ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ ՉԷ ՈՉ ՈՔԻ ՊԱՏՄԵԼ ՁԵՐ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ 

Երբ մենք շարունակ խոսում ենք մեր մեծ ծրագրերի մասին, աճում է միայն մեր ինքնավստահությունը, բայց նպատակները, որպես կանոն, մնում են կես ճանապարհին: Ինչո՞ւ է այդպես. փորձում են պարզել գիտնականները:

4220

Անձնական նպատակներ ունեն բոլորը՝ նիհարել, սովորել անգլերեն, գիրք գրել, մարզասրահ այցելել, սովորել կիթառ նվագել, առավոտյան վազել, ճանապարհորդել, սեփական գործ սկսել և շատ ու շատ այլ բաներ:

Բավական է՝ մենք մեր առջև որևէ նոր նպատակ դնենք, անմիջապես պատմում ենք դրա մասին մեր ընկերներին, ծնողներին, աշխատակիցներին: «Գիտե՞ս՝ խաղ եմ պատրաստվում գրել», «Բիզնես եմ սկսելու», «Որոշել եմ գիրք գրել»: Երբ մենք բարձրաձայնում ենք մեր նպատակների մասին,  95% դեպքերում մենք գործն ավարտին չենք հասցնում: Նպատակը դադարում է լինել այնքան ցանկալի, որքան առաջ էր, այլևս ուրախություն չի պարգևում: Եվ հակառակը, ավելի հաճախ հասնում ենք այն նպատակներին, որոնց մասին ոչ ոքի չենք պատմում:

Գերմանացի հոգեբան Պիտեր Գոլվիտցերը, ուսումնասիրում է այս ֆենոմենը ավելի քան 15 տարի:  Եվ մի օր նա ահա թե ինչպիսի փորձ կատարեց: Որպես ուսումնասիրման օբյեկտ վերցնելով իրավաբանական համալսարանի ուսանողներին՝ նա փորձեց պարզել՝ ինչպես են ազդում մեր մտադրությունների մասին հայտարարությունները դրանց իրականացման վրա:

Այդ նպատակով Գոլվիտցերը կազմեց հաստատական մտքերի մի շարք, ինչպես, «Ես պատրաստվում եմ հնարավորինս շատ բան քաղել իրավանական կրթությունից», «Ես պատրաստվում եմ դառնալ հաջողակ փաստաբան» և այլն: Այս մտքերից յուրաքանչյուրը ուսանողները պետք է գնահատեին բալային համակարգով՝ «Ամբողջությամբ համաձայն եմ» տարբերակից մինչև «Բոլորովին համաձայն չեմ»:

Ինչու պետք չէ պատմել ծրագրերի մասին
Պիտեր Գոլվիտցերը

Հարցումն անանուն էր: Բայց ցանկության դեպքում կարելի էր ավելացնել անունը: Հարցաթերթիկում ուսանողները նաև պետք է նշեին երեք կոնկրետ բան, որոնք իրենք պատրաստվում էին անել հաջողակ փաստաբան դառնալու համար:

Պարզվեց, որ ուսանողների մեծ մասը լրացրել էին հարցաթերթիկները՝ նշելով իրենց անունները: Իսկ մի մասը առհասարակ չէր լրացրել երկրորդ բաժինը և գաղտնի էր պահել իր մտադրությունները:

Ուսանողները չէին կարող կռահել, որ իրենց պատասխաններն ու մտադրությունները ստուգվելու են նաև գործնականում: Փորձի հեղինակները՝ Գալվիտցերի գլխավորությամբ, սպասեցին որոշ ժամանակ, ապա արհեստականորեն ստեղծեցին իրավիճակ, որտեղ ուսանողներին կկարողանային փորձել իրենց մտադրությունների հավաստիության մեջ: Նրանք խնդրեցին ուսանողներին օգնել իրենց մի նախագծում, որը պահանջում էր 20 քրեական գործի վերլուծություն, և հորդորեցին նրանց աշխատել հնարավորինս ջանասիրաբար: Մասնագետները նաև նշեցին, որ յուրաքանչյուր ուսանող իրավունք ունի ցանկացած պահի դադարեցնել աշխատանքը ու հեռանալ: Քրեական գործերը հեշտ չէին և չափազանց մեծ կենտրոնացում ու ջանքեր էին պահանջում:

Ինչու պետք չէ պատմել ծրագրերի մասին

Եվ ահա փորձի արդյունքներն ինչ ցույց տվեցին: Յուրաքանչյուր ուսանող, ով պատմել էր իր մտադրությունների մասին, կամավորական աշխատանքը կիսատ էր թողել ու հեռացել՝ չնայած այն բանին, որ հարցաթերթիկը լրացնելիս վստահ պնդում էին, որ կհասնեին իրենց առջև դրված նպատակին: Եվ միայն նրանք, ովքեր իրենց հույսերն ու ծրագրերը պահել էին իրենք մտքում, կարողացել էին կատարել դժվար աշխատանքն ու ավարտին հասցնել ուսումնասիրությունը:

Եթե այդպես է, ապա ինչո՞ւ են մարդիկ պատմում շրջապատին իրենց ծրագրերի մասին:

Նույն հոգեբանը պնդում է, որ դա կապված է մարդկանց ինքնորոշման ու ամբողջականության զգացողության հետ: Բոլորս ցանկանում ենք լինել կատարյալ մարդիկ, բայց մեր հայտարարություններն այն մասին, որ մենք մտադիր ենք համառ ու տքնաջան աշխատել, անե այսինչ կամ այնինչ բանը, ընդամենը սիմվոլիկ գործողություն են: Դա միայն օգնում է կողմնորոշվել մեզ, թե ով ենք մենք:

Գոլիտցերը, սակայն, այդքանով չբավարավեց և շարունակեց իր փորձը՝ ցույց տալով ուսանողներին գերագույն դատարանի 5 նկար՝ շատ փոքրից մինչև շատ մեծ, և հարցրեց, թե ուսանողները որքան լավ փաստաբան են համարում իրենց այս պահին: Իրենց որակները գնահատելու համար ուսանողները պետք է ընտրեին նկարներից որևէ մեկը: Որքան մեծ լիներ նկարը, այնքան ավելի կայացած ու խելացի փաստաբաններ էին իրենց համարում ուսանողները:

Այս անգամ  հետազոտողներից ոչ ոք չզարմացավ, երբ այն ուսանողները, որոնք հայտարարել էին իրենց նպատակների մասին, ինչպես նաև տապալել էին գործնական առաջադրանքը, ընտրեցին մեծ նկարները: Միայն իրենց ձգտումների մասին հայտարարությունները նրանց ստիպել էր մտածել, որ որ իրենք արդեն իսկ լավ, հաջողակ ու խելացի փաստաբաններ են:

Այդ հայտարարություններն ավելացրել էին նրանց ինքնավստահությունը, բայց ոչ ավելին, և անգամ դարձրել էին ավելի պակաս ընդունակ դժվար աշխատանքի:

Իրենց երևակայության մեջ նրանք լեգենդներ էին դաձել, բայց լեգենդը միայն փոշին է:

In this article


Join the Conversation