ՆԱՊՈԼԵՈՆԻ ԲԱՐԴՈՒՅԹ․ ԻՆՉՊԵՍ ՊԱՅՔԱՐԵԼ ԴՐԱ ԴԵՄ

Գոյություն ունի մի կարծարտիպ ըստ որի նապոլեոնյան բարդույթով տառապում են նրանք, ովքեր աչքի են ընկնում ցածր հասակով։ Ժամանակի ընթացքում այս տեսակետը վերածվել է միֆի, մինչդեռ «Նապոլեոնի բարդույթ» հասկացողությունը մնացել է։

1231
Նապոլեոնի-բարդույթ

Internest.am-ը ներկայացնում է այդ բարդույթի հիմնական առանձնահատկություններն ու դրանից բխող դժվարությունները։

Այս բարդույթը հայտնաբերել է հայտնի հոգեբան Ալֆրեդ Ադլերը՝ նշելով, որ այն առաջանում է դեռ վաղ հասակում ծնողների գերխնամքի կամ ընդհանրապես դրա բացակայությաքն հետևանքով։
Չնայած անվանմանը՝ բարդույթը բնորոշ է նաև կանանց, ովքեր ղեկավարների դերում են լինում։ Այս դեպքում նրանք շատ հաճախ չեն ընկալվում որպես ղեկավարներ ու առաջանում է ագրեսիվություն՝ ի հայտ բերելով այս սինդրոմը։

Հիմնական հատկանիշներն ու հաղթահարման մեթոդները

 

Բռնակալություն

Շատ հաճախ այս բարդույթի հիմքում ընկած է ցածրահասակությունը, ինչով էլ պայմանավորված են բոլոր դրսևորումները։ Մարդը ձգտում է ապացուցել, որ չնայած ցածր հասակին, արժանի է հաջողությունների ու նվաճումների։ Եվ որպեսզի չհասնեք ծայրահեղության, ապա կարելի է այն կանխել, չվերածվել բռնակալի ու հասկանալ, թե ինչ առավելութուններ ունեք ու ինչ կարող եք ապացուցել․ չէ՞ որ հասակով չէ, որ կարելի է դատողություններ անել մարդու մասին։

Գոռոզություն և ինքնավստահություն

Շատ դեպքերում գոռոզությունը պայմանավորված է լինում ամոթի զգացումով։ Պետք է հաշվի առնել նաև այս հանգամանքն ու դիմացինին ճիշտ ընկալել, իսկ եթե այդ զգացողությունը գործում է Ձեզ մոտ, ապա ընդառաջ գնացեք ամոթին, ավելի բաց եղեք, փորձեք պարզել արդյոք մարդիկ իսկապես Ձեզ անարժան են համարում, թե դուք եք այդպես մտածում։ Հիշեք Ձեր պահվածքը օտարում ու վանում է մարդկանց Ձեզնից։

Իրականության աղավաղում

Սա ի հայտ է գալիս այն դեպքում, երբ մարդը փորձում է ամեն ինչ կապել իր ցածր հասակի հետ՝ խուսափելով պատասխանատվությունից։ Մտածել, որ շրջապատողներն անարդար են իր հանդեպ, շատ ավելի ձեռնտու է, քան գիտակցելը, որ բավարար ջանք չի գործադրել ու սխալներ է գործել։

Ագրեսիվություն

Երբեմն այս բարդույթով տառապողները շատ ագրեսիվ են լինում, ինչը պայմանավորված է դժվարությունները չհաղթահարելու հանգամանքով։ Արդյունքում դրսևորում են ագրեսիվություն ու փորձում են ապացուցել, որ իրենք այնքան էլ թույլ չեն, որքան թվում է։ Այսինքն՝ առաջնորդվում են «լավագույն պաշտպանությունը հարձակումն է» սկզբունքով։

Նախանձ

Ցանկությունը լինել այնպիսին, ինչպիսին մյուսներն են, ոչ մի լավ բանի չի հանգեցնում։ Դրանից ազատվելու համար թղթի վրա գրեք 10 հատկանիշ, որոնք Ձեզ դուր են գալիս և 10 հատկանիշ, որոնք համարում եք Ձեր թերությունները։ Մտածեք արդյոք դրանք իսկապես թերություններ են ու հիշեք, որ յուրաքանչյուր հատկանիշ կարող է լինել ինչպես օգտակար, այնպես էլ վնասակար․ ամեն ինչ կախված է պայմաններից ու իրավիճակից։

Ինքնամփոփություն

Սա ագրեսիվության մեկ այլ դրսևորում է, երբ մարդն ամեն ինչ պարփակում է իր մեջ՝ խուսափելով շփումներից ու սեփական ցանկություններն իրականացնելու փորձերից։ Սա երբեմն հանգեցնում է դեպրեսիաների և նույնիսկ դրդում է ավելի ծայրահեղ քայլերի։

Փորձեք ինքներդ Ձեր մեջ լավը փնտրելով ու գտնելով հասնել հաջողությունների, կանգ չառնել դժվարությունների առաջ, հաղթահարել բոլոր արգելքներն ու խուսափել այս բարդույթին բախվելուց, որը վնասից բացի, ոչ մի լավ բանի չի հանգեցնի։

 

In this article


Join the Conversation