5 ՖԻԼՄ ԿԱՐԻԵՐԱՅԻ ՈՒ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄԻ ՄԱՍԻՆ

Internest.am-ը ներկայացնում է լավագույն ֆիլմերը կարիերայի մասին, որտեղ հերոսները կայացնում են բարդ որոշումներ, դիմում են համարձակ քայլերի, փրկում են հեղինակությունն ու հասնում են իրենց առջև դրված նպատակներին։

2314
ֆիլմեր

«Ձեռք՝ միլիոն դոլարով»


ձեռք միլիոն դոլարով

Երբեմն հաղթանակի հասնելու համար անհրաժեշտ է լինում փոխելու խաղի կանոնները։

Գլխավոր հերոսը սպորտի գործակալ է, ով մեծ դժվարությունների է հանդիպում բեյսբոլիստներին գովազդելու համար։ Հերթական պայմանագրի տապալումից հետո նա որոշում է օգտվել նոր տեխնոլոգիաներից ու սկսում է առաջնորդվել հայտնի The voice ֆիլմի սկզբունքներով։

Ֆիլմի հիմքում ընկած են հետևյալ հարցերը․

Ի՞նչ ոչ ստանդարտ մեթոդներ են կիրառվում գովազդելու համար
Ինչպե՞ս կարողանալ բացել մարդու ներուժն ու վեր հանել նրա կարողությունները
Ինչպե՞ս մոտիվացնել թիմին

«Հավաքողը»


հավաքողը 1

Փորձառու պրոֆեսիոնալին հաջողվում է հեռախոսազանգերի միջոցով խոշոր գումարներ վաստակել։ Նա օգտագործում է նրանց անձնական կյանքի մանրամասները և շանտաժի ու հոգեբանական հնարքների միջոցով հասնում իր նպատակներին։ Սակայն ի վերջո նա ընկնում է իր լարած թակարդի մեջ։ Օրերից մի օր նրան զանգահարում են ու մեղմ ձայնով հայտնում, որ կապը հսկվում է։ Նրա հեղինակությունը հայտնվում է վտանգի տակ․նրան հեռացնում են աշխատանքից, իսկ գրասենյակի մոտ հայտնվում են բազմաթիվ լրագրողներ տարբեր փաստեր պարզելու ցանկությամբ։

Ֆիլմի հիմքում ընկած են հետևյալ հարցերը՝

Ինչպե՞ս փրկել հեղինակությունը
Մասնագիտության մեջ կա՞ն անթույլատրելիի սահմաններ
Ի՞նչ մեթոդներով կարելի է հասնել նպատակներին

«Մեր բրենդը՝ ճգնաժամ»


մեր բրենդը
2002 թվականին Բոլիվիայում տեղի են ունենում նախագահական ընտրություններ, որի ժամանակ պայքար է սկսվում երկու թեկնածուների միջև։

Հարցեր, որոնք ընկած են ֆիլմի հիմքում

Ինչպե՞ս կայացնել ստրատեգիական որոշումներ, որոնք ազդում են արդյունքի վրա
Ինչպե՞ս գործել այնպիսի պայմաններում, երբ սխալվելու իրավունք չկա
Ինչպե՞ս արագ եզրակացություններ անել
Նպատակները արդարացնո՞ւմ են միջոցները

«Ջոյ»


Ջոյ

Ջոյ անունով երիտասարդ կնոջ կյանքը շատ քիչ բանով է տարբերվում մյուսների կյանքից։ Նա աշխատում է, դաստիարակում է երեխային ու ժամանակ առ ժամանակ լուծում տարօրինակ հարազատների հետ կապված խնդիրները։ Սակայն ի տարբերություն մյուսների՝ նա չի կորցնում հավատն իր անձի հանդեպ և փորձում է հասնել հաջողության՝ ինքնուրույն հաղթահարելով իր առջև դրված խնդիրները։

Ֆիլմի հիմքում ընկած հարցերը՝

Ինչպե՞ս հասնել նպատակներին
Ի՞նչ անել, երբ ամեն ինչ քո դեմ է, հաշտվել, թե պայքարել ճակատագրի դեմ
Ո՞րն է իսկական լիդերությունը

«Անձնակազմ»


անձնակազմ

Սկսնակ օդաչու Ալեքսեյ Գուշինը որոշում է իրա ողջ կյանքը նվիրել օդագնացությանը։ Բայց նրա սկզբունքայնությունն ու բարոյականության մասին պատկերացումներն անընդհատ բախվում են ղեկավարության աբսուրդ հրամանների հետ։ Հերթական վեճից հետո նրան հեռացնում են սահմանապահ զորքերից վատ վարքագծի պատճառով։ Բայց ճակատագիրը նրան ևս մեկ հնարավորություն է տալիս աշխատելու քաղաքացիական ավիացիայում, որտեղ պետք էր ամեն ինչ նորից սկսել։
Երիտասարդ օդաչուի ունակությունները (ողջ պատասխանատվությունն ու որոշումներ կայացնելու բեռը վերցնում է իր վրա) բացահայտվում են նրա կյանքի համար վտանգավոր իրավիճակներում։

Հարցեր, որոնք ընկած են ֆիլմի հիմքում

Ի՞նչն է կարևոր՝ ինչ-որ մեկի հեղինակությունը թե արդարությունը
Ե՞րբ են խախտումներն արդարացվում
Ինչպե՞ս որոշումներ կայացնել բարդ իրավիճակներում

 

In this article


Join the Conversation