10 ԳԼԽԱՎՈՐ ՍԽԱԼՆԵՐԸ ԲԱՆԱԿՑԵԼԻՍ

Ցանկացած գործում գլխավոր վախը անուղղելի սխալ գործելու վախն է: Կատարելությունը սահմաններ չունի: Սխալներ անելով ու դրանք ուղղելով ենք հասունանում, դառնում փորձառու ու իմաստուն:

4447

Դիտարկենք բանակցություններում թույլ տրվող հիմնական սխալները և այն, թե ինչպես խուսափել դրանցից։

Չափից դուրս խստորեն են հետևում բանակցությունների սցենարին

Կողմերից յուրաքանչյուրը նախապես պլանավորում է՝ ինչ է խոսելու: Սովորաբար այդ պլանը չի համընկնում հակառակ կողմի պլանին: Արդյունքում յուրաքանչյուրն իրենն է պնդում, գործում է ըստ սցենարի, ինչն էլ կոնֆլիկտի է բերում:

Ինչպես խուսափել: Փորձեք պլանի փոխարեն «ճանապարհային քարտեզ» մշակել, որն ունի մեկնակետ ու «հանգրվան»: Բանակցություններն անհնար է շահել կամ տանուլ տալ, այլ միայն կարելի է որո՛ել՝ որտեղ եք դուք ու ինչ անել հետո: Ճանապարհային քարտեզ ունենալով՝ հակառակ կողմի մերժումը լսելուց հետո ստիպված չեք լինի փոխել «ուղեգիծը» կամ վերջնական կետը:

Ահա ինքն իրեն տրվող հարցեր այդ քարտեզը կազմելիս՝

  • ինչ ունեմ ճանապարհի սկզբին
  • ինչ արդյունքի են ուզում հասնել
  • իրագործելի՞ է այն
  • ինչպե՞ս կարող եմ հասնել նպատակիս
  • ի՞նչն է ինձ ձեռնտու
  • դրական արդյունքի դեպքում ի՞նչ կձեռնարկեմ
  • բացասական արդյունքի դեպքում ի՞նչ եմ անելու:

Հանկարծաստեղծության սովորությունը

Բանակցությունից առաջ չնախապատրաստվելն ու հույսն իմպրովիզացիաների վրա դնելը վատ ու ձախողվող գաղափար է: Հակառակ կողմը կարող է հասկանալ, որ չունեք թարմ տեղեկություն ու դրանից անմիջապես էլ օգտվել: Կկորցնեք նաև լուրջ գործարարի համբավը:

Մի՛ համաձայնեք գործնական բանակցություններ վարել «հակառակորդի դաշտում»:

Կարծիք կա, որ համաձայնագրով առավել շատ հետաքրքրված է նա, ով եկել է: Հետևաբար իր «տարածքում» գտնվող հակառակորդը կարող է ձեռնածություններ անել այս հանգամանքի հետ կապված:

Անուշադրությունը

Հակառակ կողմին ուշադիր լսելը շատ կարևոր է. միայն այդ դեպքում կարող եք առավել մեծ չափով հետաքրքրող տեղեկություններ ստանալ ու քննարկման նոր նյութ ունենալ;

Խոսքի միապաղաղությունը

Երբեմն կարևոր է ոչ թե այն, ինչ ասում եք, այլ այն, թե ինչպես եք ասում: Օգտագործեք ժեստեր, ակտիվ դիմախաղ, և պատմածն ավելի հետաքրքիր կդառնա:

Հաճախորդի փոխարեն մի՛ մտածեք

Ենթադրություններ մի՛ արեք նրա մտադրությունների վերաբերյալ: Ավելի հեշտ է հարցնել:

Հույսը զուտ տրամաբանության վրա դնելը

Հաճախ բանակցությունների ընթացքում որոշումների կայացնելիս տրամաբանությունը դադարում է գործել, քանի որ գործում են հույզերը:

Սահմանը մի՛ անցեք

Բանակցությունները պակաս պաշտոնական դարձնելու համար շատերը տնավարիության են անցնում, ինչը հակառակ էֆեկտ է ունենում:

Տեղում դոփելը

Միշտ հիշեք՝ բանակցություններն արդյունավետ են, եթե կա հաջորդ հանդիպման ամսաթիվ, հայտնի է՝ երբ է ստորագրվելու պայմանագիրը, ում պետք է ներկայացնել ապրանքը:

Ապացուցելն ու վիճելը

Հաճախ բանակցության սկզբում կողմերից մեկն ասում է. «Մրցակցի մոտ այսինչ ապրանքն ավելի էժան է (որակյալ է) քան ձեզ մոտ»: Նման արտահայտություններըվիրավորում են զրուցակցինու բացասական ռեակցիա են առաջ բերում, ինչը կոնֆլիկտի է հանգեցնում: Երբ դիմացի կողմը նման մտքեր է արտահայտում, հարկ է համաձայնել նրա հետ. «Համաձայն եմ, մրցակիցն իրոք լավ արտադրանք ունի»: Այս դեպքում հակառակ կողմը զրկվում է վիճելու հնարավորությունից:

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին