Ինչպես սովորել ապրել ներկայում

Ոչ ոք չգիտի, թե որքան է ապրելու: Երբ ինչ-որ բան վաղվան ենք թողնում, չգիտենք այդ վաղը կլինի՞, թե ոչ: Ոչ ոք չի կարող կառավարել ժամանակը, որովհետև այն հոսում է: Դրա համար պետք է ապրել ներկայով, վայելել կյանքի յուրաքանչյուր պահը: Շատ կարևոր է իմանալ՝ որտեղից ենք գալիս և ուր ենք գնում:...

1118
ներկա-1

Ոչ ոք չգիտի, թե որքան է ապրելու: Երբ ինչ-որ բան վաղվան ենք թողնում, չգիտենք այդ վաղը կլինի՞, թե ոչ:
Ոչ ոք չի կարող կառավարել ժամանակը, որովհետև այն հոսում է: Դրա համար պետք է ապրել ներկայով, վայելել կյանքի յուրաքանչյուր պահը:
Շատ կարևոր է իմանալ՝ որտեղից ենք գալիս և ուր ենք գնում: Իսկ ամենակարևորը՝ որտեղ ենք գտնվում:
Մարդիկ երբեմն սկսում են ժամանակը գնահատել, երբ ախտորոշում են ստանում որևէ լուրջ հիվանդության: Այդ դեպքում նրանք փորձում են վայելել կյանքի յուրաքանչյուր րոպեն: Իսկ ինչո՞ւ դա չանել այն ժամանակ, երբ առողջ եք:

Ինչո՞ւ
Խուսափեք անցյալի փորձն ու իրադարձությունները ներկային կապելու փորձերից: Լինել այստեղ ու հիմա, նշանակում է լինել անկեղծ ինքներդ ձեզ հետ, փորձել ամեն ինչ նորից կամ ընդունել ձեզ այնպիսին, ինչպիսին կաք:

Պետք է ընդունել ճշմարտությունը, և ամեն ինչ կփոխվի
Կյանքն աընդհատ առաջ է ընթանում, պետք է սովորել ապրել ճիշտ ու չմեղադրել ձեզ որևէ բանի համար:
ներկա 2

Բացահայտեք ինքներդ ձեզ
Որպեսզի տեսնեք ձեզ իրականության մեջ, ապա պետք է բացահայտեք ինքներդ ձեզ՝ ձեր մտքերը, զգացմունքները և այլն: Օրվա մեջ 15 րոպե կատարեք այդ վարժությունը՝ նստեք աթոռին և մոտ 5 րոպե խոսեք ձեր մասին, ասեք այն, ինչ տեսնում եք ձեր շուրջը: Դուք կզարմանաք, երբ այնպիսի մանրամասներ բացահայտեք, որոնք նախկինում չէիք էլ նկատել:

Հրաժարվեք ամեն ինչ վաղվան թողնելու սովորությունից
Երբ որևէ նոր միտք կամ գաղափար է ծագում ձեր գլխում, անհապաղ իրականացրեք այն, մի թողեք վաղվան, այլապես վաղը կարող է չլինել: Ապրեք ներկայում և հաճույք ստացեք ձեր ապրած կյանքի ամեն մի վայրկյանից:

Իրականության փոփոխություն
Ազատվեք համացանցի ու հեռուստացույցի կախվածությունից: Դրանք սպանում են ձեր ժամանակը: Ապրեք իրական և ոչ թե վիրտուալ կյանքում:
ներկա-3

Ընթացք
Շատ կարևոր է մոտիվացիան, բայց միևնույն ժամանակ կարևոր է նաև ձեր գործունեությունից ստացած հաճույքը: Պետք է սովորել հաճույք ստանալ աշխատանքի ընթացքից և ոչ թե սպասել վերջնական արդյունքին:

 Պրակտիկա քնելուց առաջ
Ամեն երեկո քնելուց առաջ փորձեք առանձնացնել 10 բան, որոնք պատահել են ձեզ հետ օրվա ընթացքում և դրական զգացողություններ են առաջացրել: Հնարավոր է՝ շատ բաների մենք նախկինում նշանակություն չենք տվել՝ չնայած մարդու բնույթն այնպիսին է, որ որևէ բանի կարևորությունը նկատում ենք այն ժամանակ, երբ այն արդեն չկա:

Սկսեք փոփոխություններ անել ձեր կյանքում հենց հիմա և ոչնչով մի արդարացրեք գործը վաղվան թողնելու ձեր նպատակները:

 

In this article


Join the Conversation