ՄԻ ՔԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՐԱԶԱՆՔՆԵՐՆ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Բոլորս էլ երազանքներ ունենք, որոնք ցանկանում ենք իրականացած տեսնել։ Մենք ունենք կյանքի մասին մեր պատկերացումները․ ինքներս մեզ տեսնում ենք այնպիսին, ինչպիսին ուզում ենք։

1091
երազանքներ

Internest․am-ը ներկայացնում է մի քանի կարևոր խորհուրդ, որոնք կօգնեն մեզ երազանքներն իրականացնելու ճանապարհին։

  • Սկսեք երազել ու պատկերացրեք Ձեզ կատարելության գագաթնակետին։ Ինչպիսի՞ն կլինի Ձեր կատարյալ ես-ը, ի ՞նչ կզգա։ Գրեք մի քանի զգացողություն, որ կցանկանայիք զգալ։ Այնուհետև հարցրեք ինքներդ Ձեզ, թե ինչ պետք է անել այդ զգացողություններին հասնելու համար։ Գրառեք ու իրականացրեք։ Թվում է, թե դա որևէ կապ չի կարող ունենալ երազանքների հետ, սակայն արարքներն ու զգացողություններն անմիջական կապ ունեն իրար հետ։ Դրանք հիմք կդառնան Ձեր կյանքում աստիճանական փոփոխությունների համար։
  • Ուրիշների ցանկություններով ապրելն այնքան էլ մեծ դժբախտություն չէ․ իսկական տառապանք է սպասվում նրանց, ովքեր մանուկ հասակում ամեն անգամ վանել են իրենցից երազանքները։ Այդ է պատճառը, որ ամեն անգամ այդ երազանքների մասին հիշելիս ամոթի զգացում է առաջանում։

    Մի փնտրեք տրամաբանություն․ լսեք Ձեր սրտի ձայնին, նա ամենից լավ գիտի՝ ուր գնալ և ինչ ճանապարհներով։ Յուրաքանչյուր երազանք ունի իրեն հասնելու ճանապարհը։

  • Պետք է վճռականորեն հրաժարվել անցյալից, ու նոր կյանք սկսել հենց այսօրվանից․ այնպիսի կյանք, որի մասին երազել եք։
  • Թղթի վրա գրեք վիրավորանքները, վախերը, ուրախությունները, երազանքներն ու ցանկությունները։ Նկարագրելով այն, ինչ ուզում ենք՝ մենք առօրյա կյանքում դառնում ենք առավել ազատ, նկատում ենք նոր հնարավորությունները, որոնց առաջ ուշադրություն չէինք դարձնում։
  • Հնարավոր է՝ դուք վերջնականապես չեք գիտակցել Ձեր երազանքները, բայց զգում եք, որ դրանք կան ու թաքնված են։ Երազանքներ միշտ կան, թեկուզ անորոշ կամ թաքնված․ դրանցից երբեք հնարավոր չէ ազատվել։ Երազանքները մեզ հիշեցնում են, որ մենք գոհ չենք ինչ-որ բանից, ձգտում ենք ավելիին ու ինչ-որ կարևոր բան պակասում է մեզ։ Դա ամենամեծ հաջողությունն է։ Եթե երազանքները չխաթարեին մեր հանգիստը, ապա մենք երբեք չէինք հիշի դրանց մասին։ Մեր երազանքները մեզ երբեք հանգիստ չեն թողնում, քանի դեռ չեն իրականացել։
  • Հեշտ իրականացող երազանքների մասին պատկերացումները ոչ մի լավ բանի չեն հանգեցնում։ Մեր ուղեղը սկսում է հավատալ, որ նպատակն արդեն հասանելի է։

    Այդ լավատեսական երևակայությունների պատճառով երազանքները կորցնում են իրենց ուժն ու հետևաբար նաև կորչում են ձգտումներն ու երազանքներն իրականություն դարձնելու մոտիվացիան։ Շատ կարևոր է, որ հավատաք երազանքների իրականացմանը, սակայն պետք է գիտակցել նաև արգելքների ու խոչընդոտների հանդիպելու հավանականությունը։ Պատկերացնելով ապագան ու միևնույն ժամանակ ճիշտ գնահատելով տվյալ իրավիճակը՝ դուք հող եք նախապատրաստում Ձեր երազանքներն ու նպատակներն իրականացնելու համար։

 

In this article


Join the Conversation