10 ԳԻՐՔ, ՈՐՈՆՔ ԸՆԹԵՐՑՈՂԻՆ ԱՎԵԼԻ ԲԱՐԻ ԵՆ ԴԱՐՁՆՈՒՄ

Կան ծանր ու մռայլ գրքեր, և կան այնպիսի գրքեր, որոնք արևի շողի պես մուտք են գործում մեր հոգու խորքն ու լուսավորում այն, ժպիտ առաջացում և մեզ դարձնում մի փոքր ավելի երջանիկ, և հետևաբար՝ էլ ավելի բարի:

22293
10 ԳԻՐՔ, ՈՐՈՆՔ ԸՆԹԵՐՑՈՂԻՆ ԱՎԵԼԻ ԲԱՐԻ ԵՆ ԴԱՐՁՆՈՒՄ

Ահա այդպիսի մի քանի հրաշալի պատմություն, որոնք կարող են ջերմացնել ընթերցողի հոգին:

         ՌԵՅ ԲՐԵԴԲԵՐԻ «ԽԱՏՈՒՏԻԿԻ ԳԻՆԻ»

Рэй Брэдбери «Вино из одуванчиков» / Ray Bradbury «Dandelion Wine»

Մուտք գործեք 12-ամյա տղայի լուսավոր աշխարհը ու ապրեք նրա հետ մի ամբողջ ամառ՝ լի ուրախ ու տխուր,խորհրդավոր ու անհանգիստ իրադարձություններով: Ամառ, որի յուրաքանչյուր օրվա ընթացքում տեղի են ունենում զարմանալի բացահայտումներ, որոնցից ամենակարևորը հետևյալն է՝ «Դու ողջ ես, դու շնչում ես, դու զգում ես»: Երբեք չհնացող դասական գործ, որը ձեզ արևոտ տրամադրություն կպարգևի անգամ ամենամռայլ ու անձրևոտ օրը:

ԳՈՐԱՆ ՊԵՏՐՈՎԻՉ «ԱՏԼԱՍ, ՈՐԸ ԿԱԶՄԵԼ Է ԵՐԿԻՆՔԸ»

Горан Петрович «Атлас, составленный небом» / Goran Petrović «An Atlas Traced by the Sky»

Կախարդական հեքիաթ մեծահասակների համար, զարմանալի ճանապարհորդություն երազների ու անուրջների երևակայական աշխարհ՝ ստեղծված սերբ հեղինակի կողմից: Այս գրքի բովանդակությունը հնարավոր չէ պատմել: Այնտեղ գույներ են, բույրեր ու հրաշքի զգացողություն: Խորհուրդ է տրվում ընթերցել բոլոր նրանց, ովքեր հոգնել են մռայլ իրականությունից:

ԷԼԻՆՈՐ ՊՈՐՏԵՐ «ՊՈԼԻԱՆՆԱ»

Элинор Портер «Поллианна» / Eleanor H. Porter «Pollyanna»

Հե՞շտ է արդյոք կյանքում նկատել միայն դրա դրական կողմերը: Հավանաբար ոչ, չէ՞ որ մենք՝ մեծահասակներս, կռացած ենք խնդիրների բեռի տակ և հրաշալի գիտենք, որ լավ բանը շատ չի լինում: Իսկ ի՞նչ կլինի, եթե ուրախությունը վերածենք խաղի, իսկ հետո էլ արդեն կյանքի սկզբունքի: Գուցե այդ դեպքում կարողանա՞նք այլ կերպ նայել իրականությանը: Պոլիաննա անունով այս հրաշք-աղջնակի պատմությունը իսկական հակադեպրեսանտ է:

ԷՐԻԿ-ԷՄԱՆՈՒԱԼ ՇՄԻԴՏ «ՕԴԵՏՏԱ»

Эрик-Эмманюэль Шмитт «Одетта» / Eric-Emmanuel Schmitt «Odette Toulemonde»

Այս փոքրիկ գրքում ամփոփված են ընդամենը ութ պատմվածք սիրո մասին՝ բարի, հուզիչ ու լի «փրկարար» լավատեսությամբ: Ութ վրձնի հարված՝ հագեցած ամենատարբեր գույներով ու հույզերով: Այստեղ չկա թախիծ, անելանելիություն, հիասթափություն, այլ միայն պարզ ու անկեղծ ուրախություն, որն իր հետ բերում է սերը:

ԱՆՏՈՒԱՆ ԴԸ ՍԵՆԹ ԷՔԶՅՈՒՊԵՐԻ «ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆԸ»

Антуан де Сент-Экзюпери «Маленький принц» / Antoine de Saint-Exupéry «The Little Prince»

Հենց զգում եք, որ չափազանց շատ եք նմանվել մեծահասակի, աշխարհը սկսել եք չափել թվերով, դադարել եք նայել աստղազարդ երկնքին, ծաղիկներին ու դադարել եք հարցեր տալ, անպայման վերընթերցեք «Փոքրիկ Իշխանը»: Սա այն գրքերից է, որը կարող է մարդուն վերադարձնել ինքն իրեն:

ԷՌԼԵՆԴ ԼՈՒ «ՄԻԱՄԻՏ. ՀՐԱՇԱԼԻ»

Эрленд Лу «Наивно. Супер» / Erlend Loe «Naive.Super.»

Այս գիրքը նորվեգացի գրող Էռլենդ Լուի ամենահայտնի վեպն է: Այն պատմում է մի 30-ամյա մի երիտասարդի մասին, ով ապրում է կյանքի միջին հատվածի ճգնաժամը: Առաջին հայացքից այն կարող է պարզ ու զվարճալի թվալ, սակայն այս լավատեսական գիրքը նաև շատ խորիմաստ է: Այն կարդալուց հետո դուք չեք էլ հասկանա, թե ինչպես բարձրացավ ձեր տրամադրությունը, ինչպես առաջացավ ցանկություն ապրելու, աշխատելու, ամենատարբեր գործերով, սպորտով զբաղվելու և պարզապես կյանքը վայելելու համար:

ՄԱՔՍ ՖՐԱՅ «ՕՏԱՐԸ»

Макс Фрай «Чужак» / Max Frei «The Stranger»

Ֆանտաստիկան և միստիկան, դետեկտիվ սյուժեն, հեքիաթային մանրամասները, հեգնանքն ու փիլիսփայական այլաբանությունը միահյուսված են իրար այս գրքում և առատորեն համեմված են հումորով: Գիրք, որը հեղինակի այցեքարտն է դարձել: Սովորական տրամվայը կարող է դառնալ տարբեր աշխարհների միջև փոխադրամիջոց, իսկ քնի մեջ երևացած քաղաքը՝ դառնալ զարմանալի իրականություն:

ՋՈԱՆ ՀԱՐՐԻՍ «ՄՈՇԻ ԳԻՆԻ»

Джоанн Харрис «Ежевичное вино» / Joanne Harris «Blackberry Wine»

Սա մի հուզիչ հեքիաթ է մեծահասակների համար: Գիրք սեփական անձի որոնումների և փոփոխությունների մասին, այն մասին, որ կախարդանքը շրջապատում է մեզ ամեն քայլափոխի, հարկավոր է միայն նկատել այն: Գրքի գլխավոր հերոսը մեկնում է գյուղ՝ փնտրելու երջանկություն և ինքն իրեն: Պատմությունը կարող է ոգեշնչել բոլոր այն մարդկանց, ովքեր ուզում են ինչ-որ բան փոխել իրենց կյանքում և սովորել վերաբերվել կյանքին ավելի պարզ ու հեշտ:

ՖԱՆՆԻ ՖԼԵԳԳ «ԴՐԱԽՏԻ ԴՌՆԵՐԻ ՄՈՏ»

Фэнни Флэгг «Рай где-то рядом» / Fannie Flagg «Can’t Wait to Get to Heaven»

Մարդկային երջանկությունը խտացված է այս գրքում: Անհանգիստ բնավորությամբ Էլները բարձրացել է թզի ծառի վրա՝ համեղ պտուղներ հավաքելու: Վայրկյաններ անց նա արդեն զրուցում է Աստծո և դրախտի բնակիչների հետ: Իսկ այդ ընթացքում երկրի վրա առանց Էլների իրական խառնաշփոթ է սկսվում: Հրաշալի լուսավոր մի գիրք այն մասին, որ դրախտը իսկապես մեր կողքին է՝ այն մարդկանց մեջ, ում մենք սիրում ենք:

ԱՆՋԵԼԱ ՆԱՆԵՏՏԻ «ԻՄ ՊԱՊԻԿԸ ԲԱԼԻ ԾԱՌ ԷՐ»

Анджела Нанетти «Мой дедушка был вишней» / Angela Nanetti «My grandfather was a cherry tree»

Ծերուկ Օտտավիանոն բալի ծառ է տնկել, որը դարձել է իր թոռնիկի լավագույն ընկերը: Այդպես ծնվել է պատմությունը զարմանալի պապիկի մասին, ով կարողանում էր լսել բույսերին և հավատում էր, որ «մարդը չի մեռնում, քանի դեռ բալի ծառերը շարունակում են ապրել իր համար»: Շատ փոքրիկ մի գիրք, որն ապացուցում է, որ կյանքը հենց ինքը հրաշք է:

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին