facebook

10 ԳԻՐՔ, ՈՐՈՆՔ ՍՏԻՊԵԼ ԵՆ ԱՐՏԱՍՎԵԼ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՆ

Լավ գիրքը ընթերցողին հնարավորություն է տալիս ապրելու ամենաուժեղ զգացողությունները՝ անսահման երջանկությունից մինչև խորը թախիծ ու կարեկցանք:

5080
10 ԳԻՐՔ, ՈՐՈՆՔ ՍՏԻՊԵԼ ԵՆ ԱՐՏԱՍՎԵԼ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՆ

Եվ այդ բոլոր զգացողություններն էլ օգտակար են մեզ համար, քանի որ ուշքի են բերում մեզ, օգնում են աշխարհին նայել ավելի խորը ու սթափ հայացքով և հասկանալ, թե ինչն է իսկապես կարևոր:

Ներկայացնում ենք ձեզ 10 հրաշալի գիրք, որոնք անտարբեր չեն թողել և ոչ մի ընթերցողի աշխարհի բոլոր ծայրերում ու տակնուվրա են արել նրանց հոգիները:

ԷՐԻԽ ՄԱՐԻԱ ՌԵՄԱՐԿ
ԵՐԵՔ ԸՆԿԵՐ

Эрих Мария Ремарк «Три товарища»/
Erich Maria Remarque “Three Comrades”

10 ԳԻՐՔ, ՈՐՈՆՔ ՍՏԻՊԵԼ ԵՆ ԱՐՏԱՍՎԵԼ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՆ
Այս ստեղծագործությունը իրավամբ համարվում է 20-րդ դարի ամենահուզիչ ու խորը ստեղծագործություններից մեկը: Վեպում պատմվում է երկու՝ իրարից շատ տարբեր, բայց նույն կերպ մոլորված անհատների սիրո մասին: Նրանց ամենուրեք հետապնդում են անցյալ ստվերները, պատերազմի մասին հիշողությունները: Ու թեև մահն ի վերջո բաժանում է նրանց, վեպը, միևնույն է, լցված է կյանքի հանդեպ անհագ սիրով, չէ՞ որ որքան կարճ է լինում մեր ժամանակը, այնքան շատ ենք մենք գնահատում դրա ամեն վայրկյանը։

ՋՈՆ ԲՈՅՆ
ԶՈԼԱՎՈՐ ՇԱՊԻԿՈՎ ՏՂԱՆ

Джон Бойн «Мальчик в полосатой пижаме» /
John Boyne “The Boy in the Striped Pyjamas”

10 ԳԻՐՔ, ՈՐՈՆՔ ՍՏԻՊԵԼ ԵՆ ԱՐՏԱՍՎԵԼ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՆ
9-ամյա տղան իր համար գտնում է լավ, բայց տարօրինակ մի ընկեր, ով, չգիտես ինչու, միշտ քաղցած է, իրենց տուն հյուր չի կանչում և ապրում է մետաղալարերի հետևում: Երեխաները չեն հասկանում, թե ինչ է տեղի ունենում մեծերի դաժան աշխարհում: Նրանք պարզապես այդտեղ ապրում են: Այս պատմությունը ընթերցելուց դեռ շատ երկար ժամանակ հետո դուք չեք կարողանա մոռանալ այն խորը տպավորությունը, որ գիրքը կթողնի ձեզ վրա:

ԱՆԱԲԵԼ ՊԻՏՉԵՐ
ԻՄ ՔՈՒՅՐՆ ԱՊՐՈՒՄ Է ԲՈՒԽԱՐՈՒ ՎԵՐԵՎՈՒՄ

Аннабель Питчер «Моя сестра живет на каминной полке»/
Annabel Pitcher “My Sister Lives on the Mantelpiece”

10 ԳԻՐՔ, ՈՐՈՆՔ ՍՏԻՊԵԼ ԵՆ ԱՐՏԱՍՎԵԼ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՆ
Ընտանիքում սուգ է, և միայն Ռոջերն է, որ լաց չի լինում: Նա վստահ է, որ ամեն ինչ մի օր տեղը կընկնի: Գուցե նրան հաջողվի հայտնի դառնալ ամբողջ աշխարհում, և այդ ժամանակ նրա քույրը՝ Ռոզան, ով ապրում է բուխարու վերևի դարակի վրա, նույնպես երջանիկ կլինի:

ՋԵՆՆԻ ԴԱՈՒՆՀԵՄ
ՔԱՆԻ ԴԵՌ ԵՍ ՈՂՋ ԵՄ

Дженни Даунхэм «Пока я жива» /
Jenny Downham “Before I Die”

10 ԳԻՐՔ, ՈՐՈՆՔ ՍՏԻՊԵԼ ԵՆ ԱՐՏԱՍՎԵԼ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՆ
Թեսսե Սքոթը ընդամենը 16 տարեկան է, բայց գիտի, որ առջևում շատ ժամանակ չի մնացել, քանի որ ինքը ծանր հիվանդ է: Թեսսեն կազմում է խելահեղ ցանկությունների ցանկ, որոնք ուզում է իրագործել մինչև մահանալը: Այս պարզ ու ազնիվ վեպը սովորեցնում է վայելել կյանքի ամեն մի վայրկյանը այնպես, ասես դա վերջինն է ձեր կյանքում:

ՍՏԵՖԱՆ ՑՎԵՅԳ
ՍՐՏԻ ԱՆՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ

Стефан Цвейг «Нетерпение сердца» /
Stefan Zweig “Beware of Pity”

10 ԳԻՐՔ, ՈՐՈՆՔ ՍՏԻՊԵԼ ԵՆ ԱՐՏԱՍՎԵԼ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՆ
Գիրքը անդամալույծ մի գեղեցկուհու անհույս սիրո մասին է դեպի մի սպա, ով կարող է պատասխանել նրա զգացմունքներին միայն խղճահարությամբ: Սակայն աղջկա սիրո ուժն այնքան մեծ է, որ անգամ կարիք չունի փոխադարձ զգացմունքի: Եվ հակառակ ամեն ինչի՝ նա չի դադարում հուսալ, որ մի օր ինքը հրաշքով ոտքի կկանգնի ու կկարողանա քայլել:

ՄԱՐԿ ԼԵՎԻ
ՍՏՎԵՐՆԵՐԻ ԳՈՂԸ

Марк Леви «Похититель теней» /
Marc Levy “The Shadow Thief”

10 ԳԻՐՔ, ՈՐՈՆՔ ՍՏԻՊԵԼ ԵՆ ԱՐՏԱՍՎԵԼ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՆ
Վեպի գլխավոր հերոսը մի փոքրիկ տղա է, ով ստվերներին լսելու զարմանալի կարողություն ունի և կարողանում է գողանալ նրանց: Նա նաև կարողանում է օգնել ստվերներին և նրանց տերերին՝ փոխելով նրանց ճակատագրերը դեպի լավը: Մեծանալով ու բժիշկ դառնալով՝ հերոսն օգտագործում է իր շնորհը, որպեսզի առողջացնի հիվանդներին, սակայն ինքն իրեն հերոսը, ցավոք, օգնել չի կարող:

ԷՐԻԿ-ԷՄԱՆՈՒԵԼ ՇՄԻԴՏ
ՕՍԿԱՐԸ ԵՎ ՎԱՐԴԱԳՈՒՅՆՈՎ ՏԻԿԻՆԸ

Эрик-Эмманюэль Шмитт «Оскар и Розовая Дама» /
Éric-Emmanuel Schmitt “Oscar and the Lady in Pink”

10 ԳԻՐՔ, ՈՐՈՆՔ ՍՏԻՊԵԼ ԵՆ ԱՐՏԱՍՎԵԼ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՆ
Օսկար անունով տղան քաղցկեղով հիվանդ է, իսկ նրա խնամողը՝ Վարդագույնով տիկինը, նրա երկրորդ մայրն է: Երբ Օսկարն իմանում է, որ իրեն ապրելու քիչ ժամանակ է մնացել, Վարդագույնով տիկինը առաջարկում է նրան խաղ խաղալ՝ հաշվել ամեն մի օրը որպես 10 տարի: Այդպես Օսկարը 12 օրվա ընթացքում հասցնում է մեծանալ, սիրահարվել և նույնիսկ ծերանալ:

ԿԵՆ ԿՈՒԶԻ
ԹՌԻՉՔ ԿԿՎԻ ԲՆԻ ՎՐԱՅՈՎ

Кен Кизи «Над кукушкиным гнездом» /
Ken Kesey “One Flew Over the Cuckoo’s Nest”

10 ԳԻՐՔ, ՈՐՈՆՔ ՍՏԻՊԵԼ ԵՆ ԱՐՏԱՍՎԵԼ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՆ
Բանտից և հոգեբուժարանից վեպի հերոսն ընտրում է երկրորդը՝ իզուր կարծելով, որ այնտեղ ավելի լավ կլինի: Նա պատերազմ է հայտարարում համակարգին և մինչև վերջին վայրկյանը հավատարիմ է մնում ինքն իրեն: Այս պատմությունը բացահայտում է, թե իրականում որքան լղոզված են խելագարության ու առողջ դատողության սահմանները:

ՄԱՐԿՈՒՍ ԶՈՒՍԱԿ
ԳՐՔԵՐԻ ԳՈՂԸ

Маркус Зусак «Книжный вор» /
Markus Zusak “The Book Thief”

10 ԳԻՐՔ, ՈՐՈՆՔ ՍՏԻՊԵԼ ԵՆ ԱՐՏԱՍՎԵԼ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՆ
Փոքրիկ Լիզելը ծանր ճակատագիր ունի: Նա ապրում է նացիստական Գերմանիայում, որտեղ նրա հորը կոչում են տարօրինակ անունով՝ «կոմունիստ»: Մի օր նրա հայրը անհետանում է, իսկ մայրը հանձնում է իրեն ու եղբորը որդեգրման: Կարճ ժամանակ անց Լիզելի եղբոր կյանքը խլում է Մահը: Իսկ մի օր Լիզելը գիրք է գտնում: Ընթերցանությունը դառնում է նրա կյանքի միակ ուրախությունը, և գրքի տպագիր բառերը ասես ուժ են ներարկում աղջկան ապրելու համար:

ԱՆՆԱ ՖՐԱՆԿ
ԱՊԱՍՏԱՐԱՆ. ՕՐԱԳԻՐ՝ ՆԱՄԱԿՆԵՐԻ ՏԵՍՔՈՎ

Анна Франк «Убежище. Дневник в письмах» /
Anne Frank “The Diary of a Young Girl”

10 ԳԻՐՔ, ՈՐՈՆՔ ՍՏԻՊԵԼ ԵՆ ԱՐՏԱՍՎԵԼ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՆ
Աննա Ֆրանկը մահացել է համակենտրոնացման ճամբարում, երբ ընդամենը 15 տարեկան էր: 1942-1944 թվականներին աղջիկը օրագիր էր վարում, նկարագրում էր իր կյանքը, պատմում դեռահասի իր հույզերի, ապագայի երազանքների մասին՝ մասնագիտության, սիրո ու ընտանեկան կյանքի մասին: Գիրքն այնքան իրական է, այնքան կենդանի… Այն ընթերցելը դժվար է, սակայն անհրաժեշտ, քանի որ այն, ինչ ապրել են Աննա Ֆրանկն ու նրա նման հարյուր հազարավոր երեխաներ, մոռանալ չի կարելի:

Աղբյուր

In this article


Join the Conversation