ՄԻԱՅՆ ՄԵԿ ՀԱՐՑ ՊԱՐԶԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ԹԵ ԻՆՉՆ Է ԻՍԿԱՊԵՍ ԿԱՐԵՎՈՐ ՁԵԶ ՀԱՄԱՐ

Ամեն օր մենք լսում ենք, թե ինչ է հաջողությունը ուրիշների համար՝ շքեղ ավտոմեքենա, տուն ծովի ափին, աշխատանք հաջողակ ընկերությունում: Իսկ հաջողակ մարդկանց պատմությունները անընդհատ հիշեցնում են, որ մենք դեռ այդքան գումար չենք աշխատել: Ինչպե՞ս կողմնորոշվել այս իրավիճակում և հասկանալ, թե ինչ է քեզ իրականում պետք երջանկության համար:

1763

Տվեք ձեզ ամենակարևոր հարցը, հարց, որը մեկընդմիշտ կճշտի ու կդասակարգի ձեր կյանքի արժեքները. «Երբ ես 100 տարեկան լինեմ ու հետ հայացք գցեմ իմ կյանքին, ի՞նչը ինձ կստիպի մտածել, որ իմ ժամանակը ես իզուր չեմ վատնել»:

Արդյո՞ք դուք կզգաք, որ ձեր ժամանակն իմաստուն եք ծախսել, եթե շատ գումար աշխատած լինեք: Թե՞ երջանիկ կլինեք՝ հասկանալով, որ ձեր կյանքի ճանապարհին կարողացել եք օգնել շատ մարդկանց: Իսկ գուցե երջանկություն դուք գտնեք՝ աշխարհի բոլոր անկյուններն ուսումնասիրելով ու բացահայտելո՞վ:

Այս հարցի պատասխանը ձեզ կտա հաջողության ձեր բնորոշումը: Գրի առեք այն և պահեք ձեզ մոտ, որպեսզի միշտ հիշեք, թե որ ուղղությամբ է պետք շարժվել:

Երբ դուք հստակ գիտեք, թե ինչն է կարևոր, ձեզ համար ավելի հեշտ կլինի խուսափել նախանձի ու վիրավորանքի պես տհաճ զգացողություններից: Չէ՞ որ հիմա դուք գիտեք, որ ամեն մարդ ունի իր ճանապարհը, և դրանք միմյանց հետ համեմատելու կարիք չկա: Պահեք ձեր շարժման ուղղությունը դեպի սեփական երջանկությունը, և ձեր կյանքի ճանապարհը լեցուն կլինի այնպիսի բաներով, որոնք իսկապես կարևոր են ձեզ համար:

In this article


Join the Conversation