ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄՏՔԵՐԸ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գուցե դուք հենց այս պահին կյանքի այն փուլում եք, երբ կառուցում եք ձեր երազանքները ու որոշում կյանքի ամենամեծ նպատակնե՞րը: Իսկ գուցե արդեն անցել եք այդ փուլը և զբաղված եք՝ այդ երազանքները կյանքի կոչելո՞վ: Կամ էլ գուցե արդեն ամեն ինչի հասե՞լ եք:

107117
մտքեր երազանքների մասին

Մենք դա չգիտենք, բայց գիտենք, որ աշխարհում բոլոր հաջողակ մարդիկ իրենց ճանապարհը սկսել են երազանքից: Երազանքն իրականություն դարձնելու անհագ ցանկությունը դարձել է նրանց առաջ շարժող մեծագույն ուժը՝ նավի առագաստը, ուղղորդող աստղը երկնքում կամ մեկ ուրիշ բան: Երազանքը միշտ ծնում է հավատ ու նոր ուժեր առաջ քայլելու ու չհանձնվելու համար:

Հավատարիմ եղեք ձեր երազանքներին, և նրանք կհասցնեն ձեզ ձեր ցանկալի կետին:

մտքեր երազանքների մասին
Մեր ամենամեծ պարտականությունը մեր շարժման ուղղությունը միշտ դեպի մեր նվիրական երազանքները պահելն է:

Ռանդոլֆ Բոուրն, ամերիկացի գրող

Երազելով փոքր բաների մասին՝ դուք երբեք հաջողության չեք հասնի մեծ բաներում:

Հովարդ Շուլց, Starbucks-ի գործադիր տնօրեն

Ամենից հեշտ իրականանում են այն երազանքները, որոնց վրա չեն կասկածում:

Ալեքսանդր Դյումա-հայր 

Միգուցե նա ով բոլորից շատ է անում, նաև բոլորից շատ է երազում:

Սթիվեն Լիկոկ, կանադացի ուսուցիչ, գրող, երգիծաբան 

Սկզբում երազանքները անհնար են թվում, հետո՝ անիրականանալի, իսկ հետո՝ անխուսափելի:

Քրիստոֆեր Ռիվ, ամերիկացի դերասան, ռեժիսոր, Սուպերմենի դերակատար 

մտքեր երազանքների մասին
Կյանքի ինչ-որ մի կետում մենք դադարում ենք հավատալ, որ մենք կարող ենք ԱՄԵՆ ԻՆՉ: Եվ երբ չենք ունենում երազանք, չենք ունենում ոչինչ:

«Տիեզերագնաց-ագարակատերը» գ/ֆ 

Ամեն ինչ սկսվեց այն բանից, որ ես նայեցի շուրջս ու չտեսնելով իմ երազանքի ավտոմեքենան՝ որոշեցի ինքս նախագծել այն:

Ֆերդինանդ Պորշե 

Ոչինչ այնպես չի նպաստում ապագայի ստեղծմանը, որքան համարձակ երազանքները: Այսօր դրանք ուտոպիա են, իսկ վաղը ձեռք են բերում մարմին ու հոգի:

Վիկտոր Մարի Հյուգո

Ճիշտ չէ, որ մարդիկ դադարում են երազել, որովհետև ծերանում են, իրականում նրանք ծերանում են, որովհետև դադարում են երազել:

Գաբրիել Գարսիա Մարկես 

Ամեն բացվող օր իր հետ նոր հրաշք է բերում` ստիպելով մեզ շարունակ շնչել, երազել ու արևի տակ քայլել…

Պաուլո Կոելյո 

Ես այն եմ, ինչ որ կամ, միակը իմ ծնունդով և անկրկնելի մի անձնավորություն, ընդհանրացումը իմ նախնիների համոզմունքների և ձգտումների, ինչպես և իմ սեփական ցանկությունների, երազանքների և կենսափորձի:

Չարլի Չապլին 

մտքեր երազանքների մասին

Ամենաաղքատ մարդը բոլորովին էլ նա չէ, ով չունի գումար, տուն և ընտանիք: Ամենաաղքատ մարդը նա է, ով չունի երջանկություն և երազանք:

Ֆերնանդո Տորես 

Իրականացրեք ձեր երազանքները, հակառակ դեպքում ինչ-որ մեկը ձեզ աշխատանքի կվերցնի սեփական երազանքներն իրականացնելու համար:

Ֆարրա Գրեյ, ամերիկացի բիզնեսմեն 

Ինչի էլ որ դու ընդունակ ես, ինչի մասին էլ որ երազում ես, սկսիր իրականացնել այդ ամենը: Համարձակությունը մարդուն ուժ և անգամ մոգական իշխանություն է տալիս:

Յոհան Վոլֆգանգ Գյոթե 

Ցանկանալով և սպասելով հեռու չես գնա: Վեր կաց ու հետևիր երազանքիդ:

Ջարեդ Լետո 

Իրականություն դարձրու քո երազանքները: Այդ պահը վրա է հասել:

Գաբրիել Գարսիա Մարկես 

մտքեր երազանքների մասին

Հին երազները դժվար է գտնել, և գուցե պետք էլ չէ։ Ամեն տարիք իր երազներն ունի, թեկուզև չկատարվեն այդ երազները։ Ահռելի անհեթեթ բան կլինի, եթե պատանեկան երազները կատարվեն երեսուն տարեկանում:

Վարդգես Պետրոսյան 

Միայն մի բան է երազանքի իրականացումը դարձնում անհնարին. դա անհաջողության վախն է։

Պաուլո Կոելյո 

Նրանք, ովքեր երազներ են տեսնում ցերեկները, միշտ ավելի առաջ են գնում, քան նրանք, ովքեր երազներ են տեսնում գիշերները:

Էդգար Ալան Պո

Ապագան պատկանում է նրանց, ովքեր հավատում են իրենց երազանքների գեղեցկությանը:

Էլեոնոր Ռուզվելտ 

Ոչ ոքի երբեք թույլ մի տվեք այնպես անել, որ դուք ձեզ անարժան համարեք այն ամենին, ինչի մասին երազում եք:

Հիթ Լեջեր, «10 պատճառ իմ ատելության համար» գ/ֆ 

Որպեսզի հասնեք հաջողության, դադարեք վազել փողի հետևից, վազեք ձեր երազանքի հետևից:

Թոնի Շեյ 

Թույլ տվեք ձեզ երազել: Երբ ես ուսումնասիրում եմ ինքս ինձ և իմ մտածելակերպը, հանգում եմ այն եզրակացության, որ երևակայությունն ինձ համար շատ ավելին է եղել, քան աբստրակտ մտածելու կարողությունը:

Ալբերտ Էյնշտեյն

Վաճառեք երազանքներ, այլ ոչ թե ապրանքներ: Ձեր սպառողները երազում են ավելի լավ ու ավելի երջանիկ կյանքի մասին: Ստեղծեք իրեր, որոնք կերջանկացնեն նրանց, կհարստացնեն նրանց կյանքը, և դա ձեզ ամենից շատ եկամուտը կբերի:

Սթիվ Ջոբս 

մտքեր երազանքների մասին
Ոչ միայն երազեք, այլևս գործեք: Մանկության տարիներին մեզ հաճախ են ասում՝ մի դադարեք երազել, հավատացեք ձեր երազանքներին: Բայց մեզ մոռանում են ասել, որ պետք է ոչ միայն հավատալ երազանքներին, այլև աշխատել դրանք իրականություն դարձնելու ուղղությամբ: Երազանքները միայն մտքեր են, ուրիշ ոչինչ: Միայն մեր գործողություններն են, որ փոքր ի շատե կարող են փոխել մեզ շրջապատող աշխարհը:

Երազում եք բժիշկ դառնալու մասի՞ն, ուրեմն ընդունվեք բժշկական համալսարան. մնացածն արդեն ձեր ձեռքերում է: Ցանկանում եք զբաղվել քաղաքականությա՞մբ. գտեք կուսակցություն, որ մոտ է ձեր արժեքներին և անդամագրվեք, եթե չկա այդպիսին, գտեք համախոհներ և ստեղծեք ձեր կուսակցությունը: Երազում եք գրող դառնալո՞ւ մասին, ուրեմն գրեք, մինչև որ արդյունքը ձեզ կգոհացնի և ուղարկեք ձեր աշխատանքները հրատարակչություններ այնքան, մինչև որ ընդունվեն:

Միայն երազելով՝ դուք երբեք չեք իմանա, թե ինչի եք ընդունակ իրականում:

Մարկ Կուբան 

Եթե դու միայնակ ես երազում, երազանքն այդպես էլ երազանք է մնում, իսկ ուրիշների հետ երազելու դեպքում դու իրականություն ես ստեղծում։

Յոկո Օնո 

Հետևեք ձեր երազանքին՝ ուշադրություն չդարձնելով ոչնչի վրա: Անկախ այն բանից՝ ծե՞ր եք, թե՞ երիտասարդ, դուք պետք է իրականություն դարձնեք ձեր ամենախիզախ երազանքները: Դա այս մոլորակում գոյություն ունենալու միակ պատճառն է:

Ջարեդ Լետո

Ոչ ոքի երբեք թույլ մի տվեք այնպես անել, որ դուք ձեզ անարժան համարեք այն ամենին, ինչի մասին երազում եք:

Հիթ Լեջեր, «10 պատճառ իմ ատելության համար» գ/ֆ

Երբեք ոչ մեկի թույլ չտաս քեզ ասել, որ դու չես կարող անել այդ բանը: Անգամ ինձ թույլ չտաս: Եթե դու երազանք ունես, դու պետք է պաշտպանես այն: Եթե մարդիկ չեն կարող ոչինչ անել իրենց կյանքի հետ, նրանք կասեն, որ դու էլ ոչինչ չես կարողանա անել քո կյանքի հետ: Եթե դու ուզում ես ինչ-որ բան, գնա և վերցրու դա:

«Երջանկության որոնումներում» գ/ֆ 

Ամեն երազանք քեզ տրվում է իր իրագործման համար անհրաժեշտ ուժերի հետ միասին։ Այնինչ քեզ երևի դրա համար անհրաժեշտ կլինի աշխատել։

Ռիչարդ Բախ

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին