրել, օրինակ, 1 inch to sm

9. Փոխարժեք

Տարադրամի փոխարժեքն իմանալու համար որոնման դաշտում պետք է գրել, օրինակ 1 dollar to euro:

10. Ճշտել ժամանակը և եղանակը

Որևէ քաղաքում ժամը կամ եղանակը ճշտելու համար որոնման դաշտում պետք է հավաքել time կամ weather և քաղաքի անունը: Օրինակ, time Tokyo, weather Aghveran

11. Հաշվիչ

Վարժության լուծման համար որոնման տողում պետք է մուտքագրել խնդիրը: Օրինակ` 5^3

12. Քեշային էջի որոնում

Google-ն իր սերվերներում պահում է էջերի քեշավորված տարբերակները: Այդտեղից որոնելու համար պետք է օգտվել cache: գործառույթից: Օրինակ, cache:internest.am

13. Թարգմանիչ

Մասնագիտացված թարգմանչական կայքեր չմտնելու համար որոնման դաշտում պետք է գրել translate բառը into լեզուն: Օրինակ` translate здравствуй into armenian

Աղբյուր

In this article


Join the Conversation