ԶԲԱՂՎԱԾ ԹՈՓ ՄԵՆԵՋԵՐԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑԵԼՈՒ 12 ԿԱՆՈՆ

Խոշոր ընկերության թոփ մենեջերներն ամենից հաճախ փորձառու, պատկառելի տարիքի, կիրթ անհատականություններ են: Նրանք մշտապես շրջապատված են ծառայողական սանդուղքի վերին աստիճաններին ձգտող ենթականերով, մատակարարներով ու գործընկերներով: Նրանց ուշադրությանն արժանանալն իրոք դժվար է: Նրանք շատ են աշխատում՝ երբեմն՝ առանց հանգստյան օրերի ու քիչ ազատ ժամանակ ունեն:

881

Թոփ մենեջերի հետ հանդիպում նշանակելուց առաջ պետք է պատրաստ լինել դրան: Եվ այսպես՝ առանձնակի ուշադրություն պետք է դարձնել մի շարք հանգամանքների:

Աշխատանքային դրես-կոդ

Հանդիպման պետք է ներկայանալ մաքուր, խնամքով արդուկված գործնական հագուստով: պետք է սափրված լինել, մազերը՝ կոկիկ հարդարված:

Հանդիպման նպատակը

Պետք է բյուրեղացնեք ձեր առաջարկը, ձևակերպեք՝ ինչ եք հատկապես ցանկանում ստանալ: Թվում է՝ պետք է, որ ձեր արտադրանքը գնի: Բայց դա հենց առաջին հանդիպման նպատակը չպետք է լինի: Բարդ կորպորատիվ արտադրանքը 10 րոպե շփման արդյունքում չի վաճառվում: Ահա թե ինչու առաջին հանդիպման նպատակը համագործակցելուն շահագրգռելն է, նրան հետաքրքրելը:

Հիմնական տեղեկությունը

Ղեկավարին պետք է այն տեղեկությունը հաղորդել, որը կհետաքրքրի նրան

Հանդիպման սկիզբը

Կարճ ողջույն, այցետոմսի փոխանցում և անմիջապես գործի անցնել: Չարժե ջուր ծեծել: Առաջարկն անելուց հետո լսեք ու մի՛ ընդհատեք: Լսելով պատասխանը՝ պատասխանեք հարցին կամ ինքներդ հարց տվեք:

Շատ արագ մի՛ խոսեք

Առավելագույն տեղեկություն նվազագույն բառերի օգնությամբ

Հարմարվեք զրուցակցի ռիթմին

Եթե ղեկավարն արագ է խոսում, դուք էլ մի ձգեք ֆրազները, եթե դանդաղ՝ դուք ևս մի շտապեք:

Դես ու դեն մի՛ ընկեք

Չարժե կաբինետ մտնելով՝ սկսել քանդել պայուսակը: Լավ կլինի, եթե թղթերը բերեք մի թղթապանակում ու ձեր առջև՝ սեղանին դնեք:

Որսացե՛ք հաջող պահերը

Եթե ղեկավարը լավ տրամադրություն ունի, բաց մի՛ թողեք այդ պահը: Դրանում ձեզ կօգնի լսելու ու ճիշտ հարցեր տալու ունակությունը:

Կպչուն մի՛ եղեք

Պետք է կտրու սահմանափակեք ձեր զեկուցման առավելագույն տևողոթւթյունը: Լավագույնը համարվում է 5 րոպեն:

Իմացե՛ք գործադիր-մենեջերի ազգանունը

Հարցրեք ղեկավարին՝ ում հետ կարելի է քննարկել հնարավոր գնման մանրամասները:

Իմացե՛ք բջջայինի համարը

Այս խնդրանքը զգույշ պետք է անել, որպեսզի ղեկավարը կարողանա քաղաքավարի կերպով մերժել, եթե ցանկանա:

Պայմանավորվե՛ք նոր հանդիպման մասին

Որքան էլ որ լավ աշխատեք, այդ հանդիպմանը վերջնական որոշում չի կայացվի ու ևս մի հանդիպման կարիք կլինի: Նախապես ստացեք դրա թույլտվությունը՝ ձեր ցանկությունը հիմնավորելով նրանով, որ անհրաժե՛տ է պայմանավորվել  պայմանագրի նախապատրաստման արդյունքների մասին գործադիր մենեջերի հետ:

In this article


Join the Conversation