5 ԲԱՆ, ՈՐ ՉԵՆ ԱՍՈՒՄ ՄԵԶ, ԵՐԲ ԴԵՌ 20 ՏԱՐԵԿԱՆ ԵՆՔ

Կյանքը բոլորովին այլ գույն ունի, երբ մենք դեռ 20 տարեկան ենք: Իրական հասուն կյանքը դեռ նոր է սկսվում, և մեզ բազում փորձություններ, փոփոխություններ ու հիասթափությունենր են սպասում առջևում: Արժե՞ դրանց մասին իմանալ նախապես:

5513
5 ԲԱՆ, ՈՐ ՉԵՆ ԱՍՈՒՄ ՄԵԶ, ԵՐԲ ԴԵՌ 20 ՏԱՐԵԿԱՆ ԵՆՔ

Նոր հարաբերությունները հաճախ նշանակում են հին ընկերների կորուստ

Օքսֆորդի համալսարանի գիտնականները պարզել են, որ մարդիկ նոր ռոմանտիկ հարաբերություններ սկսելիս միջինը երկու ընկեր են կորցնում: Մարդիկ գալիս են ու գնում: Սա շարունակվելու է ամբողջ կյանքի ընթացում: Սա դժվար է ընդունել: Բայց դու պետք է համակերպվես այս փաստի հետ:

Պարտադիր չէ, որ մտերիմ գործընկերներդ ու ղեկավարդ ընկերներդ լինեն

Ոչինչ չի կարող այս իրողությունը ավելի լավ ապացուցել, քան «դուք հեռացված եք» հրամանը: Դրանից ապահովագրված չեք, եթե անգամ աշխատանքից հետո ղեկավարիդ հետ խմում ես բարում կամ ջերմ հավաքույթի մասնակցում նրա տանը: Իհարկե, հիանալի է աշխատել միջավայրում, որտեղ քո և գործընկերներիդ ու ղեկավարիդ միջև կա փոխադարձ համակրանք: Բայց երբեք մի մոռացիր` երբ բանը հասնում է աշխատանքին, ոչ ոքի գլուխն ապահովագրված չէ «օդ թռնելուց»:

Բնական է, որ չգիտես` ինչ անել կյանքիդ հետ

Երբ 20 տարեկան ես, մարդիկ` ծնողներդ, ընկերներդ, մտերիմներդ, բոլորը հարցնելու են` ի՞նչ ես պատրաստվում անել համալսարանից հետո: Եվ դու քեզ բռնացնելու ես մտքի վրա, որ, գրողը տանի, չունես այդ հարցի կշռադատված պատասխան: Եվ դա բնական է: Հաճախ ինչ-որ անսպասելի բան ուշ է հայտնվում և ցույց տալիս քեզ ճիշտ ուղին, որը նախկինում չէիր նկատել: Հաճախ դու մտածում ես մի բանի մասին, որը նախկինում անհնար էիր համարում: Հաճախ զգում ես, որ ոչ մի տեղ էլ չես շարժվում, միայն շարունակում ես սայթաքել տեղում: Շարունակիր սայթաքել: Սայթաքումը շարժ է: Սայթաքումը առաջընթաց է: Սայթաքել` նշանակում է ապրել: Դա է սկիզբը:

Բաժանումը միշտ էլ ցավոտ է լինելու

Ոչ մի բաժանում մեղմ չի լինում: Ոչ մի բաժանում առանց սթրեսի չի լինում: Մեղքի զգացումը, լքված լինելու ցավը միշտ էլ դատարկություն են առաջացնելու: Ամեն անգամ զգացմունքային պարպումից հետո թվալու է` կյանքդ իմաստազրկվում է: Մեծ թե փոքր, երկարատև, թե հպանցիկ` բաժանման ցավը դրանից չի փոքրանում, գուցե միայն փորձն է ավելանում: Դու ամեն անգամ կնայես հեռախոսին` զանգի կամ հաղորդագրության սպասումով: Դու անկառավարելի ցանկություն կունենաս խոսել այդ մարդու հետ: Բայց մի արա դա: Մի ուղարկիր նրան մեղադրական կամ մեղավոր հաղորդագրություններ: Մի զանգիր նրան: Մի գրիր: Մի մոռացիր, բայց և մի հիշիր: Սա գործընթաց է, որ պետք է հաղթահարել պատվով:

Դու ավելի ուժեղ ես, քան պատկերացնում ես

Դու ամեն օր նոր փորձությունների կենթարկվես: Դրանք գուցե սասանեն հավատդ ու վստահությունդ քո իսկ անձի հանդեպ: Եթե դու գտնես միջոցը` ինչպես դուրս գալ տվյալ իրավիճակից, երբ ձգել թոկը, երբ բաց թողնել, դու երկու կարևոր «պարգև» կստանաս` կլինես ավելի հասուն և ուժեղ: Բայց դու չես իմանալու, թե ինչպես է դա կատարվում: Ուղղակի անցնելու ես կյանքի այդ հոսքի միջով: Զգալու ես` ինչպես ես կորցնում, ինչպես ընկնում, ինչպես ես ամեն օր ավելի շատ հարվածներ ստանում, մտածելու ես, թե տիեզերքը ինչ-որ անձնական հաշիվներ ունի քեզ հետ: Շրջապատող անարդարությունը հենց այն է, ինչ քեզ դարձնում է Քո նման: Դու ավելի ուժեղ ես, քան կարծում ես: Քեզ հետ ամեն ինչ լավ է լինելու: Պարզապես շարունակիր առաջ շարժվել:

Աղբյուր

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին