Ինչպես վաճառել ապրանքը սոցիալական ցանցերում

SMM-ը կամ մարքեթինգը սոցցանցերում ներկայումս գնալով մեծ տարածում է գտնում: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ սոցցանցերում վաճառելն այսօր մարքեթինգի ամենաարդյունավետ ու արդարացված տարբերակներից է: Բայց ինչպե՞ս անել դա: Ամեն ինչ այնքան էլ բարդ չէ. պետք է միայն հաշվի առնել հետևյալ կարևոր գործոնները՝ ձեր ընկերության լսարանը համընկնում է սոցցանցի լսարանին սոցիալական...

1198
ինչպես վաճառել ապրանքը սոցիալական ցանցերում

SMM-ը կամ մարքեթինգը սոցցանցերում ներկայումս գնալով մեծ տարածում է գտնում: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ սոցցանցերում վաճառելն այսօր մարքեթինգի ամենաարդյունավետ ու արդարացված տարբերակներից է: Բայց ինչպե՞ս անել դա:

Ամեն ինչ այնքան էլ բարդ չէ. պետք է միայն հաշվի առնել հետևյալ կարևոր գործոնները՝

  • ձեր ընկերության լսարանը համընկնում է սոցցանցի լսարանին
  • սոցիալական ցանցի միջոցով վաճառքի համար խոչընդոտներ չկան. չկա լրացուցիչ գրանցում, հարցումները դանդաղ են մշակվում և այլն
  • դուք իսկապես զարգացնում եք ձեր հանրությունը. այնտեղ կա անհրաժեշտ կոնտենտը, բավարար քանակությամբ մասնակից ու դուք կարողացել եք ներգրավվածության միջին կամ նույնիսկ բարձր մակարդակի հասնել
  • օգտատերերը ձեզ վստահում են, դիցուք՝ որակյալ աշխատանքի և հետադարձ կապի շնորհիվ
  • դուք գիգակցում եք, որ ինտերնետում վաճառելու համար ժամանակ է պետք (առնվազն 3 ամիս):

Երբ յուրաքանչյուր կետի մոտ կարողանաք պլյուս դնել, այդ դեպքում ճիշտ ուղղությամբ եք շարժվում. կարող եք հանգիստ առաջարկել ապրանքը:

Ահա մի քանի ցուցում ևս՝ ապրանքն առավելագույնս արդյունավետ վաճառելու համար:

  1. Նշեք ակտուալ գինը

Ավելորդ խոչընդոտներ մի՛ ստեղծեք գնորդի համար. թող նա միանգամից տեսնի գինը

  1. Առավելագույնս պարզեցրեք պատվերի ընթացակարգը

Ապրանքն ինտերնետ-խանութում հարկավոր է այնպես, որ հաճախորդը հնարավորություն ունենա դուր եկած ապրանքը գրեթե ակնթարթորեն գնել՝ առանց ավելորդ մանիպուլյացիաների, կայք անցնելու, գրանցվելու և այլն:

  1. Պարբերաբար թարմացրեք տեսականին, որ գնորդը հնարավորություն ունենա ընտրելու

Հիշեք կանանց գնելու մոլուցքի մասին. ժամեր շարունակ առևտրային կենտրոններ հաճախելը, ընտրելու հնարավորությունները: Նույն սկզբունքը գործում  նաև սոցցանցերում: Որքան ավելի մեծ տեսականի ներկայացնեք, այնքան ավելի մեծ թվով հաճախորդներ գոհ կլինեն:

  1. Հետևեք թրենդերին ու օգտագործեք դրանք

Թրենդներն արագ ու շատ աշխատելու հրաշալի եղանակ են: Ուշադրության առեք այն, ինչի մասին խոսում են ինտերնետ օգտատերերը, այն, ինչ շուրջը կատարվում է, իչը մարդկանց հետաքրքիր է:

  1. Պարբերաբար թարմացրեք խմբի տեղեկատվությունը

Պետք է գնորդներին տեղյակ պահեք այն փաստի մասին, որ ձեր ապրանքները մշտապես թարմացվում են; Սակայն չարժե դա չափից հաճախ անել, այլապես արգելափակման ռիսկի տակ կհայտնվեք:

  1. Օպերատիվորեն արձագանքեք մեկնաբանություններին

Մեկնաբանություններին ժամանակին պատասխանելը մեծացնում է գնում իրականացնելու հավանականությունը: Իսկ դանդաղկոտությունը, հակառակը, կարող է տանել նրան, որ գնորդը մրցակիցներից գնումներ կատարի:

  1. Մի՛ անտեսեք հանրային մենեջմենթը

Հանրային մենեջմենթը թերևս ամենակարևոր բաղադրիչն է ձեր սոցցանցի խմբում: Այն հնարավորություն է տալիս վստահելի հարաբերություններ ստեղծել օգտատերերի հետ, որոնք կարող են դառնալ ձեր գնորդը: Հրապարակային պատասխաններ տվեք բացասական մեկնաբանություններին, մի՛ ջնջեք դրանք ու կարողացեք ընդունել ձեր սխալները:

  1. Գովազդներ, զեղչեր տվեք հետաքրքիր հավելվածներին

Ձեր հաճախորդների ուշադրությունը հրավիրեք տարբեր հետաքրքիր հավելվածերի, գովազդային ընկերությունների ակցիաների ու զեղչերի վրա: Նման հաղորդագրությունները բարձրացնում են գովազդի արդյունավետությունը, ինչը բերում է վաճառքի ծավալների աճի:

In this article


Join the Conversation