7 ԽՈՐՀՈՒՐԴ ԱՆԾԱՆՈԹԻՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՅԱՑՔԻՑ ԴՈՒՐ ԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ

Ամեն նոր ծանոթության ժամանակ մեզ անհրաժեշտ է ընդամենը 7 վայրկյան, որպեսզի հասկանանք` այդ մարդը մեզ դուր է գալիս, թե ոչ: Եվ հետևաբար, մենք ինքներս էլ ունենք 7 վայրկյան ինչ-որ մեկին դուր գալու համար: Առաջին հայացքից դա կարող է սարսափելի թվալ, հատկապես եթե դուք ամաչկոտ եք կամ անվստահ:

7441

Բայց այս 7 պարզ խորհուրդները կօգնեն ձեզ ճիշտ տպավորություն գործել այդքան կարևոր 7 վայրկյանների ընթացքում:

Շփման բավական մեծ մասը տեղի է ունենում ոչ վերբալ տարբերակով, այնպես որ բաց ու պարզ հայացքը՝ ուղղված մարդու աչքերին, կօգնի ձեզ դրական տրամադրել նրան ձեր հանդեպ: Այդպիսի հայացքը ասես վստահության ու ազնվության ազդանշան է դառնում նրա համար: Բայց որպեսզի չափազանց ինքնավստահ չթվաք, կարող եք ոչ թե ակնդետ նայել զրուցակցի աչքերին, այլ պարբերաբար հայացքը նրա աչքերից մի փոքր ավելի ներքև ուղղել:

Մարդկանց հետ ծանոթանալը շատ ավելի հեշտ կլինի, եթե ամեն հանդիպումը ուղեկցվի ջերմ ու անկեղծ ժպիտով: Մարդկանց հանդեպ համակրանք սովորաբար առաջանում է այն դեպքում, երբ այդ մարդը դրական հույզեր ու զգացմունքներ է առաջացնում մեր մեջ:

Անսպասելի նախադասությամբ սկսած զրույցը կարող է զրուցակցին հանկարծակիի բերել, այնպես որ լավագույն տարբերակը զրուցակցին ողջունելն ու ներկայանալն է: Պետք չէ նաև վախենալ անծանոթին առաջինը ողջունելուց: Թվում է՝ սա այնքան հեշտ է, բայց այս չափազանց պարզ կանոնի մասին մարդիկ նույնպես շատ հաճախ են մոռանում:

Մեր մարմինը շատ բանի մասին է «խոսում»: Այնպես որ, այս փաստն էլ արժե օգտագործել լավ տպավորություն գործելու համար: Օգտագործեք այն ազդանշանները, որոնք բաց ու հաստահելի մթնոլորտ են ստեղծում՝ հանգիստ մարմնի դիրք, ուղիղ, բայց ոչ լարված մեջք, բարձր պահած գլուխ, բաց (այլ ոչ թե կրծքին խաչած կամ կանթած) ձեռքեր:

Մարդու հանդեպ անկեղծ հետաքրքրություն է ցույց տալիս շատ չնչին առաջ հակված դիրքը, երբ զրուցակիցը խոսում է: Պատկերացրեք, որ տվյալ պահին նա միակ մարդն է այդ սենյակում, և որ ուրիշ ոչ մի բան այնքան կարևոր չէ, քան այն, ինչ ասում է ձեր զրուցակիցը: Այդպես դուք պարզապես կշողաք անկեղծությամբ:

Ծանոթության ժամանակ մեծագույն սխալը ինքդ քո մասին անդադար խոսելն է: Բայց միևնույն ժամանակ հրաշալի աշխատում է այն տարբերակը, երբ դուք զրուցակցին հնարավորություն եք տալիս դա անել: Ցույց տվեք նրան ձեր հետաքրքրվածությունը նրա անձով, հնարավորություն տվեք ինչ-որ բան պատմելու իր մասին: Մի քանի հարց տվեք նրա գործունեության, հոբբիների մասին և ակտիվորեն լսեք՝ հարցեր տալով ու հետաքրքրություն ցույց տալով:

Հույզերը վարակիչ են, այդ պատճառով մարդիկ ձգտում են դեպի այն անհատականությունները, ովքեր աշխարհն ավելի վառ են դարձնում: Եթե ուզում եք զրուցակցին դուր գալ, պետք է գիտակցաբար խուսափեք որևէ բանի հանդեպ բացասական արտահայտվելուց կամ բողոքելուց: Այդպես զրուցակիցը կմտապահի ձեր պայծառ տրամադրությունը, այն դրական էներգիան, որը դուք ճառագում եք, և կցանկանա զգալ այդ էներգիան նորից ու նորից:

Աղբյուր

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին