Հայտնի մարդկանց մտքեր․ Օշո

Օշոն հինդու հոգևոր առաջնորդ է, միստիկ, նեոհինդուզիմի ուսումնասիրող, Ռաջնիշային կրոնական և մշակութային ոգեշնչող։ Նա եղել է աշրամ համակարգի հիմնադիրը, ժամանակի ընթացքում հաստատվել է ԱՄՆ-ում և հիմնադրել է միջազգային Ռաջնիշպուրամ։ Օշոյի մահից հետո մարդիկ փոխում են իրենց վերաբերմունքը նրա նկատմամբ։ Նրա ուսուցումը դառնում է մշակույթի մի մաս, իսկ նրա ձևավորած աշխարհայացքը...

1317
Օշո

Օշոն հինդու հոգևոր առաջնորդ է, միստիկ, նեոհինդուզիմի ուսումնասիրող, Ռաջնիշային կրոնական և մշակութային ոգեշնչող։ Նա եղել է աշրամ համակարգի հիմնադիրը, ժամանակի ընթացքում հաստատվել է ԱՄՆ-ում և հիմնադրել է միջազգային Ռաջնիշպուրամ։
Օշոյի մահից հետո մարդիկ փոխում են իրենց վերաբերմունքը նրա նկատմամբ։ Նրա ուսուցումը դառնում է մշակույթի մի մաս, իսկ նրա ձևավորած աշխարհայացքը հետք թողնում ԱՄՆ-ի և այլ երկրների մշակույթների վրա։

• Երկիր մոլորակի վրա ապրող միակ մարդը, որին ի վիճակի ենք փոխել մենք ինքներս ենք։

• Մի փնտրեք լավագույնը, փնտրեք այն, ինչ ձերն է, քանի որ միշտ չէ, որ լավագույնը կարող է ձերը լինել, սակայն ձերը միշտ լավագույնն է։

• Որպեսզի վեր բարձրանաք, պետք է ընկնեք, իսկ գնահատելու համար պետք է կորցնեք։

• Հոգին միշտ երիտասարդ է․ այն երբեք չի ծերանում, որովհետև ժամանակից դուրս է։

• Արդեն ուշ է ետ վերադառնալու և ամեն ինչ նորից սկսելու համար, սակայն դեռ ուշ չէ առաջ շարժվելու և ամեն ինչ ճիշտ անելու համար։

• Հավատացեք հաջողությանը, և այն անպայման կգա։

• Քանի դեռ «ոչ» ասել չեք կարողանում, Ձեր «այո»-ն ոչ մի նշանակություն չի ունենա։

• Ձեզ տրված միակ ժամանակը «հիմա»-ն է, իսկ միակ վայրը՝ «այստեղ»-ը։

• Մի սովորեցրեք ուրիշներին ու մի փորձեք փոխել նրանց։ Փոխվեք ինքներդ, հենց դա էլ կլինի Ձեր առաքելությունը։

• Սերը նպատակ է, իսկ կյանքը՝ ճանապարհորդություն։

• Սերն ապացույցների կարիք չունի։ Այն միայն պետք է զգալ։

• Երջանիկ լինելու համար պետք է ունենալ ուժ ու համարձակություն։

 

In this article


Join the Conversation