Առաջնորդության երեք տիպ. որն է ամենաարդյունավետը

Կրթությունը նման է ծիսակարգի, որին ձգտում են մասնակցել բոլորը՝ անկախ տարիքից, սեռից ու այս կամ այն բնագավառում ունեցած հաջողությունից: Դժվար է գտնել մեկին, ով միանգամից փոխում է մասնագիտությունը կամ ցանկանում է ամեն ինչ սկսել զրոյից: Ինչ-որ բան սովորելու համար ձեզ անհրաժեշտ է վարպետ-ուսուցիչ: Նա կարող է լինել ձեր ղեկավարը, տաղանդավոր...

276
առաջնորդության-երեք-տիպ-11

Կրթությունը նման է ծիսակարգի, որին ձգտում են մասնակցել բոլորը՝ անկախ տարիքից, սեռից ու այս կամ այն բնագավառում ունեցած հաջողությունից: Դժվար է գտնել մեկին, ով միանգամից փոխում է մասնագիտությունը կամ ցանկանում է ամեն ինչ սկսել զրոյից: Ինչ-որ բան սովորելու համար ձեզ անհրաժեշտ է վարպետ-ուսուցիչ: Նա կարող է լինել ձեր ղեկավարը, տաղանդավոր ընկերը կամ ուղղակի ձեր կողմից հարգված մի մարդ, որին կցանկանայիք նմանվել:

Հեղինակավոր ուսուցիչ-բռնապետ
առաջնորդության երեք տիպ 1

Այս տեսակին պատկանում են իրենց գործը իմացող իսկական վարպետները, ովքեր հասել են մեծ բարձունքների ու բավականին հայտնի են իրենց շրջապատում: Այսպիսի մարդիկ խնամքով են ընտրում իրենց աշակերտներին: Եթե տաղանդավոր եք, ապա հեշտությամբ կհայտնվեք նրանց մոտ: Հարց է առաջանում արդյո”ք ճիշտ ենք ընտրել այն ուսուցչին, որի մոտ կցանկանայիք ուսանել:
Որպես կանոն, ուսուցիչ-բռնապետերի ու աշակերտների հարաբերությունները այլ հիմքերի վրա են լինում՝ բռնապետը ամեն կերպ փորձում է ոչնչացնել աշակերտին: Այս դեպքում խոսք չի կարող լինել հարաբերությունների ներդաշնակության մասին: Կա մի կարևոր առանձնահատկություն՝ ուսուցիչ-բռնապետերը հայրական սիրով են սիրում իրենց աշակերտներին, բայց այդ սիրուն պետք է ամեն անգամ արժանանալ: Եթե ինչ-որ բան լավ եք անում, ապա կվաստակեք այն, եթե սխալվում եք, սերն անմիջապես փոխվում է զայրույթի:
Ուսուցիչ-բռնապետերի մոտ ուսանելու համար պետք է ունենալ աշխատասիրություն, ուժեղ բնավորություն, համբերատարություն:

Դեմոկրատ վարպետ

առաջնորդության երեք տիպ 2
Այս տեսակին պատկանում են այն ուսուցիչները, ովքեր ունեն շատ աշակերտներ ու բոլորին վերաբերում են հավասար՝ չառանձնացնելով սիրելիներին: Նման ուսուցիչները հաճախ օրինաչափություն են համարում սխալվելն ու ավելի մեղմ մոտեցում են ցուցաբերում:
Այս ուսուցիչների մոտ կարող են ուսանել նրանք, ովքեր աջակցության կարիք ունեն ու անմիջապես նահանջում են ապագայի հանդեպ անինքնավստահության ու վախի պատճառով:
Այս տիպին պատկանող ուսուցիչները շատ են սիրում իրենց աշակերտներին, նույնիսկ եթե նրանք սխալվում են որևէ հարցում:
Այն ներդաշնակությունը, որ կա այս հարաբերություններում մոտիվացնում է աշակերտներին: Նման ուսուցիչները մեծ հաճույք են ստանում դասավանդելուց. նրանց դասախոսությունները միշտ հետաքրքիր են: Նրանք մեղմ են վերաբերում աշակերտների սխալներին ու փորձում են սիրով ու լավատեսությամբ վերացնել նրանց անինքնավստահությունը: Նրանք վստահ են, որ ամեն բան լավ կլինի , ու այդ վստահությունը սերմանում են նաև աշակերտների մեջ:
Ի տարբերություն ուսուցիչ-բռնապետերի, ովքեր ստիպում են սովորել մինչև սպառվելը՝ այս դեպքում աշակերտն է ընտրում սովորելու ժամանակահատվածը, որքան ցանկանում է: Կախված է աշակերտի ցանկությունից՝ որքան է ուզում սովորել ու ինչի է ձգտում հասնել:

 Երիտասարդ ուսուցիչ
առաջնորդության երեք տիպ 3

Այս տեսակին պատկանում են այն ուսուցիչները, ովքեր արդեն հայտնի են նեղ միջավայրում իրենց մասնագիտական բարձր կարողություններով, որոնց աշխատանքը հարգում ու գնահատում են: Նրանք իրենց առաջին քայլերն են անում մանկավարժության ոլորտում, փորձում են ամեն ինչ անել աշակերտների ու շրջապատող ուսուցիչների վստահությունը ձեռք բերելու համար:
Այս ուսուցիչներին ընտրում են նրանք, ովքեր գնահատում են նորը և ուսուցիչներ ընտրելիս չեն հիմնվում նրանց անվան ու պարգևների քանակի վրա: Նրանք հետևում են իրենց ներքին ձայնին:
Ուսուցիչ-աշակերտ հարաբերությունները ավելի մտերմիկ են լինում՝ քրոջ կամ եղբոր վերաբերմունքով: Այս ուսուցիչները թույլ են տալիս խախտել օրենքներն ու փորձել այն, ինչ չեք կարողանա անել այլ ուսուցիչների մոտ:
Ի տարբերություն ուսուցիչների վերը նշված տեսակների՝ այս ուսուցիչները չունեն պատրաստի դասանյութեր. նրանց հետ պետք է ամեն բան ինքնուրույն փորձել: Նրանցից երբեք չեն հրաժարվում. աշակերտները հեշտությամբ դառնում են իրենց ուսուցչի գործընկերը, ձեռք են բերում փորձառու ընկերոջ, որից չեն վախենում հարցնել այն, ինչ ցանակնում են:

 

In this article


Join the Conversation