10 ՄԻՋՈՑ ՈՂՋ ԱՇԽԱՐՀԸ ԱՆՎՃԱՐ ՇՐՋԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ամբողջ աշխարհով շրջել երազում են բոլորը, սակայն ճանապարհորդությունը այն հաճույքներից է, որի համար հարկավոր է վճարել և երբեմն ոչ այնքան մատչելի գին:

16729
Ինչպես շրջել աշխարհը անվճար

Մարդկանց մեծ մասը իրենց կյանքի ընթացքում ճանապարհորդում են խիստ հազվադեպ: Բայց բարեբախտաբար գոյություն ունեն միջոցներ, որոնք հնարավորություն են տալիս, ըստ էության, միանգամայն անվճար ճամփորդել այլ երկրներ, պարզապես այդ տարբերակների մասին գիտեն շատ քչերը:

Ճամփորդելու սիրահարներին առաջարկում ենք ծանոթանալ այն ծրագրերի ու ռեսուրսների ցանկին, որոնց միջոցով կարելի է հնարավորինս մատչելի կամ անվճար շրջել աշխարհի տարբեր երկրներով:

1. ՔԱՈՒՉՍԵՐՖԻՆԳ (Couchsurfing)

Համաշխարհային կազմակերպություն, որ միավորում է 246 երկրներում ապրող ավելի քան 6 միլիոն մարդու, ովքեր ճանապարհորդությունների ընթացքում անվճար հյուրընկալում են միմյանց (երբեմն հյուրընկալվողի հետ նախապես պայմանավորվում են, որ նա պետք է վճարի ուտելիքի կամ այլ ծախսերը) կամ կազմակերպում համատեղ ճանապարհորդություն։

ՔաուչՍերֆինգը խթանում է տարբեր մշակույթների պատկանող մարդկանց շփումը մտերմիկ միջավայրում, փորձի փոխանակումը, նորի ճանաչումը և այլն։ Հարկավոր է պարզապես ընտրել այն քաղաքը, որ ցանկանում եք ուղևորվել, և կապ հաստատել կայքում գրանցված այն օգտատերերի հետ, ովքեր ապրում են այդ քաղաքում:

2. ՕԳՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ (Help Exchange)

Այս ծրագրի շնորհիվ կարելի է բավական երկար ժամանակ ապահովել ինքներդ ձեզ սնունդով ու բնակության վայրով, իսկ փոխարենը հարկավոր է միայն մի քիչ աշխատել: Որպես կանոն դա ոչ այնքան բարդ աշխատանք է՝ օրական մի քանի ժամով: Հարկավոր է միայն ընտրել աշխատանք՝ ըստ ձեր ճաշակի, և պատրաստվել ճամփորդության:

3. ՄԻԱՑԻՐ ԹԻՄԻՆ (Find a Crew, Vagabond Sailing)

Այս ռեսուրսները կօգնեն նրանց, ովքեր ցանկանում են ծովային ճանապարհորդությունների մեկնել: Կարևորը ծովային հիվանդությամբ չտառապելը և նավի անձնակազմին ինչ-որ բանով օգտակար լինելն է: Եթե անգամ նավաստու հմտություններ չունեք, բայց ձեր ուսերին գլուխ ունեք, ապա ձեզ համար աշխատանք անպայման կգտնվի:

4. ԿՐԻԱՆԵՐԻ ԹԻՄԵՐ (Turtle Teams)

Էկզոտիկ կղզիներում հանգիստը թանկարժեք հաճույք է, բայց եթե միանաք բնության պաշտպաններին ու փորձեք նրանց հետ համատեղ փրկել ծովային կրիաներին, ապա կարող եք ճանապարհորդել՝ առանց պարտքերի մեջ խրվելու: Այսպիսի կազմակերպություններում միշտ ծով աշխատանք կա, որոնց թվում նույնիսկ այնքան հեշտ ու հետաքրքիր աշխատանք, ինչպես, օրինակ, կենդանիների պահվածքին հետևելն է:

5. ՔԱՅԼԱՐՇԱՎՆԵՐ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՕՐԵՐԻՆ (Trip Leader for HF Holidays)

Հանգստի այս տարբերակը երկար քայլելու և արշավների մասնակցելու սիրահարների համար է: Անշուշտ այս տարբերակը անվճար չէ, քանի որ նախ հարկավոր կլինի հասնել այդ երկիր, սակայն աշխարհի տարբեր հիասքանչ վայրերով շրջելու համար կայքի կողմից առաջարկվող գները բավական մատչելի են: Իհարկե, այս դեպքում դուք պետք է նաև ֆիզիկապես պատրաստված լինեք, ունենաք համապատասխան իրեր ձեզ հետ և քնապարկ:

6. ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐԺՄԱՆ ՄԵՋ (Youth in Action)

30-ը չբոլորած այն երիտասարդները, ովքեր դեռ սովորելու ցանկություն ունեն, կարող են օգտվել այս ծրագրից, որը կազմակերպում է տարբեր տեսակի թրեյնինգներ ու կրթական ծրագրեր: Հարկավոր է պարզապես դիմել այն ծրագրին, որը ձեզ հետաքրքրում է, և ձեզ կտրամադրվի անվճար սնունդ ու բնակության վայր, ինչպես նաև կփոխհատուցվի թռիչքի գումարի 70%-ը: Ծրագրի մասնակցությունը, իհարկե, նույնպես անվճար է:

7. ՄԱԿ-Ի ԿԱՄԱՎՈՐՆԵՐ (United Nations Volunteers)

ՄԱԿ-ի կամավոր դառնալով՝ դուք կարող եք ոչ միայն անվճար շրջել աշխարհով, այլև օգնել մարդկությանը:

8. ԲՆՈՒԹՅԱՆ ԿԱՄԱՎՈՐ ՊԱՇՏՊԱՆՆԵՐ (Conservation Volunteers)

Այս կազմակերպությունը նույնպես հնարավորություն է տալիս անվճար ճանապարհորդել և միևնույն ժամանակ օգտակար լինել Երկիր մոլորակին:

9. «7» ՆԱԽԱԳԻԾ (SE7EN)

Այս ռեսուրսում կարող եք գտնել կամավորական հաստիքներ ամբողջ աշխարհից, ինչը նշանակում է, որ կարող եք գտնել ձեր ցանկալի աշխատանքը աշխարհի ցանկացած կետում: Օրինակ, ի՞նչ կասեք Բահամյան կղզիների ափերին բնակվող դեղին շնաձկներին ուսումնասիրելու կամ Ավստրալիայի վայրի բնությունը հետազոտելու մասին: Տարբերակներն այստեղ բազմաթիվ են: Հարկավոր է միայն ընտրել այն վայրը, որտեղ կցանկանաք մեկնել:

10. ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՕՐԳԱՆԱԿԱՆ ՖԵՐՄԱՆԵՐՈՒՄ (WWOOF)

Այս կազմակերպությունը դուր կգա առողջ ապրելակերպի և օրգանական սննդի սիրահարներին: Սակայն հաշվի առեք, որ անվճար սննդի ու բնակության վայրի համար հարկավոր կլինի օրական վեց ժամ աշխատել ֆերմայում, իսկ մնացած ողջ օրը ձեր տրամադրության  տակ կլինի:

Աղբյուր

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին