ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ Ա ԿԵՏԻՑ Բ ԿԵՏ. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

Ժամանակ առ ժամանակ մեզնից յուրաքանչյուր բախվում է այն խնդրին, որ պետք է մեկնի մի վայր Երևանի ներսում կամ նրա սահմաններից դուրս, որտեղ նախկինում չի եղել և չգիտի, թե ինչպես է հնարավոր այնտեղ հասնել:

3061
Հայաստանի տրանսպորտային ուղեցույց

Ամեն ինչ էլ ավելի դժվար է զբոսաշրջիկների, քաղաք նոր տեղափոխված ուսանողների կամ սփյուռքահայերի համար, ովքեր միանգամից խճճվում են մեր երկրի երթուղային «ցանցի» մեջ:

Հայաստանի երթուղային ցանցի մասին տեղեկությունները, մեղմ ասած, այնքան էլ համակարգված ու հարմարեցված չեն տեղացիների ու մեր երկրի հյուրերի համար: Չկա համակարգված միջմարզային, միջքաղաքային չվացուցակ, Երևանի Հյուսիսային և Կենտրոնական ավտոկայանները չունեն անգամ կայքեր, որտեղ հնարավոր լիներ գտնել տեղեկություն չվացուցակների և գնացուցակների մասին: Նույնը վերաբերում է նաև Երևանի երկաթուղուն, որի կայքում նույնպես չկա տեղեկատվություն գնացքների մեկնման ու տոմսերի գների մասին:

Քանի որ այս ոլորտի առջև կանգնած խնդիրները դեռևս լուծում չեն ստանում, ուղևորներին մնում է ինքնուրույն հաղթահարել տեղափոխման խնդիրները: Այս գործը փոքր-ինչ հեշտացնելու համար ներկայացնում ենք ձեզ այն բոլոր կայքերը և հավելվածները, որոնք այս կամ այն չափով տեղեկություններ են տրամադրում տրանսպորտային ցանցի մասին, առաջարկում հեշտ ու հետաքրքիր լուծումներ Ա կետից Բ կետ տեղափոխվելու համար:

MARSHRUT.INFO

Հայաստանի տրանսպորտային ուղեցույց

Շատ օգտակար ուղեցույց Երևան քաղաքում հասարակական տրանսպորտով տեղափոխվելու գործընթացն ավելի հարմարավետ դարձնելու համար:

Բոլոր տեղեկությունները վերցվում են Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից և թարմացվում են կամավորների օգնությամբ: Այստեղ կարելի է տեղեկություններ գտնել՝ որոնելով, թե ըստ երթուղայինների կամ ավտոբուսների համարների, թե ըստ այն փողոցի կամ վայրի, որտեղ ուզում եք հասնել:

A2B TRANSPORT

Հայաստանի տրանսպորտային ուղեցույցԱյս հարմարավետ ու պարզ ինտերֆեյսով հավելվածը նախատեսված է Երևանի երթուղային ցանցը սմարթֆոնի միջոցով արագ աչքի անցկացնելու և անհրաժեշտ տեղեկատվությունը գտնելու համար: Ծրագրում ներառված են ավտոբուսների, տրոլեյբուսների և  միկրոավտոբուսների համարները և երթուղիները, համապատասխան գույներով՝ մանուշակագույն, կանաչ և դեղին: Դուք նշում եք անհրաժեշտ վայրը, իսկ հավելվածը իր բազայից փնտրում, գտնում և առաջարկում է այնտեղ փոխադրող տրանսպորտային միջոցի համարը:

Հավելվածն անվճար է, աշխատում է նաև օֆլայն ռեժիմում: Հասանելի է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Տվյալները պարբերաբար թարմացվում են: Առաջիկայում կավելանան  միջմարզային երթուղիները և  այն քաղաքները, որտեղ համակարգված  տրանսպորտային ցանց կա: Հավելվածը գործում է առայժմ միայն Android հարթակի համար, մյուս տարբերակները՝ շուտով:

YEREVAN ROUTES

Հայաստանի տրանսպորտային ուղեցույցYerevan Routes ծրագրային հավելվածի միջոցով ևս կարելի է ստանալ տեղեկատվություն Երևան քաղաքի բոլոր տրանսպորտային միջոցների մասին: Հնարավորություն կա նաև տեսնելու ձեր գտնվելու վայրով անցնող (որը կարող եք տեսնել քարտեզի վրա) տրանսպորտների ցանկը, ինչպես նաև նշել որևէ փողոց և տեսնել այդ փողոցով անցնող տրանսպորտների համարները: Ծրագրում կա նաև ինտերակտիվ քարտեզ, որի վրա կարող եք տեսնել երթուղիների հետագծերը: Սակայն հավելվածը այնքան էլ հաճախ չի թարմացվում, ինչի պատճառով ներկայացվող տեղեկությունները երբեմն փոքր-ինչ հնացած են լինում:

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՅՔ

Քաղաքապետարանի պաշտոնական կայքում PDF տարբերակով կարող եք գտնել միկրոավտոբուսների, ավտոբուսների և տրոլեյբուսների երթուղիները, ինչպես նաև հավելյալ ամբողջական տեղեկատվություն քաղաքի երթուղային ցանցի մասին:

Տրոլեբույսներ
Միկրոավտոբուսներ
Ավտոբուսներ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՅՔ

Նախարարության պաշտոնական կայքում կարող եք գտնել և ներբեռնել միջմարզային և միջպետական երթուղիների սակագները, կարող եք տեղեկանալ, թե որ մարզից ինչ տրանսպորտ է գալիս Երևան, ինչպես նաև, թե ինչ տրանսոպրտ է գործում մարզերի միջև, որ ժամերին կարելի է մեկնել և այլն:

ԳԱՄԱՐՋՈԲԱ. ԴԵՊԻ ՎՐԱՍՏԱՆ

Հայաստանի տրանսպորտային ուղեցույցԳամարջոբա կայքը ստեղծված է Վրաստան այցելող մեր հայրենակիցների հոգսը թեթևացնելու համար: Եվ քանի որ այդ գործում մեծ կարևորություն է զբաղեցնում նաև Վրաստան մեկնող երթուղիների հարցը, կայքի ստեղծողները անդրաձարձել են նաև դրան:

Այս կայքում կարող եք իմանալ, թե ինչպես և ինչ գնով է կարելի ժամանել Թբիլիսի եւ Վրաստանի այլ քաղաքներ՝ միկրոավտոբուսով, գնացքով, տաքսիով և ինքնաթիռով:

ԱՐՏԱԿ ԿՈԼՅԱՆԻ ԲԼՈԳԸ

Բլոգեր Արտակ Կոլյանը իր բլոգում ներկայացրել է Կիլիկիա ավտոկայանից շարժվող տրանսպորտների գրաֆիկները և գները:

SHARE4CAR

Հայաստանի տրանսպորտային ուղեցույցShare4Car-ը այլընտրանքային տրանսպորտային համակարգ է, որն իրենից ներկայացնում է առցանց AutoStop: Այն միավորում է վարորդներին եւ ուղևորներին, ովքեր նույն ճանապարհին են, և հնարավորություն է տալիս տեղափոխվել ավելի մատչելի գներով՝ կիսելով ճանապարհածախսը: Հասանելի է թե հավելվածի, թե կայքի միջոցով: Համակարգից օգտվելու առավելությունը գումար խնայելն է, քանի որ այստեղ առաջարկվող գները շատ ավելի մատչելի են, քան այլ երթուղիների դեպքում: Կարելի է ուսումնասիրել առաջարկվող երթուղիները, որոնել՝ ըստ ցանկալի վայրի, և տեսնել գինն ու ազատ տեղերի քանակը: Առկա են և iOS, և Android հավելվածները:

 

In this article


Join the Conversation