5 ԱՆՎՃԱՐ ԱՆՏԻՎԻՐՈՒՍ WINDOWS ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Մեր համակարգիչները մշտապես ամենատարբեր ու վտանգավոր վիրուսների հարձակման վտանգի տակ են: Վիրուսները տարածվում են սոց.ցանցերի կամ տարբեր կայքերի միջոցով, արգելափակում համակարգիչը, օգտագործում ձեր տվյալները կամ նույնիսկ գումար պահանջում՝ համակարգիչը վիրուսից ազատելու համար:

6974
Անվճար անտիվիրուս

Ինչպե՞ս պաշտպանել համակարգիչը և չվճարել դրա համար: Առաջարկում ենք ծանոթանալ Windows համակարգիչների համար նախատեսված անվճար հակավիրուսային ծրագրերի հետ, որոնք իրենց վճարովի մրցակիցներին բոլորովին չեն զիջում կամ զիջում են աննշան չափով:

360 INTERNET SECURITY

անվճար անտիվիրուս
Ամենալավ անվճար անտիվիրուսներից մեկն է. ֆիլտրում է ձեր ներբեռնումները, հղումները, պաշտպանում է վեբ-տեսախցիկը և ստեղնաշարը հնարավոր «գրավումից»:

System Repair մոդուլի շնորհիվ անտիվիրուսը կարողանում է վերահսկել օպերացիոն համակարգի ծրագրային ֆայլերի մեջ եղած փոփոխությունները ու վերացնել անբնական փոփոխությունները, ինչը թույլ է տալիս ժամանակին վնասազերծել վտանգավոր վիրուսները:

Համարվում է ամենաարդյունավետ ու ամուր անվճար անտիվիրուսներից մեկը: Թեև ծրագիրը չինական արտադրության է, բայց նրանից օգտվելը բոլորովին էլ դժվար չէ:

PANDA FREE ANTIVIRUS

անվճար անտիվիրուս
Անտիվիրուսը արագ կարողանում է արգելափակել վտանգավոր ֆայլերը, ֆիլտրում է համակարգչի վրա գործարկված յուրաքանչյուր պրոցեսը՝ մանրակրկիտ հաշվետվություն տալով համակարգչի տիրոջը: Ծրագիրը հիմնված է Collective Intelligence տեխնոլոգիայի վրա, ինչը հնարավորություն է տալիս ծրագրին աշխատել առանց update-ների, քանի որ վարակված և կասկածելի ֆայլերի ստուգումն իրականացվում է հեռահար սերվերների վրա:

Փոխարենը ծրագիրը պահանջում է արագ ու անխափան ինտերնետի մշտական առկայություն, հակառակ դեպքում պաշտպանության մակարդակը նշանակալի չափով նվազում է:

AVAST FREE ANTIVIRUS 2015

անվճար անտիվիրուս
Այս ծրագիրը Windows-ի համար նախատեսված ամենահայտնի անվճար անտիվիրուսն է: Այն ունի պարզ ինտերֆեյս, սկանավորում է շատ արագ և կարող է հայտնաբերել տարբեր տեսակի վիրուսներ:

Բացի վարակված կամ վտանգավոր ֆայլերը հայտնաբերելուց ծրագիրը նաև հնարավորություն է տալիս սկանավորել համակարգչի ամբողջ օպերացիոն համակարգը և հայտնաբերել այն հնացած ծրագրերն ու բաղադրիչները, որոնք կարող են վիրուսներով վարակման պատճառ դառնալ:

AVG ANTIVIRUS FREE 2015

անվճար անտիվիրուս
Այս հայտնի ու բավական տարածված անտիվիրուսը կարողանում է պաշտպանել վեբ-տեսախցիկը, էլեկտրոնային փոստը, անհատական տվյալները, ապահովում է անվտանգ որոնում բրաուզերում, ստուգում ու վերացնում է օպերացիոն համակարգի վտանգավոր կամ անպետք ֆայլերը, խնդիրներն ու սխալները: Բացի այդ, ծրագիրը շատ հեշտ է տեղադրվում և օգտագործվում:

COMODO INTERNET SECURITY PREMIUM

անվճար անտիվիրուս
Անտիվիրուսը տրամադրում է տնային օգտագործման համար անհրաժեշտ բոլոր պաշտպանությունները, իր մեջ ներառում է նաև ամբողջական FireWall, որի միջոցով արգելափակում է տարբեր գրոհներ, գովազդային, անհուսալի կամ վտանգավոր կայքեր: Ստուգում է բոլոր ծրագրերն ու դրանց վկայականների իսկությունը: Եթե ինչ-որ բան անտիվիրուսին դուր չի գալիս, ապա նա ծրագիրը գործարկում է բազմաթիվ սահմանափակումներով, ինչը հնարավորություն չի տալիս վտանգավոր կոդին վնասել կամ վարակել ձեր համակարգչի օպերացիոն համակարգը:

Թեև այս անտիվիրուսը զիջում է նախորդ չորսին արդյունավետության ու պաշտպանության մակարդակով, ինչպես նաև օգտագործման մատչելիությամբ, բայց փոխարենը առաջարկում է բավական համապարփակ և ընդգրկուն լուծումներ:

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին