Ղեկավարման ձևերն ու հիմնական մեթոդները

Ղեկավարման ձևերը տարբեր են ու բազմազան, որոնց առանձնահատկությունների, առավելությունների ու թերությունների մասին մանրամասն կխոսենք այս հոդվածում: Ղեկավարները սովորաբար առաջնորդվում են ենթարկեցնելու սկզբունքներով: Նրանք ինքնուրույն են ընդունում որոշումներ՝ ուշադրություն չդարձնելով աշխատանքային թիմի առաջարկություններին: Նման ղեկավարները մշտապես պահանջում են, որպեսզի իրենց տեղյակ պահեն նույնիսկ մանրուքների մասին: Անձի ղեկավարման հիմնական մեթոդներն են՝ հրամանները,...

508
ղեկավարման-ձևեր

Ղեկավարման ձևերը տարբեր են ու բազմազան, որոնց առանձնահատկությունների, առավելությունների ու թերությունների մասին մանրամասն կխոսենք այս հոդվածում:
Ղեկավարները սովորաբար առաջնորդվում են ենթարկեցնելու սկզբունքներով: Նրանք ինքնուրույն են ընդունում որոշումներ՝ ուշադրություն չդարձնելով աշխատանքային թիմի առաջարկություններին:
Նման ղեկավարները մշտապես պահանջում են, որպեսզի իրենց տեղյակ պահեն նույնիսկ մանրուքների մասին:
Անձի ղեկավարման հիմնական մեթոդներն են՝ հրամանները, կարգադրությունները, նկատողությունները և հավելավճարից զրկելը: Իսկ աշխատողներին մոտիվացնելու համար դիմում են սպառնալիքների կամ մանրամասն բացատրում բոլոր բացասական հետևանքները, որոնք կարող են ի հայտ գալ աշխատանքը վատ կատարելու դեպքում: Նրանց մշտապես հետաքրքում է ոչ թե աշխատակիցների տեսակետներն այս կամ այն հարցի շուրջ, այլ միայն արդյունքը:
ղեկավարման-ձևեր-1
Այս դեպքում ղեկավարների ու աշխատողների միջև գծված է լինում հստակ սահման, որը ոչ մի կերպ անցնել չի թույլատրվում: Չի գործում նաև զգացմունքային դաշտը: Նրանք խուսափում են աշխատողների հետ շփումներից, քանի որ կարծում են, որ իրենց միակ պարտականությունը աշխատողներին ղեկավարելն է և ոչ թե նրանց հետ շփվեը:

Տեսակները
Շահագործող- ղեկավարը, երբ հաջողակ որոշում է կայացնում, միևնույն է հաշվի չի առնում աշխատողների կարծիքը, և նրանք իրենց անօգտակար ու անպետք են զգում: Դրա համար էլ յուրաքանչյուր ձախողում ընդունում են մեծ ուրախությամբ՝ ցույց տալով իրենց բացասական վերաբերմունքը ղեկավարության նկատմամբ:
Բարյացակամություն: Այս դեպքում ղեկավար-աշխատողների հարաբերություններն ավելի հանդուրժողական են միմյանց հանդեպ, քանի որ ղեկավարները հետաքրքրվում են ոչ միայն աշխատողների գործունեությամբ, այլև հաշվի են առնում նրանց կարծիքը՝ չնայած վերջիվերջո անում են այնպես, ինչպես ցանկանում են: Այս դեպքում նույնպես մոտիվացիայի միջոց են համարվում սպառնալիքները, սակայն ոչ միշտ է գործը հասնում դրան:

Թերությունները
ղեկավարման-ձևեր-2
Հոգեբանական ճնշվածություն, որն առաջանում է լարվածության հետևանքով:
Ղեկավարման այս ձևն ընտրում են այն մարդիկ, ովքեր իշխելու և ղեկավարելու ցանկություն ունեն, սակայն միշտ չէ, որ ամեն ինչ կարելի է ղեկավարել: Անուժության զգացողությունը դառնում է անտանելի, որի հետ նրանք հաշտվել չեն կարողանում:
Շատ դեպքերում աշխատողները չեն հաշտվում նման ղեկավար ունենալու մտքի հետ, և ղեկավարությունը կորցնում է շատ արդյունավետ աշխատողների ու նաև տնտեսական կորուստներ է ունենում:
Քանի որ աշխատողները մշտապես փորձում են համաձայնության գալ ղեկավարի հետ, ապա նրա բացակայության դեպքում աշխատանքի ընթացքը դանդաղում է:
Երբեմն ղեկավարը չի կարողանում ճիշտ լուծումներ գտնել, քանի որ խնդիրները դիտարկում է մեկ տեսանկյունից, իսկ քանի որ աշխատողները միայն ենթարկվողի դերում են, ապա նրանց կարծիքներն ու առաջարկած լուծումները հաշվի չեն առնվում:

Առավելությունները
ղեկավարման-ձևեր-3
Կազմակերպությունում չկա անկարպագահության խնդիր:
Քանի որ նպատակը մեկն է՝ լավ արդյունք ունենալը, ապա բոլորը աշխատում են միայն այդ ուղղությամբ:
Ղեկավար անձը դուրս է մրցակցությունից, քանի որ նա արդեն իսկ բարձր դիրք է գրավում: Իսկ դա տալիս է ներքին ազատություն ու ինքնավստահություն:
Ղեկավարման նման ձևը շատ արդյունավետ է ճգնաժամի դեպքում. դա օգնում է արագ ոտքի կանգնեցնել ընկերությունը: Իսկ հստակությունը, երբ յուրաքանչյուրին տրվում է իր դերը, օգնում է ճիշտ հարաբերություններ ստեղծել:
Շատ հաճախ թերություններն այնքան ակնհայտ են լինում, որ հնարավոր չի լինում երկար աշխատել նման ղեկավարների ենթակայության տակ: Դրա համար ղեկավարներին խորհուրդ է տրվում ընտրել ղեկավարման այնպիսի ոճ, որը կնպաստի թե՛ աշխատանքի արդյունավետությանը, թե՛ լավ մթնոլորտի ու ճիշտ հարաբերությունների ստեղծմանը:

 

In this article


Join the Conversation