«ՏԻՏԱՆԻԿԸ» 20 ՏԱՐԵԿԱՆ Է․ ԱՆՀԱՅՏ ՓԱՍՏԵՐ

Internest.am-ը ներկայացնում է հետաքրքիր ու անհայտ փաստեր «Տիտանիկի» մասին։ 

667
Տիտանիկ-12

Ուղիղ մեկ ամիս առաջ լրացավ ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ» ֆիլմի 20-ամյակը։ 1997 թվականի դեկտեմբերի 19-ին «Տիտանիկը» բարձրացավ խոշոր էկրաններին և մեծ հաջողություն ունեցավ։ Ֆիլմը Օսկարում դարձավ բացարձակ ռեկորդակիր՝ արժանանալով 14 մրցանակներից 11-ին։

200 մլն դոլար բյուջեով այս ֆիլմը շուրջ 287 օր տրվեց վարձույթով և ունեցավ 2 մլրդ դոլար եկամուտ։

«Տիտանիկի» հետ կարող էր մրցակցել միայն «Ավատար» ֆիլմը՝ նկարահանված նույն ռեժիսորի կողմից։ Բացի այդ, գլխավոր հերոսներին մարմնավորող Լեոնարդո Դի Կապրիոն և Քեյթ Ուինսլեթը ներառվեցին ամենահայտնի երիտասարդ դերասանների շարքերում։
Հետաքրքրականն այն է, որ այս նկարը, որտեղ Ջեքն ու Ռոզան կանգնած են նավի ծայրին, մինչև հիմա քննարկման նյութ է, իսկ սաունդթրեքը՝ Սելին Դիոնի կատարմամբ, հիթային է նաև այսօր։

Տիտանիկ-11
Գիտե՞ք որ մինչ Լեոնարդո Դի Կապրիոյին ընտրելը ռեժիսորն այդ դերում նկատի է ունեցել Մեթյու Մակոնախիին, իսկ քասթինգին մասնակցել են նաև Բրեդ Փիթն ու Թոմ Քրուզը։ Սակայն Քեմերոնին հաջողվում է համոզել Լեոնարդոյին, ով ուզում էր հրաժարվել այդ դերից իր չափազանց տառապագին կերպարի պատճառով։ Ուինսլեթի դերում ևս նախնական պատկերացումներն այլ են եղել․ ռեժիսորն այդ դերում պատկերացրել է Մադոննային, Նիկոլ Քիդմանին, Գվինետ Պելտրոուին և Շերոն Սթոունին։

Տիտանիկ-5
Սելին Դիոնի կատրամամբ «My heart will go on» երգը, որն արժանացել է Օսկարի, ձայնագրվել է հենց ֆիլմի համար՝ չնայած կարող էր այդպես չլինել, քանի որ ռեժիսորն ուզում էր, որ ֆիլմում հնչեր գործիքային երաժշտություն։ Սակայն երբ կոմպոզիտոր Ջեյմս Հորները պատմում է, որ նախնական ձայնագրության ժամանակ բոլորն արտասվել են, այդ թվում նաև՝ Սելինը, այդ ժամանակ որոշում է ընդունվում, որ երգը կմնա ֆիլմում։

Տիտանիկ 2
Նկարահանումների ժամանակ եղել է նաև Դի Կապրիոյին փոխարինող դերասան դուբլյոր՝ Բրետ Բեյկերը, ով ուշագրավ մանրամասներ է պատմում։ Պարզվում է՝ նկարահանումներն անցկացվել են ծանր պայմաններում․ դերասաններն աշխատել են օրական 14 ժամ և ստիպված են եղել մի քանի ժամ շարունակ ջրում մնալ։
Բեյկերը հիշում է այն տեսարանները, երբ Ջեքը մահանում է։ Դուբլյորը, դռնից բռնված, ուղիղ 8 ժամ մնացել է ջրում։

Տիտանիկ 3
«Օվկիանոսի սիրտը» ադամանդե զարդը, որն անիծված են համարում, պատրաստված է եղել հատուկ այս ֆիլմի համար։ Վերջինի պրեմիերայից հետո J. Peterman ընկերությունը, որը մասնագիտացած է թանկարժեք զարդերի պատրաստման գործում, վաճառում է այդ զարդի կրկնօրինակները՝ ունենալով 198 դոլարի եկամուտ։ Չնայած դրան՝ 1999 թվականին ընկերությունը սնանկանում է։ Ընկերությունը գնում է Paul Harris խանութների ցանցը, որը ևս քայքայվում է։ Ավելի ուշ J. Peterman ընկերությանը հաջողվում է նորից ետ գնել խանութները, սակայն այլևս չի արտադրում այդ զարդերից։

 

In this article


Join the Conversation