9 կանոն մտքի ուժի օգնությամբ նպատակներն իրականացնելու համար

Միանգամայն իրական ու հնարավոր է մտքի ուժի օգնությամբ ցանկություններն իրականացնելը: Ընդամենը հարկավոր է իմանալ մի քանի նրբություններ: Ցանկություն Դուք պետք է հստակորեն գիտակցեք՝ ինչ եք ուզում: Այնուհետև հստակ քայլեր նշեք այն իրականացնելու համար: Անհրաժեշտ է նյութականացնել ցանկությունը, որպեսզի որոշումները կայացնեք՝ հօգուտ այդ ցանկության իրականացման: Չգործածել «ոչ» բառը Ո՛չ գիտակցությունը, ո՛չ...

1844
մտքի-ուժ

Միանգամայն իրական ու հնարավոր է մտքի ուժի օգնությամբ ցանկություններն իրականացնելը: Ընդամենը հարկավոր է իմանալ մի քանի նրբություններ:

Ցանկություն
Դուք պետք է հստակորեն գիտակցեք՝ ինչ եք ուզում: Այնուհետև հստակ քայլեր նշեք այն իրականացնելու համար: Անհրաժեշտ է նյութականացնել ցանկությունը, որպեսզի որոշումները կայացնեք՝ հօգուտ այդ ցանկության իրականացման:

Չգործածել «ոչ» բառը
Ո՛չ գիտակցությունը, ո՛չ ենթագիտակցությունը ուշադրություն չեն դարձնում այս մասնիկին: Այդ պատճառով սովորաբար իրականանում է այն, ինչից վախենում կամ խուսափում էինք: Դրա համար էլ մարդիկ ավելի լավ են պատկերացնում, թե ինչ չեն ուզում և ոչ թե հակառակը:

Ժամանակային սահմանափակումներ
Ցանկությունները պետք է ձևակերպել ներկա ժանանակում՝ պատկերացնելով, որ այն արդեն իրականացել է: Գծեք հստակ ժամանակային սահմաններ, եթե ցանկանում եք, որպեսզի արագ իրականություն դառնան ձեր երազանքները:

 Գերակայություններ
Բոլորիս մտքում ու գլխում պտտվում են տարբեր մտքեր ու գաղափարներ, սակայն պետք է կենտրոնանալ միայն մեկի վրա, որպեսզի խառնաշփոթ չլինի: Քանի դեռ մեկը չի իրականացել, մյուսներին արգելվում է մուտք գործել այդ դաշտը:

Մի իրազեկեք մյուսներին
Մի պատմեք ձեր ծրագրերի ու նպատակների մասին մյուսներին: Դա հեռացնում է ձեր նպատակներն իրականություն դարձնելուց: Պատահական չէ, որ շատերը հավատում են աչքով տալ հասկացողությանը:

Ազնվություն
Շատ կարևոր է նպատակի ազնվությունը, այսինքն՝ այն պետք է ունենա ազնիվ հիմքեր և չունենա ուրիշներին չարիք պատճառելու մտադրություն: Երբեք չի կարելի չարիք ցանկանալ որևէ մեկին, այլապես այդ չարի հազարապատիկը կվերադառնա ձեզ:

Նպատակներն իրականացնելու միջոցներ
Մտքերն օժտված են իրականություն դառնալու հզոր էներգիայով: Շատ կարևոր է, որպեսզի երազանքներն ու ցանկությունները ստեղծվեն ազնիվ մտադրությունների հիման վրա: Զգույշ և ուշադիր եղեք ձեր ցանկություններում:

Հաղթահարեք վախերը
Շատ քիչ են այն մարդիկ, ովքեր մեծ գումարների չեն ձգտում և պարսավում են նրանց, ովքեր մեծ գումարներ ունեն: Այդ դեպքում նրանք ինչպես կհարստանան, եթե վախենում են: Մի մոռացեք մտածել այն մասին, որ ամեն բան կփոխվի, երբ հասնեք ձեր ուզածին:

Գործողություններ
Չի կարելի ցանկանալ և սպասել արդյունքին: Պետք է ջանք գործադրեք, որպեսզի գոնե փոքր-ինչ ավելի մոտենաք ձեր ցանկության իրագործմանը: Յուրաքանչյուր քայլ նույնիսկ՝ շատ փոքր, աստիճանաբար մոտեցնում է ձեր երազանքին:

 

 

In this article


Join the Conversation