ԿՅԱՆՔԸ FACEBOOK-ԻՑ ՀԵՏՈ. 10 ԻՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Իսկ դուք գիտե՞ք, թե ինչ դրական փոփոխություններ կկատարվեն ձեր կյանքում Facebook-ից դուրս գալուց հետո: Առաջարկում ենք իմանալ այդ մասին և որոշել՝ արդյոք դուք ունեք այդ ամենի կարիքը:

6618

Նոր ծանոթություններ, կապեր և շփում ապահովող «պարապ վախտի խաղալիք» սոցցանցերը դարձել են իսկական թմրանյութ: Օգտատերերը հրապարակումներ են անում՝ լայքեր հավաքելու համար, ժապավենի թարմացումներին հետևելն էլ դարձել է բնազդ: Չկաս սոցցանցում, ուրեմն` գոյություն չունես. դադարի ժամանակն է: Բլոգեր Ջոզեֆ Հինդին առանձնացրել է 10 դրական փոփոխություն` սոցցանցերում անցկացրած ժամանակը կրճատելուց հետո:

Կաշխատեք ավելի արդյունավետ

Աշխատանքի թշնամին սոցցանցերն են: Մեկ րոպեով Facebook մտնելուց հետո ցանցում եք լինում առնվազն 15 րոպե: Այդպես մեկ րոպեն դառնում է 5-6 ժամ: Համակարգչին զուգահեռ օգտատերերը օնլայն են լինում նաև իրենց սմարթֆոններով ու պլանշետներով: Ծանուցումները անընդհատ շեղում են ու չեն թողնում կենտրոնանալ աշխատանքի վրա:

Ուղեղը կդադարի մահացած լինել

Մինչև օգտատերը հետևում է սոցանցում ժապավենի թարմացումներին, չի նկատում, որ իր շունը թախծոտ աչքերով սպասում է կերակուրին: Վիրտուալ բնակիչը չի կերակրի իր կենդանուն, մինչև չպատասխանի ընկերների բոլոր հաղորդագրություններին: Դուրս եկեք խելացի սարքերից, կտրվեք էկրանից, շրջապատող աշխարհը ձեր կարիքն ունի: Այդ ժամանակ շունը կուշտ կլինի, ընկերներն էլ գոհ կմնան կենդանի շփումից:

Ավարտին կհասցնեք սկսած գործը

Սոցկայքում երբեք չեք կարող ավարտին հասցնել սկսածը: Մի փոքր գործ, մի փոքր չաթ կանեք, կհետևեք ժապավենի թարմացումներին և այդպես ամեն ինչ՝ մի քիչ ու անավարտ: Ցանկացած խնդիր իրական կյանքում կարելի է հասցնել տրամաբանական ավարտին: Հոգեբանորեն` մարդու համար կարևոր է կատարված ու ավարտին հասցված աշխատանքը: Փակեք facebook-ը ավարտեք սկսած գործը:

Կգնահատեք ժամանակը

Քանի դեռ հետևում եք սոցցանցում ժապավենի թարմացումներին, ժամացույցի սլաքները աննկատ պտտվում են: Ժամանակը կարելի է ավելի օգտակար անցկացնել՝ ընտանիքում, սիրելիի կամ ընկերների հետ շփվելով: Ժամանակը արագ է սահում, գնահատեք այն:

Կբարձրանա ինքնագնահատականը

Վերջին հետազոտության համաձայն, սոցցանցերը վատ են ազդում օգտատերերի ինքնագնահատականի վրա: Երբ օգտատիրոջ գրառումը լայք չի ունենում, նրան սկսում է թվալ, որ շրջապատի աչքերում հիմար է ու տգեղ, հակառակ սեռի ներկայացուցիչները չեն գնահատում նրան: Իսկ ժապավենում հայտնվում են ավելի հաջողակ ու երջանիկ մարդիկ: Սա հուսահատության համար գերազանց միջավայր է:

Մտածեք այն ամենի մասին, ինչ ունեք

Reuters-ի լրագրող Բելինդա Գոլդսմիթի Գերմանիայում անցկացրած հետազոտությունը պարզել է, որ մարդկանց մեծամասնությունը նախանձում է այն ամենին, ինչ տեսնում է այլ օգտատերերի էջում: Դա կարող է լինել նոր հեռախոսի, նոր մեքենայի, տան կամ արձակուրդի մասին գրառումը: Սոցցանցերը գլուխ գովալու հարմար վայր են, ինչպես նաև հնարավորություն՝ իմանալու, թե ով ինչ ունի:

Իմացեք, ով է իրական ընկերը

Ինտերնետում ընկերությունը ձևական է: Մեկ վարկյանում կարելի է լայքել ընկերների նկարներն ու հրապարակումները: Երբեմն նույնիսկ կարող է անկեղծ թվալ օտար մարդկանց հետաքրքրությունը: Ցանցից դուրս շատ քչերին է հետաքրքիր ձեր մտքերն ու նախասիրությունները:

Like-ը կորցրել է իմաստը

Huffington Post-ի լրագրող Օդրա Ռանդլը վստահեցնում է, որ լայքը վաղուց արդեն չի նշանակում, որ դուր է գալիս լայքված հրապարակումը: Այն ծանուցում է, որ գրառումը նկատել են: Լայքը կորցրել է նշանակությունը, շատ քչերն են իսկապես հետաքրքրված այն ամենով, ինչ կատարվում է ձեր պատին:

Գովազդ դիտող լսարանի մասնիկ եք

Յուրաքանչյուր օգտատեր սոցցանցի տվյալների բազայի մեկ մասնիկ է: Կայքի ղեկավարության համար յուրաքանչյուր օգտատեր «մեկ դոլար» (մեկ ցենտ, մեկ դրամ) է, որի խնդիրը գովազդ դիտելն է, խաղերի վրա գումար վատնելն ու ցանցը հարստացնելը:

Աղբյուր

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին