ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ

Դուք ոչ մի կերպ չեք կարող խուսափել քննադատությունից, դրա համար էլ պետք է պատրաստ լինեք քննադատությանը այնպես, որ այն չփչացնի ոչ ձեր, ոչ էլ ձեզ շրջապատողների կյանքը: Ահա մի քանի միջոց:

923
ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ

Մեր մոլորակի վրա ապրում է մի քանի միլիոն մարդ, և նրանցից յուրաքանչյուրն ունի իր կարծիքը: Դա նշանակում է, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է պատրաստ լինի քննադատություն լսելու: Ընկերները, ընտանիքի անդամները, հարևանները, պատահական ծանոթները… բոլորը ուզում են ինչ-որ բան ասել, ինչպես և մեզանից յուրաքանչյուրը:

1. Իմացեք քննադատության դրդապատճառները: Որոշ քննադատներ չեն փորձում ձեզ օգնել, այլ ուղղակի ուզում են ձեզ մոտ պատասխան ռեակցիա առաջացնել: Եթե ինչ-որ մեկը գրոհում է ձեզ վրա հիմար մեկնաբանություններով, ավելի հավանական է, որ նա հետաքրքրված չէ երկխոսությամբ: Դուք չէիք պատասխանի հարբեցողին, եթե փողոցում ինչ-որ կարծիք հայտներ ձեր մասին, քանի որ այդպիսի երկխոսությունը իմաստ չէր ունենա:

Հիշելով այս դիտարկումը՝ մի կորցրեք ինքնատիրապետումը, եթե զգում եք, որ ինչ-որ մեկը քննադատում է ձեզ՝ չցանկանալով օգնել ձեզ դրանով: Անտեսեք քննադատությունը կամ արեք կարճ մեկնաբանություն՝ ասելով, որ չեք ուզում վիճել: Շարունակեք հանգիստ ապրել:

2. Եթե քննադատության մեջ օգտակար խորհուրդ կա, շնորհակալություն հայտնեք: Եթե ինչ-որ մեկը ուզում է օգնել ձեզ, ապա պաշտպանվելու անհրաժեշտություն չկա: Եթե ինչ-որ մեկը ասել է ձեզ, թե կոնկրետ ինչը կարող եք փոխել դեպի լավը, նա ձեզ մեծ ծառայություն է մատուցել: Չէ՞ որ առանց այդ կարծիքի դուք կշարունակեիք անել նույն սխալը ևս մի քանի տարի:

Պետք չէ բացատրել, որ դա ձեր մեղքը չէ: Ընդունեք ձեր պատասխանատվությունը: Շնորհակալ եղեք, որ մարդը որոշեց ձեր ուշադրությունը հրավիրել խնդրի վրա, այլ ոչ թե լռեց: Հիշեք, որ նրա դրդապատճառը ձեզ օգնելու ցանկությունն էր: Նեղանալու փոխարեն շնորհակալություն ասեք:

3. Եթե քննադատը չգիտի ձեր վարքի պատճառները, խոսեք նրա հետ: Հաճախ է լինում, որ իրավիճակը ավելի բարդ է, քան թվում է առաջին հայացքից: Մարդիկ կարող են մտածել, որ գիտեն ամենաակնհայտ որոշումը, բայց նրանք չեն գիտակցում իրավիճակի ամբողջ լրջությունը: Եթե ինչ-որ մեկը ուղղակի ուզում է ձեզ խորհուրդ տալ, ասեք. «Լավ, շնորհակալություն», և արեք ձեր ուզածով: Իսկ եթե այդ մարդը ձեր լավ ծանոթն է, հարկ է խոսել նրա հետ: Եթե այդ մարդը կուզենա նստել և քննարկել ձեզ հետ ձեր խնդիրը, ձեր նման վարքը ցույց կտա, որ դուք իսկապես գնահատում եք նրա կարծիքը: Բացի այդ, խոսակցության ժամանակ կարող է խելացի միտք ծնվել:

Եվ վերջապես, եթե ինչ-որ մեկին խորհուրդ եք տալիս, մի մոռացեք, թե ինչպես է իրեն զգում մարդը, երբ լսում է դա: Եթե կարծում եք, որ կարող եք օգնել, տվեք նրան խորհուրդ, բայց եղեք քաղաքավարի ու նրբանկատ:

Հիշեք, այն, ինչը լավ է ձեզ համար, կարող է ուրիշին չհամապատասխանել, և դուք կարող եք որոշ բաներ չիմանալ: Բացի այդ, մարդ կարող է իրեն ագրեսիվ պահել, հատկապես, եթե հաճախ է ստիպված լինում բախվել ոչ կոմպետենտ քննադատների, որոնց մտադրությունները այդքան էլ մաքուր չեն: Հասկանալով, թե ինչպես կարելի է վերաբերվել քննադատությանը, դուք կսովորեք ականջի կողքով բաց թողնել անիմաստ քննադատական հարձակումները և օգուտ քաղել օբյեկտիվ խորհուրդներից:

Հեղինակ` Վիտալի Գրիգորյան

Աղբյուր

In this article


Join the Conversation