Անձնական կարգապահության կանոններ

Ձեզ ենք ներկայացնում անձնական կարգապահության մի քանի կանոն, որոնք մեծապես կնպաստեն ձեր անձնային աճին ու ժամանակ կխնայեն մեծ գործերի համար: Խոսքի տերը եղեք: Հատկապես երբ խոսքը վերաբերում է հեռախոսազանգին: Ժամանակը չի՞ բավականացնում: Ուշանո՞ւմ եք: Տեղեկացրե՛ք մարդկանց: Հոգածությամբ վերաբերվեք այլոց երազանքներին և նույն վերաբերմունքին կարժանանան ձեր երազանքները Դժվար պահին լքած մարդկանց...

1379

Ձեզ ենք ներկայացնում անձնական կարգապահության մի քանի կանոն, որոնք մեծապես կնպաստեն ձեր անձնային աճին ու ժամանակ կխնայեն մեծ գործերի համար:

  1. Խոսքի տերը եղեք: Հատկապես երբ խոսքը վերաբերում է հեռախոսազանգին:
  2. Ժամանակը չի՞ բավականացնում: Ուշանո՞ւմ եք: Տեղեկացրե՛ք մարդկանց:
  3. Հոգածությամբ վերաբերվեք այլոց երազանքներին և նույն վերաբերմունքին կարժանանան ձեր երազանքները
  4. Դժվար պահին լքած մարդկանց հարկ է դուրս մղել ձեր կյանքից
  5. Ծնողները միշտ ձեր կողքին են: Հաճախ ենք թերագնահատում նրանց ընկերակցությունը ու չենք էլ նկատում: Չարժե այդպես վարվել: Ցավոք, մի օր նրանք առհավետ լքելու են ու ժամանակն էլ ետ բերել չի լինելու:
  6. Հարգալից հրամանատարներին ամրոցներ են հանձնվել: Քաղաքավարի՛ եղեք, ու ձեր առջև շատ դռներ կբացվեն:
  7. Հեռուստացույցը թմրեցնում է ուղեղը, ճնշում կամքը: Լավ կլինի՝ առհասարակ չմիացնել:
  8. Սովորեք գրագետ խոսել ու գրել:
  9. Սխալները հնարավոր է ուղել, եթե միայն ընդունում ես:
  10. Անիմաստ է խնդիրներից ու ձախողումներից գանգատվել: Բոլորը, կարելի է ասել, թքած ունեն:
  11. Ասեկոսեներ մի՛ տարածեք ու մի՛ էլ հավատացեք դրանց:
  12. Օրը բացվում է, բարին՝ հետը: Չես կարողանում իրավիճակից ելք գտնել՝ պառկիր ու քնիր: Ենթագիտակցությունն ինքը ելք կգտնի:
  13. Մի՛ սևեռվեք նույնի վրա: Առաջ: Քանզի դանդաղելը մահու պես է:
  14. Կարևոր չէ՝ որքան է լուրջ եղել ձեր վիճաբանությունը: Անձերի մի՛ անցեք ու պարկեշտության սահմանը մի՛ անցեք: Վեճը կհանդարտվի, հավանաբար կհաշտվեք, իսկ, այ, խոցող բառերը պատնեշի պես դեռ շատ կկանգնեն ձեր միջև:
  15. Երբեք մի՛ ստեք: Սուտը սուտ է ծնում ու հիասթափություն:
  16. Մի՞տք եք հղացել՝ գրի առեք:
  17. Առաջին հերթին ամենաանցանկալի գործն արեք:
  18. Ոչ ոք ոչ մեկի ոչինչ պարտք չէ. ահա կյանքի “դառը” ճշմարտությունը: Ընտելացե՛ք դրան՝ աստիճանաբար բառապաշարից հանելով «պարտք» բառը: Այլապես ինքներդ պարդերի մեջ կթաղվեք:
In this article


Join the Conversation