10 խորհուրդ 30 տարեկանից հետո կյանքն իմաստավորելու համար

Ինչպե՞ս կյանքն իմաստավորել 30 տարեկանում կամ ավելի մեծ տարիքում: Յուրաքանչյուր տարիք ունի իր ճգնաժամային փուլը, և 30 տարեկանը ևս բացառություն չէ:  Այդ տարիքում ճգնաժամն ի հայտ է գալիս, երբ որևէ սպասելիք ենք ունենում, և այն չի իրականանում: Այդ ժամանակ մարդը սկսում է վերագնահատել արժեքները: Դրա միջով անցնում են բոլորը՝ անկախ...

789
խորհուրդ

Ինչպե՞ս կյանքն իմաստավորել 30 տարեկանում կամ ավելի մեծ տարիքում: Յուրաքանչյուր տարիք ունի իր ճգնաժամային փուլը, և 30 տարեկանը ևս բացառություն չէ:  Այդ տարիքում ճգնաժամն ի հայտ է գալիս, երբ որևէ սպասելիք ենք ունենում, և այն չի իրականանում: Այդ ժամանակ մարդը սկսում է վերագնահատել արժեքները: Դրա միջով անցնում են բոլորը՝ անկախ դիրքից ու սոցիալական վիճակից:

Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ հաղթահարել դժվարություններն ու հասկանալ ինքներդ ձեզ:

  • Հաճախ ձեզ ու ձեր հետաքրքրություններին վերաբերող հարցերը դժվարությամբ են պատասխաններ գտնում: Պարզեք, թե ինչը ձեզ կարող է հանգստություն ու հաճույք պատճառել:
  • Ժամանակ առ ժամանակ հարցրեք ինքներդ ձեզ, թե ինչ եք ուզում: Չի կարելի ամեն ինչ անել հանուն ձեզ շրջապատողների, նրանց սպասելիքներն արդարացնելու համար: Եթե դուք չեք կարողանում պարզել ձեր պահանջները, ապա դրանք կմնան չբավարարված, և կյանքը կդառնա անիմաստ ու անարժեք ձեզ համար:
  • Գնահատեք կյանքի յուրաքանչյուր պահը անգամ եթե չեք հասկացել ձեր առաքելությունը կյանքում: Կյանքը ձեզ հենց այնպես չի տրվել, հետևաբար չպետք է կասկածի տակ դնեք ձեր գոյությունը: Սիրեք ինքներդ ձեզ և երախտապարտ եղեք ձեր կյանքի յուրաքանչյուր օրվա համար:
  • Առաջ շարժվելու համար հարկավոր է հասկանալ, թե որտեղից եք գալիս և ուր եք ուզում գնալ: Պետք է փնտրել այն պատճառները, որոնք ձեզ ստիպում են անընդհատ փնտրտուքների մեջ լինել:
  • Սովորեք ընդունել ինքներդ ձեզ, հպարտանալ ձեր արդյունքներով: Եթե լսեք ինքներդ ձեզ ու ձեր ներքին ձայնին, ապա ձեզ հպարտ ու երջանիկ կզգաք և կհասկանաք, որ կյանքը ձեզ իզուր չի տրված:
  • Կյանքը մշտապես իմաստ է ունենում, սակայն երբեմն այն չենք գիտակցում: Երբ մեր կյանքի պատասխանատվությունը վերցնենք մեր ձեռքում, ապա կգնահատենք յուրաքանչյուր պահն ու, ժամանակն անիմաստ չենք վատնի:
  • Մի վախեցեք ռիսկի դիմելուց, մի ղեկավարվեք վախի կամ ամոթի զգացողություններով: Հիշեք մանկության որևէ երազանք, որն այս կամ այն պատճառով չի իրականացել և փորձեք իրականացնել այն թեկուզ 50 տարեկանում: Այդ ժամանակ կտեսնեք, թե կյանքն ինչպես է գունավորվում:
  • Երազել պետք է, ացյալը հիշելը նույնպես պետք է, սակայն չպետք է մոռանալ ներկայի մասին: Երբ նպատակները չեն իրականանում ու պահանջները չեն բավարարվում, ապա այն հանգեցնում է սեփական գոյության անիմաստության: Պետք է երազել այնպիսի բաների մասին, որոնք կարող են իրկանանալ: Զգացեք պահի ու ներկայի կարևորությունը:
  • Երբ կյանքի պայմանները փոխվում են տարբեր իրադարձություններով պայմանավորված, ապա պետք չէ դրանք հետ վերադարձնելու համար մեծ ջանքեր գործադրել: Փորձեք այլ ձևով դուրս գալ իրավիճակից կամ այնպես անել, որպեսզի խուսափեք նմանօրինակ իրավիճակներից:
  • Զբաղվեք ինքնակրթությամբ ու ինքնազարգացմամբ, կարդացեք գրքեր, դիտեք ֆիլմեր: Ինքնազարգացումը մեծ վստահություն է ներշնչում ինքներդ ձեր ու կյանքի հանդեպ:
In this article


Join the Conversation