ԻՆՉՊԵ՞Ս ԴՈՒՐՍ ԳԱԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱ. 5 ՆԱԽՆԱԿԱՆ ՔԱՅԼ

Ձեզ ենք ներկայացնում 5 համակարգված քայլ, որոնք կօգնեն ձեր բիզնեսը դուրս բերել միջազգային շուկա։

5193

               Բիզնես մոդելի ընտրություն

Աշխատանք սկսելու համար հարկավոր է որոշել՝ ինչ եղանակով եք պատրաստվում բազմապատկել ձեր կապիտալը: Կա՞ արդյոք շենքի վարձակալության անհրաժեշտություն, թե հեռահար աշխատելն ավելի շահավետ է, պե՞տք է արդյոք դիստրիբյուտորական ցանց, թե՞ ինքներդ եք պատրաստվում վաճառքով զբաղվել: Բոլոր այս հարցերը հարկավոր է ձևակերպել՝ ելնելով այն փաստից՝ հատկապես ինչ ոլորտում է զարգանալու ձեր ընկերությունը:

              Շուկայի հետազոտություն

Երբեք չի կարելի անտեսել հետազոտությունները և վստահորեն հայտարարել, որ ձեր արտադրանքն անպայման պահանջարկ կունենա, իսկ մշտադիտարկումը ժամանակի անպտուղ ու ձանձրալի վատնում է:

Շուկայի հետազոտություն անցկացնելիս պետք է գտնել հետևյալ հարցերի պատասխանները՝

  • ինչով է առաջնորդվում մարդը, երբ այս կամ այն գնումն է կատարում
  • արժե արդյոք առաջխաղացնել ապրանքն ինտերնետի միջոցով
  • ինչից են օգտվում մրցակիցները հաճախորդների ուշադրությունը գրավելու ու շուկայում առաջ ընթանալու համար
  • որոնք են նրանց ուժեղ և թույլ կողմերը

    Ռեսուրսների գնահատում

Հենց ամենաառաջին քայլերը կատարելիս պետք է ունենալ այնպիսի ռեսուրսներ, ինչպիսիք են ֆինանսներն ու ժամանակը՝ էլ չխոսելով այն մասին, թե ինչպիսի մարդկային ներդրումներ պետք է անել:

          Մարտավարությունների մշակում

Մարտավարություն պետք է մշակել միայն այն բանից հետո, երբ հասկացել եք՝ հատկապես որ բիզնես մոդելը ձեր ընկերության համար լավագույնը կլինի միջազգային շուկայում և պարզել՝ կբավականացնեն արդյոք ռեսուրսները գոնե առաջին քայլերն անելու համար: Լավ արդյունք ստանալու համար պետք է կազմել գործողությունների պարզ պլան, ինչպես նաև ընտրել առաջխաղացման կոնկրետ գործիքներ: Բացի այդ, անհրաժեշտ է որոշել՝ թիմի անդամներից ով կարող է առավելագույնս խորասուզվել աշխատանքում:

          Մարտավարության իրագործում

Առաջխաղացման վերջին փուլը մարտավարության բուն իրագործումն է: Ու դա ոչ թե քայլերի շղթայի սկիզբն է, այլ կեսը ու նույնիսկ ավարտը: Պետք է ունենալ նաև պահուստային պլաններ: Պատշաճ կերպով պատրաստվելը հնարավոր սխալների քանակը նվազագույնի է հասցնում: Հետևաբար մի քանի անգամ մեծանում է միջազգային շուկայում անհրաժեշտ սեգմենտը զբաղեցնելու հնարավորությունը:

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին