Կոկո Շանելի հայտնի մտքերը կյանքի ու մարդկանց մասին

Կոկո Շանելը եղել է հայտնի ֆրանսուհի մոդելյեր, Chanel նորաձևության տան հիմնադիրը, ով մեծ ներդրում է ունեցել 20-րդ դարի եվրոպական նորաձևության վրա։ Նրա դերը նորաձևության մեջ անփոխարինելի է: Ձեզ ենք ներկայացնում նրա ամենահայտնի մտքերից մի քանիսը. • Եթե ուզում եք ունենալ այն, ինչ երբեք չեք ունեցել, ապա պետք է անեք այն,...

1165
Կոկո-Շանել

Կոկո Շանելը եղել է հայտնի ֆրանսուհի մոդելյեր, Chanel նորաձևության տան հիմնադիրը, ով մեծ ներդրում է ունեցել 20-րդ դարի եվրոպական նորաձևության վրա։ Նրա դերը նորաձևության մեջ անփոխարինելի է:

Ձեզ ենք ներկայացնում նրա ամենահայտնի մտքերից մի քանիսը.

• Եթե ուզում եք ունենալ այն, ինչ երբեք չեք ունեցել, ապա պետք է անեք այն, ինչ երբեք չեք արել:
• 20 տարեկանում կնոջ դեմքն այնպիսին է, ինչպիսին ստեղծել է բնությունը, 30-ում՝ նրա ստեղծածն է, իսկ 40-ում այնպիսին է, ինչին արժանի է:
• Խնամքը պետք է սկսել ներսից՝ գեղեցկացնելով հոգին, այլապես ոչ մի շպար չի օգնի:
• Կա աշխատելու և սիրելու ժամանակ: Ուրիշ ժամանակ գոյություն չունի:
• Նրբագեղությունը երիտասարդության մենաշնորհը չէ: Այն բոլոր նրանց մենաշնորհն է, ովքեր իրենց ձեռքում են պահում ապագան:
• Ծերությունը չի պաշտպանում սիրուց, մինչդեռ սերը պաշտպանում է ծերությունից:
• Եթե ծնվել եք առանց թևերի, ապա մի խանգարեք, որ դրանք աճեն:
• Իսկական մեծահոգությունն այն է, երբ ներում եք երախտամոռությունը:
• Այն աղջիկը, ով չի շպարվում, բավականաչափ մեծ կարծիք ունի իր մասին:
• Շքեղությունն անհրաժեշտություն է: Այն սկսվում է այնտեղից, որտեղ ավարտվում է անհրաժեշտությունը:
• Անփոխարինելի լինելու համար պետք է տարբերվել բոլորից:
• Մի վախեցեք չգտնելուց, վախեցեք կորցնելուց:
• Կեղծ երջանկությունը թանկարժեք չէ: Եթե երջանկության համար պետք է շատ բարձր վճարեք, ուրեմն կեղծ է:
• Պետք է զգուշանալ խելքով օժտված, բայց առողջ բանականությունից զուրկ մարդկանցից: Մենք շրջապատված ենք նրանցով:

 

In this article


Join the Conversation