NESTLE ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՓՇՈՏ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Internest.am-ը ներկայացնում է Nestle ընկերության հաջողություններով ու դժվարություններով լի պատմությունը:

985
Nestle-3

Nestle-ն համաշխարհային ճանաչում ունեցող, սննդամթերքի արտադրությամբ զբաղվող խոշոր շվեյցարական ընկերություն է: Այն իր գործունեությունը սկսել է դեռևս 19-րդ դարի 60-ական թվականներից, աչքի է ընկնում տեսականու բազմազանությամբ ու բարձր որակով:
Շատ տեսակներ սկսել են շուկայում գործել որպես առանձին ապրանքանիշեր, ինչպես օրինակ՝ սուրճ Nescafe-ն, Nesquik-ը, Kit Kat շոկոլադը:

Nestle-ն հիմնադրվել է շվեյցարացի Հենրի Նեսթլեի կողմից, ով սկզբում զբաղվել է մայրական կաթին փոխարինող մանկական սննդի արտադրությամբ:

1886 թ-ին, երբ անգլո-շվեյցարական ինչ-որ ընկերություն սկսեց զբաղվել խտացրած կաթի արտադրությամբ և ստեղծել մայրական կաթին փոխարինողներ, Հենրի Նեսթլեն արժանի հակահարված տալու համար արտադրեց սեփական ապրանքանիշի խտացրած կաթ: Այս երկու ընկերությունների մրցակցությունը շարունակվեց մինչև 1905 թվականը, երբ արդյունքում այս ընկերությունները միավորվեցին:

Հենրի Նեսթլեն որոշեց ընկերության համար ստեղծել հատուկ լոգոտիպ, որն ամբողջ աշխարհում կդառնար իրենց այցեքարտը:

Nestle ընկերության լոգոտիպի հիմքում ընկած էր Հենրի Նեսթլեի ազգանունը և պատկերված էր թռչունների բույն:

Nestle գերմաներենից թարգմանաբար նշանակում է փոքրիկ բույն:

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ընկերությունը, որքան էլ տարօրինակ է հնչում, ընդլայնեց իր գործունեությունը: Դա պայմանավորված էր նրանով, որ այդ շրջանում մեծ էր չոր և խտացրած կաթերի պահանջարկը: Սակայն պատերազմի ավարտից հետո արտադրանքի պահանջարկը զգալիորեն նվազեց, ընկերությունը հայտնվեց ճգնաժամի մեջ:

1920 թ-ին ընկերությունը կրկին մուտք գործեց շուկա շոկոլադի, ապա սրճային ըմպելիքների արտադրությամբ:

Հաղթահարելով Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքները՝ սկսվեց նոր պատերազմ: Ընկերության շահույթը երեք անգամ նվազեց, սակայն մեծ վնասներ չկրեց՝ շնորհիվ Nescafe-ի, որի պահանջարկը շատ մեծ էր զինվորների շրջանում:
Այսօր Nestle-ի լոգոտիպը հայտնի է ամբողջ աշխարհում, ինչպես ցանկանում էր Հենրի Նեսթլեն: Ընկերության արտադրանքը նախընտրում են միլիոնավոր մարդիկ, իսկ տեսականին ժամանակ առ ժամանակ ընդլայնվում է:

In this article


Join the Conversation