Մեջբերումներ «Նոր ժամանակների վաճառողը» գրքից

Internest.am-ը ներկայացնում է մեջբերումներ ամերիկացի հայտնի մարքեթինգի խորհրդատու, մանր բիզնեսում մասնագիտացած, մարքեթինգային մի շարք գրքերի հեղինակ Ջոն Յանչի «Նոր ժամանակների վաճառողը» գրքից: • Թվային տեխնոլոգիաների դարում բիզնեսի ոլորտում գոյությունը պահպանելու համար վաճառողները պետք է մտածեն ու գործեն, ինչպես մարքեթոլոգները: • Վաճառողները պետք է կարողանան զարգացնել լսելու կարողությունները, որպես գործիք օգտագործել...

312
վաճառող-1

Internest.am-ը ներկայացնում է մեջբերումներ ամերիկացի հայտնի մարքեթինգի խորհրդատու, մանր բիզնեսում մասնագիտացած, մարքեթինգային մի շարք գրքերի հեղինակ Ջոն Յանչի «Նոր ժամանակների վաճառողը» գրքից:

• Թվային տեխնոլոգիաների դարում բիզնեսի ոլորտում գոյությունը պահպանելու համար վաճառողները պետք է մտածեն ու գործեն, ինչպես մարքեթոլոգները:
• Վաճառողները պետք է կարողանան զարգացնել լսելու կարողությունները, որպես գործիք օգտագործել հարցումները, որոնք թույլ են տալիս լինել տեղեկացված և հասկանալ այն տեղեկատվությունը, որով կիսվում են թե՛ հաճախորդները, թե՛ մրցակիցները:
• Կենդանի համագործակցությունը ամենախոշոր ռեսուրսն է, որով կարելի է հաջողության հասնել բիզնեսում և վաճառողների համար լավագույն միջոցն է գործելու համար:
• Շատ կարևոր է, թե ինչ ու ինչպես եք վաճառում: Դրա շնորհիվ կարող եք որոշակիացնել վաճառքի ոլորտում ունեցած վարքագիծը:
• Մենք նախընտրում ենք բիզնես վարել այն մարդկանց հետ, որոնց ճանաչում, գնահատում ու վստահում ենք: Սակայն օնլայն աշխարհում ամեն ինչ այլ է:
• Ժամանակակից մասնագետները պետք է կարողանան հստակ հասկանալ ու կանխատեսել այն խնդիրները, որոնց գոյության մասին շուկայում դեռ չգիտեն: Նրանք ձեռք են բերում այդ հմտություններն այն ժամանակ, եթե օգնում են գնորդներին ավելի լայն մտածել ու գիտեն, թե վերջիններս ինչպես են գնումների որոշումներ կայացնում:
Օգտագործեք մարքեթինգային հնարքները ձեր օգտին և փորձեք ընկերություններն արժանացնել հասարակության բարձր գնահատականին:

In this article


Join the Conversation