Ինչպես անել այն, ինչ չենք ուզում, բայց պետք է անենք

Մեզնից յուրաքանչյուրն ունի գործերի ցանկ, որոնք պետք է պարտադիր անի՝ սպորտով զբաղվել, գիրք ընթերցել, ուսումնասիրել օտար լեզուներ և այլն: Բայց պարտադիր գործերը միշտ չէ, որ արվում են սիրով ու մեր ցանկությամբ: Շատերս փորձում են արդարացումներ գտնել՝ ասելով, թե ժամանակ կամ բավարար ֆինանսական միջոցներ չունենք: Բոլորն էլ կարող են հասնել իրենց...

453
նպատակ

Մեզնից յուրաքանչյուրն ունի գործերի ցանկ, որոնք պետք է պարտադիր անի՝ սպորտով զբաղվել, գիրք ընթերցել, ուսումնասիրել օտար լեզուներ և այլն: Բայց պարտադիր գործերը միշտ չէ, որ արվում են սիրով ու մեր ցանկությամբ:
Շատերս փորձում են արդարացումներ գտնել՝ ասելով, թե ժամանակ կամ բավարար ֆինանսական միջոցներ չունենք:
Բոլորն էլ կարող են հասնել իրենց նպատակներին, եթե կարողանան ճիշտ ուղով առաջ շարժվել: Ահա մի քանի կանոն, որոնք կօգնեն ձեզ կարևոր գործերը ճիշտ ժամանակին կատարելու:

Պատասխանատվություն

Երբ որևէ ալիքով ցուցադրվում է պարզունակ մի ֆիլմ, իսկ մյուսով՝ ինտելեկտուալ, ամենայն հավանականությամբ կընտրեք ինտելեկտուալ ֆիլմը, բայց հետո նայելու մտադրությամբ:
Բոլորիս է հատուկ հաճույքն ընտրելու հակումը, մինչդեռ օգտակարը միշտ թողնում ենք վաղվան: Բայց այդ վաղը կարող է չգալ, եթե չպլանավորենք այն:
Այս խնդրից ազատվելու համար նախ և առաջ պետք է ունենալ պատասխանատվություն ու այդպես փորձել հասնել արդյունքի:

Գրեք ու բարձրաձայն կարդացեք

Պատասխանատվություն ուենալու լավագույն միջոցը ձեր պարտավորությունները թղթի վրա գրելն ու ընկերների մոտ բարձրաձայն կարդալն է: Գրելը մեծացնում է գործն իրականացնելու հավանականությունը, իսկ բարձրաձայն կարդալը վերջնական արդյունք է տալիս: Ըստ օրինաչափության՝ գաղտնի ամուսնացածներն ավելի հեշտ են ամուսնալուծվում, քան բազմաթիվ հյուրերի ներկայությամբ միմյանց տեր ու հնազանդ խոստացած զույգերը:

 Նշանակեք դատավոր

Որևէ մեկի հսկողությամբ ինչ-որ բան անելը մեծացնում է այն անելու հավանականությունը: Սակայն պետք է ընտրել այնպիսի մարդու, ով կլինի ազնիվ ու արդար: Մի ընտրեք այնպիսի մարդու, ով ուրախանում է ձեր անհաջողություններով կամ ձեր առջև նստած կարկանդակ է ուտում, երբ դուք փորձում եք նիհարել:
Պետք է վստահ լինել, որ նա կստիպի ձեզ գործել՝ նույնիսկ պատիժ նշանակելով: Շատերը կարծում են, որ այդ դերը պետք է ստանձնեն մտերիմները, սակայն այդպես չէ: Մտերիմները միշտ փորձում են հասկանալ ու արդարացնել մեր արարքները: Ամենահարմար տարբերակը այդ դերում գործընկերոջը նշանակելն է, ում վստահում եք և ով կօգնի ձեզ հասնել ձեր նպատակներին:

Փորձեք հետևել այս քայլերին, և հաջողությունը ձերը կլինի:

 

In this article


Join the Conversation