ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԱՐԱԳԸՆԹԱՑ ՀԵԾԱՆԻՎԸ

Մարդկության զարգացմանը զուգահեռ մեծ արագությամբ զարգացում են ապրում նաև տեխնոլոգիաները։

3596
հեծանիվ-1

Internest.am-ը ներկայացնում է աշխարհի ամենաարագընթաց՝ 145 կմ/ժ արագությամբ ընթացող հեծանիվի յուրահատկությունները։

Հատուկ աերոդինամիկ ձևի ու ծածկույթի շնորհիվ առաջին հայացքից դժվար է կռահել, որ մեր առջև հեծանիվ է կանգնած՝ թեթև ու ամուր նյութերից կառուցված։ Հեծանիվը կրում է Էտա անվանումը, որը հունական այբուբենի 8-րդ տառն է և նշանակում է արդյունավետ ինժեներական աշխատանք։ Հեծանվորդը կարողանում է շուրջը դիտել ու առաջ շարժվել երկու տեսախցիկների օգնությամբ։ Ներսում կա նաև համակարգիչ, որն ազդանշան է տալիս, երբ մեծ ուժ գործադրելու անհրաժեշտություն է լինում։
Իր կառուցվածքային առանձնահատկությունների շնորհիվ Էտան կարողանում է մեծացնել արագությունը, ինչը բնորոշ է ներքին այրման շարժիչով մեքենաներին և կարողացել է ռեկորդ սահմանել 145 կմ/ժ արագությամբ։

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին