facebook

ՎԱՀԱԳՆ ԴԻԼԲԱՐՅԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆԸ

«100 բիզնես գաղտնիքներ» գիրքը, վստահ ենք, արդեն հասցրել են կարդալ մեր ընթերցողների մեծ մասը: Իսկ գիտեք, թե ինչ գիրք է կարդում հայկական բիզնես գրքերի ցանկում թիվ 1 բեսթսելլերի հեղինակը: Առաջարկում ենք ծանոթանալ Վահագն Դիլբարյանի գրադարանին և պարզել, թե որ գրքերն է նա խորհուրդ տալիս անպայման ընրթեցել:

639
Վահագն Դիլբարյան

Հիշո՞ւմ եք Ձեր կարդացած առաջին գիրքը:

Այո, եթե չեմ սխալվում առաջին կարդացածս գիրքը եղել է Սպարտակը։

Ո՞ր գիրքն է ամենից շատ տպավորություն թողել Ձեզ վրա, փոխել Ձեր մտածողությունը:

Ալբերտ Մանֆրեդի Նապոլեոն Բոնապարտը։

Օրվա կամ շաբաթվա մեջ որքա՞ն ժամանակ եք հատկացնում ընթերցանությանը:

Ժամանակին օրվա ընթացքում կարդում էի ժամը 00,00-4,00-ն ընկած հատվածը, սակայն հիմա արդեն կարդում եմ 7,00-8,30 և 10,00-11,00-ն ընկած հատվածում։

Նախընտրությունը տալիս եք գեղարվեստակա՞ն, թե՞ մասնագիտական գրականությանը:

Գեղարվեստական կարդացել եմ հիմնականում դպրոցական տարիներին, հիմա միայն մասնագիտական։

Ի՞նչ տեսքով եք սիրում գիրք կարդալ՝ էլեկտրոնայի՞ն, թե՞ տպագիր:

Ինձ հարմար է էլեկտրոնային տարբերակը, քանի որ տեղափոխելու խնդիր չունեմ։

Ո՞ր գրքերն են միշտ առկա Ձեր գրասեղանին:

Չկա այնպիսի գիրք, որ միշտ իմ սեղանին է, քանի որ ամեն շաբաթ դրանք փոխվում են. ես շատ եմ ընթերցում։

10 գիրք, որոնք Վահագն Դիլբարյանը խորհուրդ է տալիս անպայման ընթերցել: Եվ ինչո՞ւ:

1․ Սուն Ցզի – Պատերազմի արվեստը
2․ Ջեկ Լոնդոն – Բեքի
3․ Խաչիկ Դաշտենց – Ռանչպարների կանչը
4․ Ալբերտ Մանֆրեդ – Նապոլեոն Բոնապարտ
5․ Дэн Вальдшмидт – Будь лучшей версией себя
6. Карл фон Клаузевиц – О войне
7. Ояма Масутацу – Философия каратэ
8. Джон Коттер – Лидерство Мацуситы
9. Эрнст Мулдашев – В поисках города богов
10. Джек Траут – Дифференцируйся или умирай

3 Պատճառ, թե ինչու այս գրքերը՝

1․ Նախ որովհետև շայս գրքերն այդքան էլ շահարկված չեն համացանցում և այլուր։
2․ Երկրորդ՝ յուրաքանչյուր գրքից այնքան վերցնելու և սովորելու բան կա, որ մեկ անգամ կարդալը քիչ է յուրաքանչյուրիս համար։
3․ Այս գրքերում պայքար է, իսկ ես սիրում եմ կռվել, պայքարել ու ինչու չէ, հաղթել։

Նշեք 3 մարդու, ում գրադարանին կցանկանաք ծանոթանալ:

Վահան Քերոբյան
Խաչատուր Գրիգորյան
Կարեն Կարապետյան

In this article


Join the Conversation