ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆ (Ի ԴՐԱՄ). ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՀԵՏ

Առաջարկում ենք դիտել «Զարթուցիչ» անձնային աճի թրեյնինգների հիմնադիր, բիզնես թրեյներ և գործարար Գրիգոր Առաքելյանի և «Ի Դրամ» վճարային համակարգի հիմնադիր Գևորգ Պողոսյանի անչափ հետաքրքիր ու օգտակար զրույցը՝ բիզնես ստեղծելու, հայկական արտադրանքը զարգացնելու, միջազգային ասպարեզ դուրս բերելու և շատ ու շատ այլ թեմաների մասին:

1096

Ովքե՞ր են Հայաստանում նոր բիզնես մշակույթ ստեղծող գործարարները, մարդիկ, ովքեր կրթված են, նորարար, պրպտող ու քայլում են ժամանակին համընթաց: Այդ մարդկանց ոչինչ չէր խանգարում իրենց ապագան կառուցել արտասահմանում և խուսափել այն դժվարություններից, որոնք նրանք ստիպված են հաղթահարել Հայաստանում՝ ճանապարհ հարթելով իրենց համար: Սակայն նրանք նախընտրում են ոչ միայն ստեղծել ու զարգացնել հայկական արտադրանք, այլև դուրս բերել այն համաշխարհային ասպարեզ:

Լայֆ քոուչ, «Զարթուցիչ» անձնային աճի թրեյնինգների հիմնադիր, բիզնես թրեյներ և գործարար Գրիգոր Առաքելյանը հետաքրքիր զրույցների շարք է նախաձեռնել երիտասարդ ու եռանդուն հայ գործարարների հետ: Այս մարդկանց մասին արժե իմանալ, նրանցից սովորել, նրանց աշխատանքով ու ձեռքբերումներով ոգևորվել ու կերտել արդեն սեփական հաջողության ճանապարհը:

Ներկայացնում ենք ձեզ Գրիգոր Առաքելյանի զրույցը գործարար ջիղի մարմնացում, «Ի Դրամ» վճարային համակարգի հիմնադիր Գևորգ Պողոսյանի հետ: Զրույցից դուք կիմանաք ոչ միայն «Ի Դրամ»-ի ստեղծման ու զարգացման պատմությունը, այլև Գևորգ Պողոսյանի բազմաթիվ հետաքրքիր նախաձեռնությունների ու բիզնես փորձի մասին: Վստահ ենք՝ այս զրույցը կոգևորի ու բազմաթիվ օգտակար տեղեկություններ կհաղորդի նրանց, ովքեր ցանկանում են հիմնել կամ զարգացնել իրենց սեփական բիզնեսը: Մաղթում ենք ձեզ հաճելի դիտում:

In this article


Join the Conversation