ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Internest.am-ը ներկայացնում է աշխարհի ամենահարուստ մարդուն, որի համեմատությամբ Ջոն Դևիսոն Ռոքֆելլերը, Ռոտշիլդներն իսկական մուրացկաններ են։ Խոսքը Մանսա Մուսո I-ի մասին է։

5304
Մանսա-Մուսա

Մանսա Մուսոն եղել է Արևմտյան Աֆրիկայում գտնվող Մալի պետության ղեկավարը մ․թ․ա․ 14-րդ դարում։ Պետության աշխարհագրական դիրքը թույլ էր տալիս նրան մեծ գումարներ աշխատել շաքարավազի, համեմունքների, ոսկու և փղոսկրի փոխադրման ու վաճառքի միջոցով։ Քանի դեռ Միջնադարյան Եվրոպայում իշխում էին երկպառակությունները, համաճարակներն ամայացրել էին քաղաքներն ու գյուղերը, Մալի պետությունը, գտնվելով ստվերում, անհավատալի մեծ չափով հարստություն է կուտակում։
Մուսա I-ը գահ է բարձրանում 1312 թվականին (որոշ աղբյուրների համաձայն՝ 1307 թվականին) ու արժանանում է Մանսա տիտղոսին, որը թարգմանաբար նշանակում է գերագույն կառավարիչ։ Ոսկու փայլը չէր կարող չգրավել վերջինիս, ով սովոր էր ճոխ ու շքեղ կյանքին։
Այդ ժամանակաշրջանում Մալի այցելող շատ պատմաբաններ հիանում էին պետության հարստությամբ, ինչպես նաև մայրաքաղաք՝ Տիմբուկտուի շքեղությամբ։ Մուսա I-ի հրամանով այնտեղ կառուցվել էին բազմաթիվ մզկիթներ ու նաև ոսկեպատ տանիքով ամրոց, որը նրա նստավայրն էր։
Ժամանակագիրները վառ կերպով նկարագրում են Մուսայի այցելությունը Մեքքա՝ սուրբ քաղաք, որն իր նստավայրից 6500 կմ հեռավորության վրա էր գտնվում։ Մուսան իր հետ վերցնում է 80000 հոգուց բաղկացած շքախումբ, որը մետաքսե հանդերձներ ու ոսկի էր տանում նրա ու հարճերի համար։ Օտար քաղաքները, որոնցով անցնում էր Մուսան, շռայլորեն ծածկվում էին ոսկով ու թանկարժեք քարերով։ Տարածված է այն կարծիքը, որ իրեն հանդիպած մարդկանց նվիրատվություններ անելով՝ Մուսան քաոսի մեջ է գցում այդ պետությունների տնտեսություններն ու անհավասարակշռություն է ստեղծում գնորդների վճարունակության բարձրացման առումով։
Մանսա Մուսայի երկու տարի տևած ուխտագնացությունը Մեքքա նրան դարձնում է հանրաճանաչ ամբողջ աշխարհում։

Հետաքրքրական է, որ Մանսա Մուսոն շրջահայաց քաղաքագետ էր և չնայած փառքի ու ճոխ կյանքի հանդեպ իր սիրուն՝ չի վերածվում միապետ բռնակալի։ Նրա կառավարման օրոք Մալին հասնում է մշակութային ու տնտեսական զարգացման բարձրակետին։

Դժվար է ասել, թե որքան էր կազմում Մանսա Մուսոյի հարստութունը, բայց ուսումնասիրողները պնդում են, որ նա առաջատարն է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում։

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին