ՀԵՆՐԻ ՖՈՐԴԻ ԱՌԱՋԻՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ

Ֆորդի անունն ու բիզնեսը կապված է նորարարությունների հետ այնպես, ինչպես ղեկն ու անիվները: Ֆորդը փոխել է աշխարհն իր մեքենաների արտադրությամբ։

4330
Հենրի-Ֆորդ

Internest.am-ը ներկայացնում է Հենրի Ֆորդի առաջին մեքենայի ստեղծման պատմությունը, որը հիմք դարձավ նրա հաջողությունների համար։

19-րդ դարի վերջին Հենրի Ֆորդն, ով աշխատում էր որպես շարքային ինժեներ-մեխանիկ Էդիսոն ընկերությունում, փորձում է առաջին քայլերն անել սեփական ընկերությունը հիմնելու համար։
Ինչպես շատ հաճախ ամերիկյան գործարարների դեպքում է լինում, այնպես էլ Հենրի Ֆորդն իր բիզնեսը սկսում է ավտոտնակից։ Ազատ ժամանակ սկսում է զբաղվել մեքենաների նախագծմամբ՝ ստեղծելով բենզինով աշխատող 4 ձիաուժ ունեցող շարժիչով իր առաջին մեքենան՝ Ford Quadricycle անունով։ Անիվների փոխարեն օգտագործվում են հեծանվային 4 անվադողեր, իսկ մեքենան կարողանում է ընթանալ 32 կմ/ժ արագությամբ։

Մեքենայի առաջին փորձարկումը տեղի է ունենում 1896 թվականի հունիսի 4-ին, բայց ամեն ինչ չէ, որ ընթանում է պլանի համաձայն։

Հենրի Ֆորդը հաշվի չէր առել ավտոտնակի դարպասների լայնությունն, ու մեքենան հնարավոր չի լինում դուրս բերել այնտեղից։ Նա ստիպված փորձում է քանդել պատերը մեքենան դուրս բերելու համար։

Բենզինով աշխատող մեքենաները բոլորովին վերջերս էին սկսել մասսայական շահագործման ենթարկվել։ Այդ իսկ պատճառով Հենրի Ֆորդը մեծ ռիսկի է դիմում՝ ստեղծելով ներքին այրման շարժիչով մեքենա։
Մեքենայի՝ բազմաթիվ ցուցադրություններից հետո նրան օգնության ձեռք են մեկնում երեք ներդրողներ, ովքեր Ֆորդին տրամադրում են 28․000 ԱՄՆ դոլար։

Վեց տարի անց Հենրի Ֆորդը ստեղծում է իր ընկերությունը, իսկ 1908 թվականից սկսվում է Ford Model T մակնիշի մեքենայի հավաքման աշխատանքները։

Դա մեծ փառք ու ճանաչում է բերում Հենրի Ֆորդին, ավ դառնում է ավտոմոբիլային արդյունաբերության հայրը։

 

 

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին