ՄԻ ՔԱՆԻ ՄԵԹՈԴ ԿՐԵԱՏԻՎ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

Ստեղծագործ մտածողությունն անհրաժեշտ է նոր մտքեր ու գաղափարներ հղանալու և խնդիրները լուծելու նոր տարբերակներ փնտրելու համար, եթե կարծում եք, որ հայտնվել եք փակուղու մեջ:

1220
կրեատիվ մտածողություն

Շատ ավելի ճիշտ ու հեշտ է կրեատիվ մտածողությունը զարգացնել դեռ մանուկ հասակում՝ չնայած կան մեթոդներ, որոնք թույլ են տալիս մարզել միտքը ցանկացած տարիքում:

Ոչ ստանդարտ մոտեցում

Ինչպես գիտենք, ստանդարտ մտածողությունը սահմանափակում է մեր հնարավորությունները: Դրա համար իրերին պետք է նայել այլ տեսանկյունից՝ փորձելով երևակայել ու ազատվել ստանդարտ մտածողությունից:

Հանգստացեք

Երբ մեր առջև դրվում է որևէ խնդիր, փորձում ենք ջանք ու եռանդ չխնայել լուծումը գտնելու համար և մեծամասամբ չենք կարողանում: Ամենալավ տարբերակը որևէ կերպ շեղվելն ու թուլանալն է, որի համար հարկավոր է մի գործողությունը փոխարինել մեկ այլ՝ հակադիր աշխատանքով: Այդպես դուք ետ չեք մնա աշխատանքի ընթացքից ու միևնույն ժամանակ կհանգստանաք: Այդ ընթացքում ուղեղը կհասցնի գտնել խնդիրը լուծելու տարբերակներ:

Չափազանցություն

Փորձեք մտածել ամենավատ լուծումները՝ չփորձելով երևալ ճիշտ ու խելացի: Երբ թույլ ենք տալիս մեզ սխալվել, տեղի է ունենում հրաշք՝ մի քանի վատ մտքերի կողքին հայտվում են ևս մի քանիսը, որոնք հրաշալի լուծում են տալիս խնդրին:

Արտասովոր կիրառումներ

Անհրաժեշտ է մտածել որևէ կենցաղային իրի ամենաքիչը 20 արտասովոր կիրառություն: Ամեն օր փորձեք և ժամանակի ընթացքում կզգաք, թե ինչպես է զարգանում ստեղծագործ մտածողությունը:

Կատարելագործման մեթոդ

Մտածեք՝ ինչպես կատարյալ դարձնել այս կամ այն իրը և երևույթը: Անընդհատ փորձեք աշխարհում նույնիսկ որևէ փոքր բան կատարյալ դարձնելու տարբերակներ գտնել:

Ստեղծագործություն

Ստեղծագործական միտքը զարգացնելու համար փորձեք նկարել որևէ բան, անգամ եթե նկարելու տաղանդ չունեք: Թույլ տվեք, որպեսզի ձեռքը պատկերի այն, ինչ ասում է երևակայությունը: Գրեք պատմվածք կամ բանաստեղծություն, հաճախ այցելեք թանգարաններ, պատկերասրահներ: Հնարավոր է՝ ոգեշնչվեք ու ստեղծեք որևէ յուրօրինակ մի բան:

Անսովոր գործողություններ

Կենցաղում փորձեք սովորական գործողությունները փոխարինել անսովոր միջոցներով: Օրինակ՝ ատամները մաքրեք մի ձեռքով, այդ դեպքում կմտածեք մածուկը բացելու տարբերակների մասին և թե ինչպես բռնեք խոզանակը և այլն:

Մի սահմանափակվեք ստանդարտ որոշումներով ու մտքերով, մշտապես փորձեք ստեղծագործ մոտեցում ցուցաբերել այս կամ այն հարցին:

 

In this article


Join the Conversation