ՑԱՆԿԱՑԱԾ ԽՈՉԸՆԴՈՏԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԵՐՋԱՆԻԿ ՄՆԱԼՈՒ 7 ԳԱՂՏՆԻՔ

Միայնության և երջանկության հետքերով գնալով՝ հայտնաբերում ես գաղտնիքներ և հասկանում, որ երկիր մոլորակը լի է մարդկանցով, ովքեր ողջ են, սակայն մոռացել են ապրել։ Եվ այսպես՝ ահա 7 գաղտնիք, որոնք օգնում են երջանիկ մնալ՝ չնայած խոչընդոտներին:

6029

Մանուկ տարիքում չես մտածում երջանկության մասին, քանի որ լիովին գոհ ես ամեն ինչից: Գումար չունենալով՝ քեզ բավարարում է հենց թեկուզ այն, որ Super Mario-ն հավաքում է բոլոր մետաղադրամները։ Տարիներ անց հասկանում ես,որ խաղը փոխակերպվել է իրական կյանքի։ Աստիճանաբար հասկանում ես, որ կյանքի ոչ բոլոր մարտահրավերներն ես կարողանում ընդունել, քանի որ տեղ տալով մանրուքներին, անտեսում ես իրական արժեքները։

Քեզ արժեվորողն ամենից առաջ հենց դու ես



Մենք բոլորս փնտրում ենք երջանկություն, բայց խնդիրն այն է, որ մենք փնտրում ենք այն դրսում, ոչ թե այն վայրում, որտեղ գտնվում է։ Մենք տեսնում ենք երջանկությունը ուրիշի ներկայությամբ։ Երբ այն ներկա է, մեզ երջանիկ ենք զգում։ Բացակայության դեպքում շեղվում ենք մեր ճանապարհից։
Եթե չեք կարողանում հաճույք ստանալ ձեր իսկ ընկերակցությունից, հավանականությունը մեծ է,որ մյուսները ձեզ նույնպես չեն սիրի։ Շնորհեք ձեզ այն, ինչը որ սպասում եք ուրիշներից։ Այո, սիրեք ձեզ։ Ձեր առաջին սերը դուք պետք է լինեք։ Սիրահարվեք ինքներդ ձեզ և կտեսնեք ինչպես է կյանքը կերպարանափոխվում։ Երջանկությունը սեր նվիրելու մեջ է, եթե դուք որոշել եք նվիրել այն որևէ մեկին, ապա սկսեք ինքներդ ձեզնից։ Միայն սիրով լի սիրտը կարող է տարածել սեր և երջանկություն։

Քո առաջին հանդիպումը քեզ հետ պետք է լինի

Օգտագործեք ձեր ժամանակը հաղորդակցվելու ձեր ներքին աշխարհի հետ և հասկացեք, թե իրապես ինչի եք դուք արժանի։ Երջանկությունն ի հայտ կգա այն րոպեից, երբ հասկանաք, որ կարող եք ապրել բավարար կյանքով, առանց ուրիշներին ապացուցելու անհրաժեշտության։ Որքան շատ եք ճանաչում ինքներդ ձեզ, այնքան քիչ է հավանականությունը վիրավորվելու ուրիշներից։ Ժամանակ հատկացրեք բոլոր այն մտքերին, որոնք անցնում են ձեր մտքով և մտորեք նրանց շուրջ, որոնք կարծում եք գործնական բնույթ ունեն։

Օրը թերի է առանց գիշերվա

Կյանքը չի կարող տարանջատվել տխրությունից։ Փորձելով հեռանալ տխրությունից՝ դուք էլ ավելի կսուզվեք դրա մեջ։ Միակ փախուստն այն է, որ ընդունեք այն։ Դա մի զգացում է, որ զգում եք, երբ իրերը սպասվածի պես չեն դասավորվում։ Դիտարկեք ձեր զգացմունքները և ընդունեք դրանք այնպես, ինչպես որ կան և կզգաք, որ դուք եք այն մարդը, ով վանում է իրենից տխրության զգացումը։ Ընդունելով դա՝ ձեզ համար ավելի հեշտ կլինի կառավարել զգացմունքները։ Եթե դուք խառնել եք որևէ բան, ուշադրությունը կենտրոնացրեք այն ուղղելու վրա և ոչ թե նահանջեք առաջին իսկ արդյունքից։

Կյանքը լի է ընտրության հնարավորություններով

Երբ կյանքը հարվածում է ձեզ, դուք ունեք երկու ընտրություն՝ հանձնվել կամ ուժ հավաքել և կրկին ոտքի կանգնել։ Դուք, անշուշտ, չեք հանձնվի ու չեք ապրի որպես պարտված։ Այսպիսով՝ ձեր ուշադրությունը միշտ կենտրոնացրեք ձեր ինքնակատարելագործման վրա։ Ձեր ջանքերի արդյունքը կլինի հօգուտ ձեզ, երբ տեսնեք ձեր առաջընթացը։

Ազատվեք բացասականից

Երջանիկ մարդիկ հասկանում են, որ բացասական էներգիան չի թողնի իրենց առաջ շարժվել կյանքում։ Ուստի, բոլոր բացասական մտքերից ազատվելը պետք է լինի ձեր ամենօրյա անելիքների ցանկում։ Եթե դուք համարում եք որևէ մեկը կամ որևէ բան լցնում է ձեր կյանքը բացասական էներգիայով, ապա այն վանեք ձեզնից որքան հնարավոր է հեռու մի կղզի։ Երբեք մի փոխզիջեք, եթե խոսքը վերաբերում է բացասական էներգիային։ Դա է բոլոր տառապանքների աղբյուրը։

Հետևեք ինքնաբավ լինելու ոսկե կանոնին

Ոսկե կանոնը ասում է․ «Ինչպես ուզում եք, որ մարդիկ վարվեն ձեզ հետ, նույն կերպ էլ դուք վարվեք նրանց հետ»։ Այն հոգեկան տեսանկյունից ձեզ կապում է ուրիշի գործողություններին, սակայն երջանկությունը այցելում է ձեզ, երբ դուք կենտրոնանում եք ձեր կյանքի վրա և ժամանակ եք տրամադրում այն բարելավելուն։ Ճանաչելով ինքներդ ձեզ՝ դուք սկսում եք ձեռք բերել լավ կառավարում ձեր անձի նկատմամբ։  Հաղթողի դերում լինելու միակ միջոցը մարտնչելն ու երկու ոտքերի վրա ամուր ամուր կանգնելն է։ Ժամանակ հատկացրեք ամբողջովին հասկանալու ինքներդ ձեզ, և ձեզ համար բավական հեշտ կդառնա ուրիշներին հասկանալը В игорном клубе казино Восток представлены как современные слоты, так и популярные автоматы. Здесь представлены все игры, которые предлагают аналогичные сайты. Казино Vostok – популярные азартные игры онлайн по новому. Вход в игровой клуб Vostok бесплатный для всех игроков. В онлайн казино "Восток" пользуется особой популярностью как у профессиональных, так и начинающих геймеров. Теперь на сайте vostok казино представлено более 1500 онлайн игр, все игры разбиты по провайдерам и категориям для удобства поиска.։ Այս սովորությունը կզարգանա ձեզ մոտ, եթե թույլ տաք, որ ականջները և ուղեղը ունկն դնեն ձեր սրտի ձայնին։

Անսացեք ձեր ներքին ձայնին

Ինչ-որ մեկի կարծիքը՝ հօգուտ կամ ի վնաս, երբեք չի կարող  ազդել կյանքի վրա, մինչև թույլ չտաք: Անհրաժեշտ է միայնակ մնալ և անսալ ներքին ձայնին․ հատկապես, երբ երջանկությանն եք կրկնկակոխ հետևում։ Ե՞րբ եք վերջին անգամ նայել երկնքին, դիտել փայլող աստղերն ու ժպտացել։ Ե՞րբ եք վերջին անգամ բռնել ձեր սիրելի մարդու ձեռքն ու շնորհակալություն հայտնել, որ ձեր կյանքում նա կա: Ընդունե՛ք ձեր ներքին գեղեցկությունն ու հարգե՛ք ինքներդ ձեզ՝ այդ կերպ ժպիտ պարգևելով թե՛ ձեզ, թե՛ ուրիշներին։

նյութի հեղինակ՝ Մանան Հակոբյան

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին