Ինչպես արձակուրդներից հետո վերադառնալ աշխատանքային ռիթմին

Եթե արձակուրդից հետո վերադարձել եք աշխատանքի և այնպիսի զգացողություն է, որ մի ամբողջ տարի աշխատել եք առանց հանգստի, ապա Ձեզ սպառնում է հետարձակուրդային դեպրեսիան։ Հոգեբան Վյաչեսլավ Գիգոլաևը պատմում է արձակուրդից հետո առաջացած վատ ինքնազգացողության պատճառների մասին և խորհուրդ է տալիս, թե ինչպես վերադառնալ նախկին աշխատանքային ռիթմին։ • Աշխատանքի մեջ խորասուզվեք...

326
արձակուրդ

Եթե արձակուրդից հետո վերադարձել եք աշխատանքի և այնպիսի զգացողություն է, որ մի ամբողջ տարի աշխատել եք առանց հանգստի, ապա Ձեզ սպառնում է հետարձակուրդային դեպրեսիան։ Հոգեբան Վյաչեսլավ Գիգոլաևը պատմում է արձակուրդից հետո առաջացած վատ ինքնազգացողության պատճառների մասին և խորհուրդ է տալիս, թե ինչպես վերադառնալ նախկին աշխատանքային ռիթմին։
• Աշխատանքի մեջ խորասուզվեք աստիճանաբար, քանի որ պասիվ հանգստից հետո հնարավոր չէ անմիջապես անցնել ակտիվ աշխատանքի
• Առաջին մի քանի օրը աշխատանքով ծանրաբեռնվելու փոխարեն ժամանակ հատկացրեք սպորտին, որը կօգնի լիցքավորվել ու արագ վերադառնալ աշխատանքային ռիթմին։
• Երկարատև արձակուրդից հետո ևս մեկ օր անհրաժեշտ է վերականգնվելու համար։
• Արձակուրդի ընթացքում օրգանիզմը սկսում է հարմարվել նոր պայմաններին, ինչը դժվար է լինում փոխարինել նոր պայմաններով։
• Վերականգնեք սննդակարգը, մի փորձեք արձակուրդներից անմիջապես հետո անցնել դիետիկ սննդակարգի։ Ավելորդ սթրեսը կարող է ուղեկցվել առողջական խնդիրներով։

Ըստ հոգեբանների՝ հետարձակուրդայիյհն սթրեսի առաջացման պատճառը այստեղ ու հիմա ապրել չկարողանալն է։ Արձակուրդից հետո մենք ֆիզիկապես ներկա ենք աշխատանքի, սակայն մտքով գտնվում ենք մեկ այլ վայրում, ինչը թույլ չի տալիս կենտրոնանալ աշխատանքի վրա։
Պատկերացրեք, որ դուք ցանկանում եք խաղողի հյութ, սակայն Ձեր բաժակում դեռ մի քիչ կաթ է մնացել։ Եթե խառնեք, ապա կստացվի ոչ այնքան համեղ ըմպելիք։ Դուք կխմեք կաթը, ապա՝ հյութը։ Նույն իրավիճակն է աշխատանքի ու արձակուրդի դեպքում։ Կաթը արձակուրդն է, իսկ խաղողի հյութը՝ աշխատանքը։ Դրանից յուրաքանչյուրն իր տեղն ունի, սակայն եթե խառնեք, ապա դա լավ արդյունքի չի հանգեցնի։

Եթե ճնշվածությունը շարունակական է, ապա պետք է մտածեք՝ արդյոք Ձեզ դուր է գալիս այն աշխատանքը, որով զբաղվում եք։ Միգուցե պետք է մտածել աշխատանքը փոխելու մասին։

Հետևեք այս խորհուրդներին, բարձրացրեք աշխատելու արդյունավետությունը վերը թվարկված քայլերի միջոցով ու ավելի հեշտորեն կվերադառնաք աշխատանքային ռիթմին։

 

In this article


Join the Conversation