ՕՇՈ. ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Երբ մեր հոգին լի է երախտագիտությամբ, նույնիսկ փակ թվացող ցանկացած դուռ կարող է բացվել ու զարմանալի հնարավորությունների սկիզբ լինել։

642
երախտագիտություն-2

Internest.am-ը ներկայացնում է հինդու հոգևոր առաջնորդ Օշոյի փոխադրած առակներից մեկը՝ «Երախտագիտություն» վերնագրով։

Ռենգեթսուն ուխտ է անում, վերջալույսին գալիս է գյուղ ու ապաստան է խնդրում գյուղի բնակիչներից, որոնք հրաժարվում են կնոջն օթևան տալուց։ Նրանք բուդդիստական կրոնի այլ ուղղությանն էին դավանում, այդ իսկ պատճառով չէին կարող իրենց տանը տեղ տալ զենին (բուդդիզմի դպրոցներից մեկն է, որը ծագել է Չինաստանում) դավանող կնոջը։ Կնոջ առջև իրենց դռները փակելուց բացի, արգելում են նաև գյուղ մտնել։
Դրսում ցուրտ էր, իսկ խեղճ կինը քաղցած էր ու անապաստան։ Բալենին խղճում է նրան ու ապաստան տալիս, բայց կինը ցրտի պատճառով չի կարողանում քնել։ Բացի դրանից, անտառում նաև վտանգ էր սպառնում վայրի կենդանիներից։ Կեսգիշերին, ցրտից դողալով, բացում է աչքերն ու տեսնում, որ բալենու ծաղիկները ժպտում են լուսնին։ Հիանալով այդ գեղեցիկ տեսարանով՝ Ռենգեթսուն ծնկի է իջնում ու շնորհակալություն հայտնում գյուղի բնակիչներին, որոնց պատճառով մնում է անօթևան, բայց փոխարենը հայտնվում է ծաղկած բալենու տակ։ Խորը անկեղծությամբ նա երախտապարտ է լինում գյուղի բնակիչներին․ չէ որ օթևան տալու դեպքում կզրկվեր ծաղկած բալենին, լուսինն ու անտառային լռությունը վայելելու հնարավորությունից։ Նա չի զայրանում բնակիչների վրա, չի չարանում և երախտագիտության զգացումով ընդունում է այն, ինչ տրված է իրեն։

Կյանքը հիասքանչ է, և ամեն մի պահը լի է անակնկալներով։ Սակայն մենք այնքան զբաղված ու տարված ենք մտքերով, որ հրաժարվում ենք մեզ տրված պարգևներից ու հնարավորություններից։ Պետք է ամեն ինչ ընդունել երախտագիտությամբ, ու մեզ տրված հնարավորությունները կբազմապատկվեն։

Օշոյի մտքերին ծանոթանալու համար կարդացեք նաև Հայտնի մարդկանց մտքեր․ Օշո  հոդվածը։

In this article


Join the Conversation