5 լավագույն ամանորյա ֆիլմերը

Ամանորն ու Սուրբ Ծնունդը հիանալի առիթ են ֆիլմեր դիտելու համար։ Internest.am-ը ներկայացնում է մի քանի ֆիլմեր, որոնք կօգնեն խուսափել ձանձրույթից ու կստեղծեն տոնական տրամադրություն։ 1. «Իրական սեր» 2003 թ․Մեծ Բրիտանիա Ռեժիսոր Ռիչարդ Կյորտիսի այս ֆիլմը ոչ միայն կինոյի պատմության մեջ հայտնի լավագույն ամանորյա ֆիլմերից է, այլև կատակերգառոմանտիկական ֆիլմի հիանալի օրինակ...

1259
ամանորյա ֆիլմեր 6

Ամանորն ու Սուրբ Ծնունդը հիանալի առիթ են ֆիլմեր դիտելու համար։ Internest.am-ը ներկայացնում է մի քանի ֆիլմեր, որոնք կօգնեն խուսափել ձանձրույթից ու կստեղծեն տոնական տրամադրություն։

1. «Իրական սեր» 2003 թ․Մեծ Բրիտանիա
ամանորյա ֆիլմեր 1
Ռեժիսոր Ռիչարդ Կյորտիսի այս ֆիլմը ոչ միայն կինոյի պատմության մեջ հայտնի լավագույն ամանորյա ֆիլմերից է, այլև կատակերգառոմանտիկական ֆիլմի հիանալի օրինակ է։ Ֆիլմը բաղկացած է 12 միմյանցից տարբեր մարդկանց՝ գրողի, տնային տնտեսուհու, նախարարի, դերասանի և ուրիշների սիրո պատմություններից։ Գլխավոր հերոսների պատմությունների անկեղծությունն ու մարդկայնությունը դիտողների մոտ տարատեսակ զգացմունքներ են առաջացնում։

2. «Վատ Սանտա» 2003 թ․ԱՄՆ, Գերմանիա
ամանորյա-ֆիլմեր-2
Ռեժիսոր Թերի Ցվիգոֆայի այս ֆիլմն ամենահետաքրքիր կատակերգությունն է բոլոր նրանց համար, ովքեր չեն վախենում Սանտայի մոտ վատ տպավորություն թողնելուց։ Սանտայի դերակատարը Բիլլի Բոբն է, ում հաջողվել է հրաշալիորեն մարմնավորել այդ կերպարը։

3. «Ընտանիքասերը» 2000 թ․, ԱՄՆ
ամանորյա-ֆիլմեր-3

Նիկոլաս Քեյջի դերակատարմամբ այս կինոդրաման լավագույն գեղարվեեստական ֆիլմերից է։ Ջեք Քեմբելը (Քեյջ) հրաժեշտ է տալիս Քեյթին ու մեկնում Լոնդոն։ Քեյթը խնդրում է Ջեքին մնալ, բայց վերջինս մեկնում է։ Անցնում է 13 տարի. Ջեքը դառնում է հաջողակ գործարար և խորհրդակցության ժամանակ պահանջում է, որպեսզի իր աշխատակիցները մոռանան նախածննդյան հանգստի մասին, քանի որ առջևում խոշոր գործարք է նախատեսված։ Հանկարծ Ջեքին բերում են Քեյթ Ռեյնոլդսի՝ իր առաջին սիրո երկտողը, բայց նա չի զանգահարում Քեյթին, որպեսզի անցյալը հետ չբերի և չտանջվի կարոտալի հիշողություններից։

4. «Մաշայի և Վիտյայի ամանորյա արկածները» 1975 թ․
ամանորյա ֆիլմեր 4

Այս ֆիլմը Խորհրադային ժամանակաշրջանի լավագույն ֆիլմերից է: Ձմեռ պապը, հայտնվելով Մաշայի ու վիտյայի հեքիաթում, պայքարում է անմահ Կոշչեյի դեմ: Ֆիլմը լի է հետաքրքրական արկածներով:

5. «Տասներկու ամիս» 1956 թ.
ամանորյա-ֆիլմեր-5
Սա բոլոր սերունդների ամենասիրելի մուլտֆիլմերից մեկն է: Արքայադստեր հրամանը կատարելու և խոստացված պարգևը ստանալու համար խորթ մայրը աղջկան ուղարկում է անտառ ձնծաղիկներ բերելու: Աղջկան օգնության են հասնում տասներկու ամիսները, որոնց շնորհիվ նա հաջողությամբ հաղթհարում է դժվարությունները:

In this article


Join the Conversation