5 ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՄԱՆՈՐՅԱ ՖԻԼՄԵՐԸ

Ամանորն ու Սուրբ Ծնունդը հիանալի առիթ են ֆիլմեր դիտելու համար։ Internest.am-ը ներկայացնում է մի քանի ֆիլմեր, որոնք կօգնեն խուսափել ձանձրույթից ու կստեղծեն տոնական տրամադրություն:

1634
ամանորյա ֆիլմեր 6

                 «Իրական սեր» 2003 թ․ (Մեծ Բրիտանիա)


ամանորյա ֆիլմեր 1
Ռեժիսոր Ռիչարդ Կյորտիսի այս ֆիլմը ոչ միայն կինոյի պատմության մեջ հայտնի լավագույն ամանորյա ֆիլմերից է, այլև կատակերգառոմանտիկական ֆիլմի հիանալի օրինակ է։ Ֆիլմը բաղկացած է 12 միմյանցից տարբեր մարդկանց՝ գրողի, տնային տնտեսուհու, նախարարի, դերասանի և ուրիշների սիրո պատմություններից։ Գլխավոր հերոսների պատմությունների անկեղծությունն ու մարդկայնությունը դիտողների մոտ տարատեսակ զգացմունքներ են առաջացնում։

                  «Վատ Սանտա» 2003 թ․ (ԱՄՆ, Գերմանիա)


ամանորյա-ֆիլմեր-2
Ռեժիսոր Թերի Ցվիգոֆայի այս ֆիլմն ամենահետաքրքիր կատակերգությունն է բոլոր նրանց համար, ովքեր չեն վախենում Սանտայի մոտ վատ տպավորություն թողնելուց։ Սանտայի դերակատարը Բիլլի Բոբն է, ում հաջողվել է հրաշալիորեն մարմնավորել այդ կերպարը։

                         

                        «Ընտանիքասերը» 2000 թ․, (ԱՄՆ)


ամանորյա-ֆիլմեր-3
Նիկոլաս Քեյջի դերակատարմամբ այս կինոդրաման լավագույն գեղարվեստական ֆիլմերից է։ Ջեք Քեմբելը (Քեյջ) հրաժեշտ է տալիս Քեյթին ու մեկնում Լոնդոն։ Քեյթը խնդրում է Ջեքին մնալ, բայց վերջինս մեկնում է։ Անցնում է 13 տարի. Ջեքը դառնում է հաջողակ գործարար և խորհրդակցության ժամանակ պահանջում է, որպեսզի իր աշխատակիցները մոռանան նախածննդյան հանգստի մասին, քանի որ առջևում խոշոր գործարք է նախատեսված։ Հանկարծ Ջեքին բերում են Քեյթ Ռեյնոլդսի՝ իր առաջին սիրո երկտողը, բայց նա չի զանգահարում Քեյթին, որպեսզի անցյալը հետ չբերի և չտանջվի կարոտալի հիշողություններից։


«Մաշայի և Վիտյայի ամանորյա արկածները» 1975 թ․


ամանորյա ֆիլմեր 4
Այս ֆիլմը Խորհրադային ժամանակաշրջանի լավագույն ֆիլմերից է: Ձմեռ պապը, հայտնվելով Մաշայի ու վիտյայի հեքիաթում, պայքարում է անմահ Կոշչեյի դեմ: Ֆիլմը լի է հետաքրքրական արկածներով:

                             «Տասներկու ամիս» 1956 թ.

ամանորյա-ֆիլմեր-5Սա բոլոր սերունդների ամենասիրելի մուլտֆիլմերից մեկն է: Արքայադստեր հրամանը կատարելու և խոստացված պարգևը ստանալու համար խորթ մայրը աղջկան ուղարկում է անտառ ձնծաղիկներ բերելու: Աղջկան օգնության են հասնում տասներկու ամիսները, որոնց շնորհիվ նա հաջողությամբ հաղթհարում է դժվարությունները:

In this article


Join the Conversation