18 ԱՆՎՃԱՐ ԿԱՅՔ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Այսօր անգլերեն իմանալն արդեն պարտադիր պայման է, և անգլերենին լավ տիրապետելով՝ արդեն ոչ ոքի չես զարմացնի: Իսկ ի՞նչ կասեք արևելյան լեզուներ սովորելու մասին:

1909

Եթե ծանոթներից մեկը հայտարարում է, որ չինարեն կամ ճապոներեն է սովորում, դա միանշանակ զարմանք ու հիացմունք է առաջ բերում: Բացի այդ այդպիսի լեզուներին տիրապետելը հաճախ նաև դուռ է բացում աննախադեպ հնարավորությունների համար:

Եթե ձեզ էլ են հետաքրքրում արևելյան լեզուները, առաջարկում ենք աչքի անցկացնել այս 18 կայքերը, որոնք ձեզ կօգնեն ինքնուրույն սովորել արաբերեն, չինարեն և ճապոներեն լեզուները:

ԱՐԱԲԵՐԵՆ

Անվճար կայքեր արևելյան լեզուներ սովորելու համար

ԶՐՈՅԻՑ ՍԿՍՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Եթե դուք դեռ չեք փորձել սովորել արաբերեն, կարող եք սկսել շվեդական Դալարնա համալսարանի կողմից պատրաստված վիդեոդասերից: Դասընթացի մեջ ներառված է 15 պարապմունք, որոնցից յուրաքանչյուրը տևում է 7-18 րոպե: Սկզբում մանրակրկիտ ներկայացվում ու բացատրվում է արաբական այբուբենը և գրության առանձնահատկությունները, իսկ հետո ներկայացվում են քերականական հիմնական կանոնները:

ԹՎԱՅԻՆ ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այս տարբերակը նրանց համար է, ովքեր դեռ վերջնականապես անցում չեն կատարել դեպի նոր տեխնոլոգիաներ և սիրում են ինչ-որ բան սովորել գրելով: Կայքում հրաշալի ձևով ներկայացվում է տառերի գրությունն ու արտասանությունը: Կան նաև բազմաթիվ օգտակար հղումներ ու տեղեկություններ: Տպագիր տառերը կարող եք ներբեռնել ահա այստեղից և փորձել գրել թղթի վրա:

ՊՈԴՔԱՍԹՆԵՐ iOS-Ի ՀԱՄԱՐ

Այս պոդքաստի անգամ ամենաառաջին դասերը խորհուրդ է տրվում լսել նրանց, ովքեր գոնե փոքր-ինչ փորձառություն արաբերեն լեզվում: 10 րոպե տևողությամբ դասերը վարում են երկու զվարճալի հաղորդավարներ, որոնց զրույցները բոլորովին նման չեն դասագրքային նյութերին: Նրանք կարող են խոսել դաջվածքների կամ, օրինակ, ճաղատացման խնդրի մասին:

Ar-ru – դասագրքեր, ինքնուսույցներ, սովորեցնող ծրագրեր, բառարաններ, աուդիո և վիդեոդասեր և այլն:

Hosgeldi – բառապաշարի համալրման «մարզիչ»:

Арабский язык – Խումբ «ВКонтакте» սոց.ցանցում, որտեղ կարելի է գտնել շատ օգտակար ռեսուրսներ և նյութեր արաբերեն սովորելու համար, այդ թվում և աուդիոդասեր ու տեսադասեր:

ՉԻՆԱՐԵՆ

Անվճար կայքեր արևելյան լեզուներ սովորելու համար

ONE MINUTE MANDARIN

Radio Lingua Network ընկերության կողմից պատրաստված կարճ՝ 3-5 րոպե տևողությամբ պոդքասթներ անգլերեն լեզվով հատուկ նրանց համար, ովքեր ուզում են զրոյից չինարեն սովորել: Ամեն պոդքասթից կարող եք սովորել մի քանի օգտակար արտահայտություն, որոնք ձեզ շատ պետք կգան, եթե որոշեք այցելել Չինաստան: Դրանք կարող են լինել ողջույնի խոսքերից մինչև կենացներ:

ԴԱՍԵՐ ՍԵՐԺ ՄԵԼՆԻԿԻՑ

Նրանք, ովքեր առաջին հերթին ուզում են սովորել խոսակցական չինարեն, կարող են փորձել լսել Սերժ Մելնիկի դասերը: Նա ճանաչված ու սիրված է հազարավոր օգտատերերի կողմից, ովքեր հաճույքով օգտվում են նրա պատրաստած դասերից (դրանց թիվն արդեն 250-ից ավելի է):  Դասերը կարելի է ներբեռնել նաև կայքից՝ գրանցվելուց հետո:

ԹՎԱՅԻՆ ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Չինարեն լեզուն անհնար է սովորել առանց դրա գրության առանձնահատկությունները հասկանալու ու յուրացնելու: Շատ կարևոր է, թե ինչպես կդրվի հիմքը: Սկզբի համար կարող եք դիտել այս տեսադասերը: Որոշ հիերոգլիֆների պատկերումը կարող եք սովորել այս վիդեոպոդքասթի մեջ կամ Chtsai կայքում: Իսկ ահա ինքնուրույն կարող եք հիերոգլիֆներ գրել Arch Chinese– օգնությամբ:

Kitaist – քերականություն, բառարան, արտասանություն և շատ այլ բաներ:

Shibushi – բառապաշարի «մարզիչ», երկխոսություններ, քերականություն, հնչյունաբանություն, հիերոգլիֆներ, դասագրքեր, վարժություններ:

Китайский язык – խումբ «ВКонтакте» սոց.ցանցում, որտեղ կարող եք գտնել դասագրքեր և նյութեր չինարենի ուսումնասիրության համար, վիդեո և աուդիոդասեր:

ՃԱՊՈՆԵՐԵՆ

Անվճար կայքեր արևելյան լեզուներ սովորելու համար

ՀԻՄՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Այս դասընթացը ձայնագրված է հեռավոր 1984 թվականին: Տեսանյութերի հերոսը ներկայացնում է դասերը շատ արտիստիկ ձևով՝ նա մեկ շոգում է, մեկ մրսում, մեկ անձրևի տակ ընկնում: Անվճար դիտման համար հասանելի է 50 տեսանյութ, որոնք նախատեսված են ճապոներենի սկզբնական և միջին մակարդակի ուսումնասիրության համար:

ԴԱՆԴԱՂ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օտար լեզու սովորողներին դասախոսները հաճախ են խորհուրդ տալիս ռադիո լսել: Անշուշտ սկսնակների համար ճապոներեն ռադիո լսելը կարող է բավական դժվար թվալ: Այդ նպատակով Newsinslowjapanese կայքում կրթական նպատակներով տեղադրվում են նորություններ, որոնք հաղորդավարները կարդում են հատուկ դանդաղ տեմպով, իսկ յուրաքանչյուր նորության հետ տրամադրվում է փոքրիկ բացատրական բառարան:

ԽԱՂԵՐ

Toi Chest ընտրանու մեջ հավաքված են խաղային վարժություններ նրանց համար, ովքեր արդեն տիրապետում են ճապոներենի հիմքային մակարդակին: Իսկ նրանց համար, ովքեր ավելի խորությամբ են ուսումնասիրում ճապոներենը, գոյություն ունի «Ո՞վ է ուզում դառնալ ճապոներենի մասնագետ» խաղը: Այլ խաղեր ևս կարող եք գտնել ահա այստեղ:

Nihongo aikidoka – դասեր, թեստեր, տեքստեր, քերականություն, հավելվածներ, տեսանյութեր և այլն:

Krakozyabr  – քերականություն, բառապաշար, տեքստեր, արտահայտություններ:

Японский язык –  խումբ «ВКонтакте» սոց.ցանցում, որտեղ կարող եք գտնել դասագրքեր և նյութեր լեզվի ուսումնասիրության համար, վիդեո և աուդիոդասեր:

Աղբյուր

In this article


Join the Conversation