Մի քանի քայլ հաջողակ բիզնես ունենալու համար

Շատերը փորձում են սեփական բիզնես ստեղծել առանց հաշվի առնելու արդյոք այն հաջողություն կունենա, թե՞ ոչ: • Կա տարածված սխալ կարծիք, որի համաձայն՝ եթե փոքր բիզնեսը չի ընդլայնվում և չի բերում մեծ եկամուտ, ապա այն որևէ օգուտ չի կարող տալ: Դա այդպես չէ: Պետք է սկսել փոքրից ու կամաց-կամաց ընդլայնել: •...

411
բիզնես

Շատերը փորձում են սեփական բիզնես ստեղծել առանց հաշվի առնելու արդյոք այն հաջողություն կունենա, թե՞ ոչ:
• Կա տարածված սխալ կարծիք, որի համաձայն՝ եթե փոքր բիզնեսը չի ընդլայնվում և չի բերում մեծ եկամուտ, ապա այն որևէ օգուտ չի կարող տալ: Դա այդպես չէ: Պետք է սկսել փոքրից ու կամաց-կամաց ընդլայնել:
• Կարևոր չէ, թե որքան կվաստակես սկզբում, կարևորը սովորել սեփական աշխատանքով վաստակել:
• Փորձեք հղանալ այնպիսի գաղափարներ, որոնք կօգնեն ձեզ հաջողության հասնել:
• Եղեք հեռատես: Մի սահմանափակվեք միայն գաղափարներով ու դրանք իրականացնելու ցանկությամբ: Մտածեք, թե ինչ հաջողություն կարող է ունենալ ձեր բիզնեսը:
• Հավատացեք ձեր ուժերին և կանգ մի առեք խոչընդոտների առաջ: Եթե նույնիսկ որևէ բան այնպես չէ, ապա մի ընկճվեք:
• Մի վախեցեք փորձի բացակայությունից: Ավելի լավ է փորձել, քան ափսոսալ, որ բաց եք թողել հնարավորությունը:
• Դրական տրամադրվեք. բացասական տրամադրվածությունը թույլ չի տալիս հաղթահարել խնդիրները:
• Նրանք, ովքեր հասնում են հաջողության մշտապես կատարելագործում են իրենց աշխատանքը՝ փորձելով գտնել շուկա մուտք գործելու տարբեր ճանապարհներ;
• Ամեն օր փորձեք ներգրավել նոր հաճախորդներ
• Չնայած դժվարություններին՝ երբեք մի հանձնվեք, այլապես ձեր բիզնեսը աճ ու զարգացում չի ունենա:
• Արտադրանքին տվեք որևէ անուն: Ինչպես գիտենք, անուններ ունեցող արտադրանքներն ավելի մեծ հաջողություն են ունենում:
• Երբ ձեզ որևէ հնարավորություն է տրվում, բաց մի թողեք այն, այլապես կկորչի: Բիզնես ստեղծելու կարևոր նախապայմաններից մեկը հենց դա է՝ օգտվել թեկուզ ամենափոքր հնարավորություններից:

Այս քայլերին հետևելով՝ կկարողանաք բարձրացնել ձեր բիզնեսի զարգացման հավանականությունը: Ավելի լավ է առաջ գնալ փոքր քայլերով, քան դոփել տեղում:

 

In this article


Join the Conversation