10 ԽՈՐՀՈՒՐԴ ՋԱԿՈՄՈ ԿԱԶԱՆՈՎԱՅԻՑ

Internest.am-ը ներկայացնում է իտալացի ճանապարհորդ և գրող Կազանովայի 10 խորհուրդներն՝ ուղղված իրեն հաջորդող սերունդներին։

1495
Ջակոմո-Կազանովա

Ջակոմո Կազանովան ապրել է 18-րդ դարում, հասցրել է լինել աշխարհի տարբեր երկրներում, հանդիպել ու ծանոթանալ նշանավոր մարդկանց հետ։
Կազանովան «Իմ կյանքի պատմությունը» մանրամասն ինքնակենսագրության հեղինակն է։ Շնորհիվ այդ գրքի նա այնքան է նշանավոր դարձել իր բազմաթիվ սիրային արկածներով, որ նրա անունը շրջասույթ է դարձել և այժմ էլ գործածվում է «կանանց գայթակղող» իմաստով։

Եղեք վճռական

Կյանքում գլխավորը ուժեղ ու վճռական լինելն է։ Ուժն առանց վճռականության ոչինչ է։

Եղեք առեղծվածային

Այն կինը, որին հաջողվում է անել այնպես, որ տղամարդը ցանկանա շատ բան իմանալ նրա մասին, արդեն իսկ իր հանդեպ համակրանք է առաջացնում։ Չէ որ սերը ոչ այլ ինչ է, եթե ոչ հետաքրքրասիրություն։

Արտաքին գրավչություն

Գեղեցկությունն առանց խելքի ոչ մի նշանակություն չի կարող ունենալ, բացի ֆիզիկական հրապույրից։ Խելքի ու ոչ այնքան գեղեցիկ արտաքինի համադրությամբ կանայք առավել գրավիչ են՝ ի տարբերություն գեղեցիկ արտաքինով կանանց։

Մի գայթակղվեք

Այն մարդն, ով ունակ է ղեկավարելու իր ներքին զգացմունքներն ու ցանկությունները, իմաստուն է, սակայն նման մարդիկ շատ հազվադեպ են հանդիպում։

Եղեք անկախ

Պետք է խոստովանեմ՝ իմ բոլոր արարքները՝ լինեն դրանք չար, թե բարի եղել են իմ կամքով․ ես ազատ թռչուն եմ։

Հիշեք՝ չի կարելի լինել բացարձակ ազատ

Մարդն ազատ է իր ցանկություններում, բայց դա չի նշանակում, որ կարող է անել այն, ինչ խելքին փչում է։ Այդ դեպքում նա դառնում է իր ցանկությունների ստրուկը՝ թույլ տալով նրան ղեկավարելու իր գործողությունները։

Մի վախեցեք  Ձեր երազանքների ետևից երկար գնալուց

Մի հուսահատվեք երազանքների համար երկար պայքարելուց։ Ամենաքաղցրն այն հաճույքն է, որին հասել եք երկարատև ու համառ պայքարից հետո։

Մի խաբեք․․․․

Խաբելը մեղք է, սակայն նպատակաուղղված հնարամտությունը առաքինի է։ Նրանք, ովքեր չեն տիրապետում այդ արվեստին, բթամիտներ են։

Չի կարելի շատ մտերմանալ մարդկանց հետ

Ես սիրել եմ կանանց խենթանալու չափ, սակայն իմ ազատությունը միշտ ավելի շատ եմ սիրել։

Հաճույք ստացեք ոչ թե նպատակից, այլ դրան հասնելու ճանապարհի ընթացքից

 

Կյանքի փորձը կարող է լինել օգտակար խորհուրդների աղբյուր, սակայն ոչ երբեք օրինակ․ չէ որ բոլորս տարբեր ենք մեր մտածողությամբ, բնավորությամբ, արժեհամակարգով և կյանքը ճիշտ ապրելու օրենքներով։ Ուստի, քաղեք օգտակարը, սակայն ապրեք այնպես, որ հետագայում չափսոսաք յուրաքանչյուր ապրված րոպեների համար։

 

 

In this article


Join the Conversation