5 միջոց բարդույթների դեմ պայքարելու համար

Շատ քիչ մարդիկ կան, ովքեր զուրկ են բարդույթներից կամ ունեն, բայց հերքում են կամ չեն նկատում: Ահա մի քանի միջոցներ, որոնք կօգնեն ձեզ հեռու մնալու բարդույթներից, իսկ եթե արդեն առկա են, ձերբազատվելու: 1. Չվախենալ ռիսկի դիմելուց Որքան փորձեք թաքցնել ձեր խնդիրը, այնքան ավելի դժվար կլինի այն հաղթահարելը: Ամոթը թունավորում է...

924
բարդույթներ

Շատ քիչ մարդիկ կան, ովքեր զուրկ են բարդույթներից կամ ունեն, բայց հերքում են կամ չեն նկատում: Ահա մի քանի միջոցներ, որոնք կօգնեն ձեզ հեռու մնալու բարդույթներից, իսկ եթե արդեն առկա են, ձերբազատվելու:

1. Չվախենալ ռիսկի դիմելուց

Որքան փորձեք թաքցնել ձեր խնդիրը, այնքան ավելի դժվար կլինի այն հաղթահարելը: Ամոթը թունավորում է օրգանիզմը. այն թաքցնելու փոխարեն պետք է բարձրաձայնել: Նույնիսկ հայտնիներն ունեն բարդույթներ, բայց ի տարբերություն մյուսների՝ նրանք կարողանում են ռիսկի դիմել:
Թերարժեքության բարդույթը կարող է վերածվել դեպրեսիայի: Բարձրաձայնելու դեպքում ձեզ ճիշտ կհասկանան ու կփորձեն օգնել հաղթահարելու խնդիրները:
Հայտնվելով նոր միջավայրում՝ լռելու և ոչինչ չխոսելու փոխարեն պետք է խոսել որևէ մեկի հետ ու պատմել ձեր անհանգստության մասին: Այդ դեպքում կպակասի լարվածությունն, ու խնդիրը զարմանալիորեն չի երևա այնքան մեծ, որքան թվում էր:

2. Օգուտ բարդույթներից
բարդույթներ 3
Մտածեք այն մասին, թե ինչով են օգտավետ ձեր բարդույթները: Շատ քիչ են այնպիսի դեպքերը, երբ ինչ-որ բաներից պաշտպանվելու նպատակով մարդիկ հոգ են տանում իրենց մասին: Նման հոգեբանական խնդիրները հենց այնպես չեն առաջանում. պետք է փնտրել պատճառներն ու վերացնել դրանք:

3. Չհամեմատվել ուրիշների հետ

Երբեմն բարդույթներն առաջանում են այս կամ այն մարդու հետ համեմատվելու արդյունքում: Թույլ տվեք ինքներդ ձեզ տարբերվել մյուսներից թե՛ արտաքինով, թե՛ բնավորությամբ: Ընդունեք ու սիրեք ձեզ այնպիսին, ինչպիսին կաք:

4. Պարգևատրեք ինքներդ ձեզ

Խրախուսեք ինքներդ ձեզ ամոթը հաղթահարելու յուրաքանչյուր փորձի համար և պատժեք ձեզ ամեն մի խուսափելու փորձ կատարելու դեպքում:
Մարդու հոգեբանությունն այնպիսին է, որ նա կարող է փախչել տհաճ իրավիճակներից ու անցանկալի գործողություններից: Դրա համար, եթե փորձեք հասկանալ, որ թուլության համար պատժվելու եք, ապա ամոթը հաղթահարելու շանսերը կմեծացնեք:

5. Մեր երևակայությունը

Շատ հաճախ մեր մտահոգություններն ու կասկածները չեն համապատասխանում իրականությանը. դրանք հորինված են ու նկատելի չեն մեզ շրջապատողների կողմից: Ամոթի գործոնն այնքան է մեծանում, որ մարդիկ սկսում են չնկատել մյուսների արձագանքները՝ կարծելով, որ դիմացինները քննադատում են իրենց: Դրա համար ավելի լավ կլինի հարցնել դիմացինին արդյո՞ք նա այդպես է մտածում ձեր մասին:

Շատ հաճախ մտերիմները չեն նկատում, թե ինչ է տեղի ունենում իրենց քննադատական վերաբերմունքից հետո, բայց այլ կերպ վարվել չեն կարող, քանի որ իրենք էլ նույն քննադատությունների ու կարծրատիպային մտածողության զոհերն են: Պետք է հասկանալ նաև նրանց ու ամեն մի վիրավորական խոսքի դեպքում բարձրաձայնել դրանք բարդույթներից զերծ մնալու համար:

 

In this article


Join the Conversation