Ինչպես դառնալ հաջողակ ֆրիլանսեր. 12 քայլ

Այս հարցին պատասխանելու համար եկեք նախ սահմանենք բառեզրերը: Ֆրիլանսեր են անվանում այն մարդուն, ով հեռակա աշխատանք է կատարում (ինտերնետով) և վարձվում է՝ կատարելու գործատուի պատվերները կատարելու համար՝ չհաշվառվելով ֆիրմայի աշխատակիցների հաստիքներում: Ֆրիլանսն այսօր հասանելի է բազմաթիվ մասնագիտություններում՝ քոփիռայթինգ, կայքերի պատրաստում, ծրագրավորում, դիզայն և այլն: Ֆրիլանսի առավելությունները Ֆրիլանսերն ինքն է իր...

1448

Այս հարցին պատասխանելու համար եկեք նախ սահմանենք բառեզրերը: Ֆրիլանսեր են անվանում այն մարդուն, ով հեռակա աշխատանք է կատարում (ինտերնետով) և վարձվում է՝ կատարելու գործատուի պատվերները կատարելու համար՝ չհաշվառվելով ֆիրմայի աշխատակիցների հաստիքներում: Ֆրիլանսն այսօր հասանելի է բազմաթիվ մասնագիտություններում՝ քոփիռայթինգ, կայքերի պատրաստում, ծրագրավորում, դիզայն և այլն:

Ֆրիլանսի առավելությունները

  • Ֆրիլանսերն ինքն է իր համար աշխատանք ընտրում ու ինքն է գնահատում իր աշխատանքը
  • տանն աշխատելն օգնում է կենտրոնանալ ու լավ կատարել այն, ինչ պահանջվում է
  • հնարավորություն կա առավելագույնս արդյունավետորեն օգտագործել ժամանակն ու կազմել աշխատանքային գրաֆիկը
  • մեծ գումար է տնտեսվում, որն աշխատակիցն ապարդյուն ծախսում է ճանապարհածասի վրա

Ահա մի քանի կարևոր քայլ, որոնց հետևելով կարելի է դառնալ հաջողակ ֆրիլանսեր:

  1. մշտական ու արագագործ ինտերնետի հասանելիություն ապահովել
  2. որոշել՝ ինչ ենք կարողանում և ինչ ծառայություններ ենք մատուցելու
  3. որոշում ու պարզում ենք այն ծառայությունների գները, որոնք պատրաստվում ենք մատուցել
  4. աշխատանքային էլեկտրոնային փոստ ենք բացում
  5. Skype կամ ակնթարթային հաղորդակցման այլ հավելվածում պրոֆիլ ենք ստեղծում
  6. գրանցվում ենք ֆրիլանսերի բորսաներում/կայքերում ու գրագետ, հանգամանալից լրացնում մեր անկետան
  7. ստեղծում ենք մեր աշխատանքների պորտֆոլիոն ու տեղադրում բորսայում
  8. փնտրում ենք պատվիրատուների առաջին պատվերները
  9. որակով ու ժամանակին կատարում ենք պատվերները, կատարելագործում հմտություններն ու հավաքում մշտական պատվիրատուների բազա
  10. եթե գործերը լավ են ընթանում, մեծ ծավալով պատվերների դեպքում հավաքում ենք ֆրիլանսերների մեր թիմը՝ խոշոր նախագծեր իրագործելու համար
  11. բացում ենք մեր ֆիրման ու աշխատում ինչպես ինտերնետով, այնպես էլ օֆլայն
  12. գրանցվում ենք որպես անհատ ձեռներեց

Սկսելով քչից՝ կարելի է բարձունքների հասնել, կարևորը՝ մշտապես գործել ու կատարել անհրաժեշտ քայլերը, որոնք կմոտեցնեն մեզ մեր նպատակին:

In this article


Join the Conversation